10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից - VNews

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

Անահիիիտ min - 10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից
Անահիտ Ղազարյանը վստահ է՝ կնոջ գեղեցկության գրավականը խնամված և ինքնավստահ լինելն է: Ստորև կներկայացնենք 10 բյութի-խորհուրդ Անահիտից, որոնք ձեզ, հաստատ, պետք կգան: 
 

1.Մազերի խնամքը կարևոր է.

Գեղեցիկ, առողջ և հարդարված մազեր ունենալու համար պետք է օգտվել հատկապես բնական և օրգանիկ խնամքի միջոցներից, հաճախակի օգտագործել մազերը սնուցող դիմակներ և պաշտպանիչ յուղեր:
9 960x640 - 10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից
 
2.Եվ առօրյայում չափից դուրս կենցաղային տեսք չունենալու, և թրենդի մեջ մնալու համար խորհուրդ եմ տալիս անել մինիմալ դիմահարդարում` օգտագործելով դիմային փոշի կամ տոնային կրեմ, աչքերը ընդգծելով մատիտով և ցանկության դեպքում օգտագործելով բաց երանգի շրթներկ:
 
3.Վերջին ժամանակահատվածում, պայմանավորված կորոնավիրուսի թելադրած նոր իրականությամբ, հիմնականում ընտրում եմ սպորտային հագուստ: Մեր աղջիկներին և կանանց ևս խորհուրդ եմ տալիս ընտրել հարմարավետն ու նորաոճը միաժամանակ:

Հուդիները, սպորտային գորվածքներից սեթերը հնարավորություն են տալիս դրանցում առավելագույնս հանգիստ և ինքնավստահ զգալ:

10 960x640 - 10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

4.Պետք է հետևել սննդակարգին, հնարավորինս քիչ օգտվել ֆասթ ֆուդից, նախապատվությունը տալ բուսական սննդին։

Ուտելու ժամանակ չօգտագործել որևէ հեղուկ, ընդունել այն կես ժամ առաջ և կամ կես ժամ հետո։
Ուշադրություն դարձնել ածխաջրերին։ Հատկապես մրգեր օգտագործել օրվա առաջին կեսին։
(Ես վերջին շրջանում շատ եմ օգտագործում ծաղկող թեյեր. դրանք անասելի գեղեցիկ լինելուց զատ՝ նաև շատ օգտակար են):
 

5.Առողջ և գեղեցիկ մաշկ ունենալու համար պարտադիր է այն քնելուց առաջ մաքրել։

Անկախ նրանից՝ որքան հոգնած ենք մենք կամ որքան տրամադրված չենք մաքրել մաշկը, դա կարևոր ու պարտադիր պայման է: Ես երբեք առանց դեմքս մաքրելու չեմ քնում։ Պետք է մանրամասն մաքրել դեմքը, լվանալ, տոնիկով մաքրել, ապա օգտագործել որևէ շիճուկ կամ խոնավեցնող՝ կախված մաշկից։
 
116 - 10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից
6.Օրվա ընթացքում օգտագործեք 1,5-2 լ ջուր, այն էականորեն կնպաստի մաշկի որակի լավացմանը:
 
7. Հնարավորության սահմաններում պահպանեք 6-ից 8 ժամյա առողջ և խորը քունը, որը թույլ կտա բալանսավորել նյարդային համակարգը և վերականգնել մարմինը։ Սա, թերևս, գեղեցկությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից է։
2 960x640 - 10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից
 

8.Անպատճառ ունենալ աչքի շուրջ խնամքի պատչներ և անպայման պահել դրանք սառնարանում։

Պատչներն հատկապես հաճելի է օգտագործել առավորտյան վաղ, երբ ուշ քնել եք, արթնացել շուտ և աչքի տակ հոգնածության հետքեր են առաջացել: Դրանք գալիս են օգնության և թարմացնում աչքի այդ նուրբ հատվածները։
 
9.Եթե ծանրաբեռնված գրաֆիկով եք աշխատում և՛ մենթալ, և՛ ֆիզիկապես, ապա շաբաթվա մեկ օրը տոն դարձրեք Ձեր հոգու և մարմնի համար։ Մեկ օր տրամադրեք ընթերցանությանը, մեդիտացիային, Ձեր խնամքին, զբաղվեք ձեզանով ռեստարտ լինելու և գալիք շաբաթվա համար էներգիա հավաքելու համար։
3 960x640 - 10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից
10. Սիրե ՛ք, շատ սիրեք, սիրե ՛ք Ձեզ, Ձեր կողակցին, Ձեր շրջապատը, և, առհասարակ, սիրե ՛ք կյանքը:

Ինտերակտիվ թատրոն. [զրույց Փոփոխությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանի հետ]

5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

2021-ի ամենանորաձև դեկոլտեները

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի