էլեկտրոնային երաժշտության 5 փառատոն, որոնք 2021-ին կրկին կկայանան - VNews

էլեկտրոնային երաժշտության 5 փառատոն, որոնք 2021-ին կրկին կկայանան

maxresdefault 8 - էլեկտրոնային երաժշտության 5 փառատոն, որոնք 2021-ին կրկին կկայանան

COVID-19 կոչվող նոր համաճարակը փոխեց բոլորի կյանքը: Հետաձգվեցին ամենամյա բոլոր երաժշտական փառատոնները, մարդիկ ստիպված եղան դրանք վայելել միայն ուղիղ հեռարձակմամբ:

Էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար առանձնացրել ենք այն կարևոր փառատոնները, որոնք այս տարի կկայանան:

EXIT Festival

Ամսաթիվ8-11 հուլիսի

Վայր – Petrovaradin Fortress, Պետրովարադին, Սերբիա

Փառատոնն անցկացվում է 2000 թվականից սկսած և տարիների ընթացքում հասցրել է արժանանալ բազմաթիվ միջազգային պարգևների:

Ամեն ամառ Սերբիա են ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ՝ «EXIT Festival»-ին մասնակցելու համար: 2020 թվականին՝ բոլորիս հայտնի պատճառով փառատոնն անցկացվեց օնլայն՝ ուղիղ հեռարձակման տարբերակով: Այս տարի ի ուրախություն փառատոնի սիրահարների՝ այն կվերադառնա շթեղ ծրագրում:

Բայց, ցանկացողներն իրենց մասնակցությունը կկարողանան հաստատել միայն COVID-19 բացասական թեստ ունենալուց հետո: Այս առիթով Նովի Սադի քաղաքապետը հատուկ նշել է, որ փառատոնը տեղի կունենա ավելի մատչելի արժեքներով և թեստ հանձնելու գործընթացները կկազմակերպվեն շատ արագ:

Մանրամասների համար՝ այցելեք այստեղ:

1. Exit Festival 960x540 - էլեկտրոնային երաժշտության 5 փառատոն, որոնք 2021-ին կրկին կկայանան

 

Electric Zoo

Ամսաթիվ –  3-5 սեպտեմբերի 

Վայր – Randall Island Park, Նյու Յորք

Electric Zoo-ն անցկացվում է Նյու Յորքի Ռենդալ կղզում՝ հանգստյան օրերին: Փառատոնը ներկայացնում է էլեկտրոնային երաժշտության բոլոր ժանրերը՝ մի տեղում հավաքելով լավագույն միջազգային DJ-ներին: Շատերն ասում են, որ Electric Zoo-ին մասնակցել նշանակում է պատրաստ լինել տիեզերական արկածների: Պանդեմիայից հետո փառատոնի անցկացման լուրը միանգամից մեծ արձագանք ստացավ և տոմսերն արագորեն վաճառվեցին:

Կազմակերպիչները նշել են, որ, եթե կարիք լինի փառատոնը չեղյալ համարել COVID-19-ի գլոբալ համաճարակի պատճառով, ապա տոմսերը կվերադարձվեն ամբողջական արժեքով՝ ներառյալ բոլոր վճարները:

Մանրամասների համար՝ այցելեք այստեղ:

Ex0Ng6qWQAETccj 960x540 - էլեկտրոնային երաժշտության 5 փառատոն, որոնք 2021-ին կրկին կկայանան

 

SKYLINE

Ամսաթիվ28-30 մայիսի

Վայր – Lot 54 @ The Vanguard, Orlando, Օռլանդո, Ֆլորիդա

SKYLINE-ը նվիրված է անդեգրաունդ պարային երաժշտությանը, փողոցային և թվային արվեստին: Փառատոնի մասնակիցները կծանոթանան առաջադեմ house-ի և techno DJ-ների հետ, որոնք էլեկտրոնային երաժշտությունը բացահայտում են նոր հարթության մեջ:
Փառատոնի ընթացքում կներկայացվեն հետաքրքիր, լուսավոր բնապատկերներից մինչև որմնանկարներ և կենդանի գրաֆիտիներ:

Քովիդով պայմանավորված մասնակիցների մուտքը կլինի միայն ջերմաչափումից հետո, նաև խորհուրդ է տրվում կրել դիմակներ:

Մանրամասների համար՝ այցելեք այստեղ:

59817 image 960x480 - էլեկտրոնային երաժշտության 5 փառատոն, որոնք 2021-ին կրկին կկայանան

Defected Croatia

Ամսաթիվ5-10 Օգոստոս

Վայր – The Garden, Տիսնո, Խորվաթիա

Սա Խորվաթիայի ամենամեծ փառատոնն է: 2020 թվականի չկայացած փառատոնից հետո այս տարի՝ 2021-ին այն կլինի ավելի կատարելագործված: Կլինեն նոր՝ ուժեղացված լուսավորման և ձայնային տեխնոլոգիաներ, և մի շարք նորամուծություններ, որոնք պայմանավորված են համաճարկով:

COVID-19-ի հետ կապված սահմանափակումներն ու անվտանգության մասին տեղեկություն մասնակիցներին կուղարկվի առանձին:

Մանրամասների համար՝ այցելեք այստեղ:

62072772999874e3b5b28a217933be14199cd7a9 960x540 - էլեկտրոնային երաժշտության 5 փառատոն, որոնք 2021-ին կրկին կկայանան

Tomorrowland

Ամսաթիվ 27-29 օգոստոսի –  սեպտեմբերի 3-5

Վայր – De Schorre, Boom, Բելգիա

Tomorrowland-ը Բելգիական հայտնի փառատոն է՝ նվիրված էլեկտրոնային երաժշտությանը:  Փառատոնն անցկացվում է 2005 թվականից սկսած և աշխարում ամենահայտնի ու սպասվածներից է: Փառատոնի տոսմսերը գրեթե միշտ սպառվում են րոպեների ընթացքում:

Ճիշտ է՝ Tomorrowland-ի անցկացման ամսաթիվն «հայտնի է», սակայն կա նաև հավանականություն, որ փառատոնը հնարավոր է չեղարկվի ու տեղափոխվի 2022 թվական: Դեռ հայտնի չէ նույնիսկ DJ-ների ցանկը, որին բոլորն ամենաշատն են սպասում:

Կազմակերիպիչներն հույս են հայտնել, որ փառատոնը կկայանա և շուտով կկարողանան հստակ տեղեկություն տրամադրել:

Մանրամասների համար՝  այցելեք այստեղ:

tomorrowland 2019 full lineup 960x540 - էլեկտրոնային երաժշտության 5 փառատոն, որոնք 2021-ին կրկին կկայանան

Հետգրություն. Իսկ բոլորին հայտնի ու սիրելի  Burning Man-ը ցավոք այս տարի չի կայանա: Երկար քնարկումներից հետո որոշում կայացվեց փառատոնը տեղափոխել 2022 թվականին: Կազմակերպիչները նշել են, որ փորձել են անել հնարավորինը, սակայն ստիպված են հարմարվել համաշխարհային ճգնաժամի վայրիվերումներին:

Մանրամասների համար՝ այցելեք այստեղ: