Օրվա տերմինը. Ջադիդականություն - VNews

Օրվա տերմինը. Ջադիդականություն

ka aSUmhxrc 1 - Օրվա տերմինը. Ջադիդականություն

Ի՞նչ է ջադիդականությունը

Արաբական ուսուլ-ի-ջադիդ-նոր ուղղություն, Ղրիմի, Պովոլժիեի, Միջին Ասիայի իսլամական մոդեռնիստական շարժում: Ջադիդականները կողմնորոշվել են դեպի Թուրքիայի պանթյուրքիզմը, սերտ կապերի մեջ եղել թաթար և ադրբեջանցի պանթյուրքականների հետ։ Միջին Ասիայում Ջադիդականության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը։

Պատմական ակնարկ

Սկզբնավորվել է 19-րդ դարի 80-ական թվականներին, սկզբում որպես նեղ, լուսավորական բարեփոխական շարժում, որը պահանջում էր իսլամական կրթական համակարգի վերափոխում՝ եվրոպական օրինակով:

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ջադիդականները ստեղծել են ազգայնական կուսակցություններ։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ջադիդականները մասնակցել են հակախորհրդային քաղաքացիական պատերազմին, գործունորեն մասնակցել բասմաչական շարժմանը: