Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Նոկտյուրնը քնարական, երազկոտ բնույթի պիես է (սովորաբար գործիքային), որը սկսել է տարածվել են 19-րդ դարի սկզբից: Այս իմաստով ֆրանսիական nocturne բառը առաջին անգամ օգտագործվել է Ջոն Ֆիլդի կողմից 1810-ական թվականներին, չնայած իտալական notturno տերմինը սկիզբ է առել 18-րդ դարից և նշանակում է բացօթյա երաժշտություն:
Ժանրը սկիզբ է առնում միջնադարից: Այդ ժամանակ նոկտյուրնը կրոնական կաթոլիկ ծառայության մի մաս էր համարվում, որը կատարվում էր կեսգիշերից մինչև լուսաբաց: Զուտ կրոնական ժանրից նոկտյուրնը դուրս եկավ 18-րդ դարում՝ դառնալով կամերային ստեղծագործություն, որը կատարվում էր գիշերը բաց երկնքի տակ:
Սովորաբար նոկտյուրները գրվում են դաշնամուրի համար, բայց երբեմն հանդիպում են այլ գործիքների և նույնիսկ անսամբլների և նվագախմբերի համար:
Առաջին կոմպոզիտորը, որը գրել է նոկտյուրն՝ բառի ժամանակակից իմաստով, Ջոն Ֆիլդն է: Նա ստեղծել է դաշնամուրային 18 նոկտյուրն, որոնք այսօր էլ դաշնակահարների նվագացնկի մի մասն են: Ժանրը իր հետագա ծաղկմանը հասավ Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործություններում: Նա գրել է 21 նման պիես:
Նոկտյուրնը դարձել է ռոմանտիզմի իրական խորհրդանիշ: Ռոմանտիկները նախընտրում էին գիշերը՝ այն ժամանակը, երբ հոգին բացահայտում է իր իրական հատկությունները, երբ դու կարող ես երազել և մտածել ամեն ինչի մասին, երբ ծանրաբեռնված չես օրվա եռուզեռով: Շոպենի Նոկտյուրնը թերեև ամենահայտնին է և դարձել է կոմպոզիտորի բրենդը։
Նոկտյուրներ են գրել նաև Կառլ Չերնին, Ֆրանց Լիստը, Էդվարդ Գրիգը, ռուս կոմպոզիտորներ Գլինկան, Չայկովսկին, Բալակիրևը։
Գեղանկարչության մեջ
Գեղանկարչության մեջ նոկտյուրն տերմինը հորինել է Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը՝ բնութագրելու գեղանկարչության ոճը, որը պատկերում է գիշերային կամ մթնշաղային տեսարաններ, կամ տեսարաններ, որտեղ բացակայում է ուղղակի լույսը։ Ավելի լայն իմաստով տերմինը սկսել է բնութագրել գիշերային տեսարաններ պատկերող ցանկացած նկար, ինչպիսին է Ռեմբրանդ վան Ռեյնի «Գիշերային դետք»-ը։
Առաջին նկարիչը, որը աստիճանաբար ստեղծել է նոկտյուրն ոճով աշխատանքներ, եղել է Ռեմբրանդը (1606—1669)։ Տեսարաններից բացի, նրա դիմանկարներից շատերը եղել են նկարված այս ոճով։ Օրինակ «Հողմաղացը» (1645), և նրա բնանկարների մեծ մասը նկարվել է այնպես, որ նոկտյուրնի նման զգացողություն առաջացնի։
Վիդեո
Ֆոտո