Օրվա տերմինը [Սոնատ] - VNews

Օրվա տերմինը [Սոնատ]

3e42652be79fec0f8bd9439c3cb9cfa5 - Օրվա տերմինը [Սոնատ]

Ի՞նչ է սոնատը

Սոնատը (անվանումը ծագել է իտալ.՝ sonare բառից, որը նշանակում է «հնչել»), երաժշտական բարդ ժանր է, որը սկսել է զարգանալ 17-րդ դարում։

Սոնատը, որպես կանոն, ստեղծագործություն է մեկ կամ երկու երաժշտական գործիքի համար։ Սոնատներ են գրել Անտոնիո Վիվալդին, Դոմենիկո Սկարլատին, Մոցարտը, Բեթհովենը, նաև հայ կոմպոզիտորներ։

Սոնատը հիմնականում ունենում է երեք կամ չորս մաս։ Կան նաև մեկ կամ երկմաս սոնատներ։ Եռամաս սոնատի առաջին և երրորդ մասերը սովորաբար արագ տեմպ են ունենում։ Դրանց հակադրվում է դանդաղ, քնարական միջին մասը։ Սա սոնատի ավանդական ժանրային հատկանիշն է։

Բեթհովենի «Լուսնի սոնատը» այս ժանրի թերևս ամենահայտնի ստեղծագործությունն է:

Դաշնամուրային սոնատ է հեղինակել հայ կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

Եկեղեցական սոնատ

Եկեղեցական սոնատ (իտալ.՝ sonata da chiesa), բարոկկոյի դարաշրջանի գործիքային ստեղծագործություն է՝ սովորաբար կազմված չորս մասից։

Անվանումից դատելով՝  որ եկեղեցական սոնատները ստեղծվել են բացառապես կրոնական արարողությունների ժամանակ կատարվելու համար։ Այս ստեղծագործությունները չնայած իրենց մեջ ունեին նաև կրոնական գործառույթ, սակայն կատարվում էին ավելի հաճախ զվարճությունների ժամանակ՝ որպես համերգային երգեր։

1700 թվականից հետո սոնատների այս տեսակը փոխարինվում է կամերային սոնատներով։ Եկեղեցական սոնատը նորաձևությունից դուրս է գալիս: Ավելի ուշ Ամադեուս Մոցարտը ստեղծել է 17 «եկեղեցական սոնատ», սակայն դրանք նախատեսված էին արդեն բոլորովին այլ նպատակների համար։ Մոցարտի ստեղծագործությունները միմասանի ստեղծագործություններ էին երգեհոնի և լարային գործիքների համար, որոնք կատարվում էին եկեղեցական տոնակատարությունների ժամանակ։

Եկեղեցական սոնատ է հեղինակել մաեստրո Տիգրան Մանսուրյանը: