fbpx

​EMINEM-ը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը

Օգոստոսի 10-ին ամերիկացի ռեփեր Nicki Minaj-ը հրապարակեց իր չորրորդ ստուդիական ալբոմը անվանելով այն «Queen»: Ալբոմում տեղ գտան մի շարք կոլաբորացիաներ  Eminem-ի, Labrinth-ի, Lil Wayne-ի, Ariana Grande-ի, The Weeknd-ի, Swae Lee-ի, Future-ի և Foxy Brown-ի հետ: Ռեփերի LP-ին կարող եք գնահատել այստեղ, իսկ մենք խոսենք Eminem-ի նոր ռեկորդի մասին, որն անմիջական կապ ունի Nicki Minaj-ի նոր ալբոմի հետ:

19 թրեք պարունակող ալբոմում, ինչպես արդեն նշեցինք, համագործակցություններից մեկը ամերիկացի ռեկորդակիր ռեփեր ու ռեկորդ Eminem-ի հետ է, համատեղ թողարկված թրեքը կոչվում է «Majesty», որի ձայնագրման աշխատանքներին է միացել նաև բրիտանացի հիփ հոփ երաժիշտ Labrinth-ը: Այս թրեքի միջոցով արագ ռեփ կարդալու իր հայտնի Eminem-ը ևս մեկ անգամ ցուցադրել է իր ունակությունն ու նոր ռեկորդ գրանցել՝ 12 վայրկյանում արտասանելով 123 վանկ: Ստացվում է ռեփերը կարողանում է մեկ վայրկյանում 10,3 վանկ արտասանել:

Նշենք, որ աշխարհի ամենաարագախոս ռեփերը Չիկագոյաբնակ ռեփեր Twista-ն է, որը վայրկյանում կարողանում է 11,2 վանկ արտասանել, նա իր այդ ռեկորդը սահմանել է 1992 թվականին: Իսկ ինչ վերաբերում է Eminem-ին հավելենք, որ ռեփերի նախորդ ռեկորդը 2013 թվականին էր: Rap God երգում Eminem-ը մեկ վայրկյանում հասցրել է արտաբերել 9,6 վանկ: Ի դեպ այս սինգլը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ քանակությամբ բառ (1560 բառ 6.4 րոպե) պարունակող հիթային սինգլ:


Սնուփ Դոգը լուսանկար է հրապարակել Քուրթ Քոբեյնի հետ. այն ցնցել է համացանցը

«Գահերի խաղը» նոր ռեկորդ է սահմանել

Ի՞նչ բնակարաններում են ապրում նրանք. Բաստա

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերներն ըստ Forbes-ի

I Love It տեսահոլովակի ռեժիսորը ցույց է տալիս ինչպես ծնվեց այն ստեղծելու միտքը

10 բան, որ չգիտես Mac Miller-ի մասին

Cardi B-ն կոշիկը նետել է Նիկի Մինաժի վրա ու ծեծկռտուք սկսել

Էմինեմը նոր տեսահոլովակում պատասխում է իրեն քննադատողներին

Այս ամառվա թոփ 20 երգերն ըստ Spotify-ի

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Բեյոնսե և Ջեյ Զի

10 բան, որ չգիտես Չայլդիշ Գամբինոյի մասին

Քանյե Ուեսթը կիսվել է անակնկալ երգով և այն նվիրել Քայլի Ջեներին

Քենդրիկ Լամարն առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում

Kendrick Lamar-ը, Drake-ը, The Weeknd-ը և ուրիշներ ավստրալացի նկարչի իլյուստրացիաներում

Հունիս ամվսա լավագույն երաժշտական ալբոմները

Հարցազրույց DJ KAN-ի հետ