Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ֆուտուրիզմ կամ Ապագայապաշտություն
1909 թ. իտալացի բանաստեղծ Մարինետտին աշխարհով մեկ տարածում է մի մանիֆեստ, որը հայտարարում է անցյալի վերջը և ապագայի արվեստի ծնունդը։ Իսկ 1910 թ. մարտի 3-ին Թուրինի Կեարելլա թատրոնում հրապարակվում է Ումբերտո Բոչչոնիի կազմած Ֆուտորւստ նկարիչների մանիֆեստը հայտարարելով, որ.
Ժխտելով արվեստի և գրականության դասական արժեքները՝ ֆուտուրիզմը փառաբանել է արդի դարաշրջանի արտաքին, առարկայական հատկանիշները, շարժումը, արագությունը, տեխնիկական-մեքենայական առաջընթացը։ Շարժման հիմնադրույթներն ընդունել են շատ երկրների արվեստի և գրականությյան ներկայացուցիչներ։
Ֆուտուրիզմի էսթետիկայի ագրեսիվությունը, Մարինետտիի խմբի քաղաքական ակտիվությունը 1913-1915 թվականներին հանգեցրին շարժման պառակտման։ 20-ական թթ․ նրա որոշ մասնակիցներ դարձան ֆաշիստական վարչակարգի ջատագովներ, մյուսները՝ ընդհանրապես հրաժարվեցին ֆուտուրիզմի սկզբունքներից։
Ֆուտուրիզմն առավելապես ազդեց բանաստեղծության վրա: Չափածո խոսքի կառուցվածքն ու գրաֆիկան դարձան ազատ ու շարժուն։ Քնարական հերոսին փոխարինելու եկավ գաղափարական ձայնափողը՝ մեխանիկական հերոսը։
Խորհրդային Ռուսաստանում և Հայաստանում ֆուտուրիզմը նոր բովանդակություն ստացավ հեղափոխությունից հետո։ Այն դրսևորվեց Վ․ Մայակովսկու ու նրա համախոհների գրական քաղաքականության մեջ, հայ գրականության մեջ՝ Ե․ Չարենցի, Ա․ Վշտունու, Գ․ Աբովի ստորագրած «Երեքի դեկլարացիայի» (1922), այնուհետև՝ Ե․ Չարենցի, Կ․ Հալաբյանի, Մ․ Մազմանյանի հրատարակած «Standart» (1924) ծրագրի սկզբունքներում։ Ֆուտուրիզմի տեսական դրույթները այս կամ այն չափով իրենց զգացնել են տվել նաև հայ պրոլետկուլտականների գրական քաղաքականության մեջ։
Սա գրական առաջին մանիֆեստն էր Խորհրդային Հայաստանում։ Հեղինակներն էիև Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը ն Ազատ Վշտունին (երեքի խմբակ)։ Տպագրվել է 1922 թվականի հունիսի 6-ին, «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ Ելնելով պատմական անհրաժեշտությունից՝ երեքի դեկլարացիան կոչ էր անում հեղաշրջել գրական սովորույթները և հաստատել նոր բովանդակություն, նոր ձև և նոր ուղիներ։ Գրական հին ըմբռնումների վերանայման պահանջը իր ժխտողական ոգով հասավ ծայրահեղության և քննադատվեց (Տ․ Սուրխաթյաև, Ա․ Կարինյան, Ց․ Խանզադյան)։
Ֆուտուրիզմը կերպարվեստում հանգեցրել է պատկերումից հրաժարվելուն, գեղարվեստական ձևի կազմալուծմանը։ Գեղանկարչության ասպարեզում ֆուտուրիստներն Իտալիայում հանդես են եկել 1910 թվականին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո