Օրվա տերմինը. Սիմֆոնիա - VNews

Օրվա տերմինը. Սիմֆոնիա

20CS3 - Օրվա տերմինը. Սիմֆոնիա

Ի՞նչ է Սիմֆոնիան

Սիմֆոնիան սոնատ է (երաժշտական ստեղծագործություն) նվագախմբի համար: Առաջին մասը կառուցված է սոնատային ալլեգրոյի ձևով: Նվագախմբի կազմը տարբեր է լինում և դարերի ընթացքում կատարվել են նվագախմբի գործիքների թվի փոփոխություններ: Սիմֆոնիան ղեկավորում է դիրիժորը:

Սիմֆոնիայի հատնի տարատեսակներից են սիմֆոնիա համերգը (մենակատար գործիքով նվագախմբի համար) և համերգային սիմֆոնիան (երկուսից մինչև ինը մենակատար գործիքներ), որոնք իրենց բնույթով մոտ են համերգին։ Որպես կանոն, սիմֆոնիաները գրվում են խառը կազմ ունեցող (սիմֆոնիկ) մեծ նվագախմբերի համար,

Տերմինը…

Առաջացել է հին հունարեն՝ συμφωνία բառից, որը նշանակում է ներդաշնակություն, ներդաշնակ ձայն: Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 16-րդ դարում։

Հենց 16-րդ դարից սկսված գործիքային երաժշտությունը ձեռք է բերում կարևոր նշանակություն: 16-րդ դարում «սիմֆոնիա» բառը օգտագործվել է հոգևոր և եկեղեցական երաժշտական ժողովածուների անուններում, վերաբերվել է վոկալ բազմազանությանը։ Այսպիսի օգտագործման օրինակ է նշանավոր նոտագիր Գեորգ Ռաույի «Սիմֆոնիան կարճ և միաժամանակ հաճելի» ժողովածուն, որը պարունակում է 15-ից 17-րդ դարերի հայտի կոմպոզիտորների 52 քառաձայն մոտետներ։

Պատմական ակնարկ

Առաջին կոմպոզիտորները, ովքեր գրել են սիմֆոնիաներ, եղել են Յոզեֆ Հայդնը և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը:

18-րդ դարի վերջին քարրորդում ձևավորված դասական սիմֆոնիան, այն տեսքով ինչպես ներկայացված է վիեննական դասականների ստեղծագործություններում, սովորաբար բաղկացած է չորս մասից։

  • 1-ին մաս — արագ տեմպով (аллегро), երբեմն ոչ մեծ դանդաղ նախերգանքով, գրվում է սոնատային տեսքով,
  • 2-րդ մաս  — դանդաղ շարժումներով, վարիացիաների, ռոնդո, ռոնդո-սոնատի, ոչ հաճախ նաև սոնատի տեսքով,
  • 3-րդ մաս — մենուետ կամ սկերցո, սովորաբար գրվում է բարդ եռամաս տեսքով,
  • 4-րդ մաս — արագ տեմպով, սոնատային, ռոնդո կամ ռոնդո-սոնատի տեսքով։

Ժանրի հետագա զարգացմանը ակնառու դեր է խաղացել վիեննական դասական դպրոցը։ «Սիմֆոնիայի հայրն» էր համարվում Յոզեֆ Հայդնը:

19-րդ դարում, զարգացում էր ապրում ոչ միայն սիմֆոնիկ ստեղծագործությունները, այլ նաև սիմֆոնիկ նվագախմբերը, որի ընթացքում նվագախմբային կոլորիտի և դրամատիկական արտահայտչականությունը մեծացնելու համար ռոմանտիկ կոմպոզիտորները նվագախմբում ընդգրկում էին նոր երաժշտական գործիքներ, ընդլայնում էին կոմպոզիցիայի առանձին բաժիններ։ 19-րդ դարի երկրորդ կեսին, սիմֆոնիկ նվագախմբի «Բեթհովենյան» կառուցվածքը դասակարգվել էր որպես փոքր սիմֆոնիկ նվագախումբ, թեև մեծի սկիզբը նույնպես դրեց Բեթհովենը՝ իր «Իններորդ» սիմֆոնիայում, որի պարտիտուրայում հայտնվել էին մի շարք նոր գործիքներ` փոքր ֆլեյտա, կոնտրաֆագոտ, եռանկյունի, ափսեներ, մեծ թմբուկ և տրոմբոն։

Հայ երաժշտության պատմության մեջ առաջին սիմֆոնիայի հեղինակը Արամ Խաչատրյանն է (1934թ.): Այս ժանրում դրսևորվեցին կոմպոզիտորի ստեղծագործական կարևորագույն կողմերը՝ կենսահավատությունն ու լավատեսությունը, որոնք արտահայտվում են մոնումենտալ-էպիկական երաժշտական կերպարներում: Սա Խաչատրյանի առաջին ստեղծագործությունն է, որում վառ կերպով դրսևորվում է Խաչատրյան-սիմֆոնիստի տաղանդը:

Սիմֆոնիայի և Նվագախմբի տարբերությունը

Նվագախումբը կատարողների խումբ կամ անսամբլ է, որոնք միասին նվագում են տարբեր երաժշտական ​​գործիքներ: Սիմֆոնիան տերմին է, որը սովորաբար օգտագործվում է որպես սիմֆոնիկ նվագախումբ: