10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից... - VNews

10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից…

1984յ min - 10 կարևոր մեջբերում Ջորջ Օրուելի «1984»-ից...

«1984»-ը հակաուտոպիստական վեպ է, որը պատկերում է արևմտյան քաղաքակրթությունը, որտեղ ամբողջատիրական համակարգը կործանում էր անհատին, մարդուն: Բոլորը վերահսկվում են, ամեն բան վերահսկվում է, սիրել չի կարելի, կապվել չի կարելի, ոչ ոքի հավատալ ևս չի կարելի: Ծառայել միայն համակարգին, իշխանություններին, ջնջել սեփական Ես-ը, հոգևոր, մտավոր ինքուրույնությունը, ծառայել, ծառայել, ծառայել՝ կուրորել, անվերապահ: Ուինսթոն Սմիթը աշխատում է «Ճշմարտության նախարարությունում»: Մի օր նա որոշում է ընդվզել, ըմբոստանալ, ազատվել հսկողությունից: Բայց մի՞թե դա հնարավոր է, չէ՞ որ մարդկանց հսկելու համար յուրաքանչյուր բնակարանում կամ հասարակական վայրում տեղադրված են հատուկ սարքեր («հեռէկրաններ»)։ Մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը։

Վեպը երկար տարիներ արգելված է եղել ԽՍՀՄ տարածքում, Եվրոպական շատ երկրներումև ԱՄՆ-ում: Այն այսօր 20-րդ դարի լավագույն վեպերից մեկն է համարվում իրավամբ:

Վեպն ասում է…

Նա ջանում էր վերադառնալ դեպի վաղ մանկություն, սակայն դա չափազանց բարդ էր: Ինչ տեղի էր ունեցել հիսունականներին, ջնջվել էր հիշողությունից: Երբ հնարավոր չէ օգտվել որևէ վկայությունից, նույնիսկ սեփական կյանքիդ ուրվագիծը կորցնում է հստակությունը: Հիշում ես խոշոր իրադարձություններ, որոնք գուցե չեն էլ պատահել, հիշում ես դեպքերի մանրամասներ, բայց ի վիճակի չես վերականգնել մթնոլորտը. կային նաև երկար, ոչնչով չառանձնացվող բաց ժամանակահատվածներ: Այն ժամանակ ամեն ինչ այլ էր: Այլ էին նաև երկրների անունները, նրանց տեսքը քարտեզի վրա…

***

Սեռական քաղցը հիստերիա էր առաջացնում, իսկ դա ցանկալի էր, որովհետև կարելի էր փոխարկել պատերազմական տենդի և ղեկավարի երկրպագության: Նա այսպես ձևակերպեց. – Սեր անելիս էներգիա ես ծախսում, հետո երջանիկ ես զգում ու ոչնչի մասին չես մտահոգվում: Նրանք չեն կարող նման բան թույլ տալ: Նրանք ուզում են, որ էներգիան անընդատ եռա քո մեջ: Դրանց այդ բոլոր երթերը, գոռում-գոչյունները, դրոշների թափահարումը՝ ընդամենը թթված սեքս է: Եթե ինքնին երջանիկ ես, ինչու՞ պիտի հուզվես Մեծ Եղբոր, Եռամյա պլանի, Ատելության երկրոպեի և մնացած անիծյալ անհեթեթությունների պատճառով:

***

Արձանագրված պատմության ողջ ընթացքում կամ հավանաբար նեոլիթյան դարաշրջանի ավարտից ի վեր աշխարհում գոյություն ունեն երեք դասի մարդիկ՝ բարձր, միջին ու ցածր: Նրանք բաժանվել են բազում տարբեր եղանակներով, կրել անհամար տարբեր անուններ, ու նրանց քանակական հարաբերակցությունը, ինչպես և վերաբերմունքը միմյանց հանդեպ, տարբերվել է դարաշրջանից դարաշրջան, բայց հասարակության հիմնական կառուցվածքը երբեք չի փոխվել: Նույնիսկ ահռելի տեղաշարժերից ու անդառնալի թվացող փոփոխություններից հետո նույն մոդելը վերահաստատվել է, ինչպես գիրոսկոպն է միշտ վերադառնում հավասարակշռության կետին, որքան էլ հրես… Այս երեք խմբերի նպատակները միանգամայն անհամատեղելի են: Բարձր դասի նպատակն է՝ մնալ նույն տեղում: Միջին դասի նպատակն է՝ փոխել տեղը բարձրի հետ: Ցածր դասի նպատակը (եթե նպատակ ունի, քանի որ ցածր դասի մշտական բնորոշ գիծն այն է, որ ճզմված են ծանր աշխատանքով և լոկ ժամանակ առ ժամանակ են գիտակցում այն, ինչ դուրս է իրենց առօրյա կյանքից) վերացնել բոլոր տարբերությունները և ստեղծել հասարակություն, որտեղ բոլորը հավասար կլինեն: Այսպիսով, ողջ պատմության ընթացքում անընդհատ կրկնվում է պայքարը, որի հիմնական գծերը միշտ նույնն են:

***

Կա միայն չորս միջոց, որով իշխող խումբը կարող է գահընկեց արվել: Կամ նվաճվում է դրսից, կամ անարդյունավետ է ղեկավարում, և զանգվածները ցանկանում են ապստամբել, կամ դա թույլ է տալիս ձևավորել ուժեղ ու դժգոհ միջին դաս, կամ կորցնում է ինքնավստահությունն ու կառավարելու պատրաստակամությունը: Այս պատճառները չեն ազդում առանձին-առանձին, և որպես կանոն՝ չորսն էլ ինչ-որ չափով ներկա են: Իշխող դասը, որը կարող է պաշտպանվել բոլորից, մշտապես մնում է իշխանության գլխին: Վերջին հաշվով որոշիչ գործոնը բուն իշխող դասակարգի հոգեբանական վիճակն է:

***

Երկար ժամանակ Բարձր դասը կայուն պահում է իշխանության ղեկը, բայց վաղ թե ուշ միշտ էլ գալիս է մի պահ, երբ նրանք կորցնում են կամ հավատը սեփական անձի հանդեպ, կամ արդյունավետ կառավարելու ունակությունը, կամ էլ երկուսը միասին: Նրանց տապալում է Միջին դասը, որը Ցածր դասին քաշում է իր կողմը՝ ձևացնելով, թե պայքարում է հանուն ազատության և արդարության: Իր նպատակին հասնելով՝ Միջին դասը Ցածր դասին հրում է հետ՝ դեպի ստրկության իր հին դիրքը, իսկ ինքը դառնում է Բարձր: Հետո նոր Միջին դասը բաժանվում է մյուս խմբերից մեկից կամ երկուսից էլ ու պայքարը վերսկսվում է: Երեք դասերից միայն Ցածրին երբեք չի հաջողվում թեկուզ ժամանակավոր հասնել իր նպատակներին: 

***

Անգործունակ պետությունը վաղ թե ուշ պարտվում է, իսկ գործունակությունը չի կարող հիմնվել պատրանքների վրա: Բացի այդ, գործունակ լինելու համար անհրաժեշտ էր դասեր քաղել անցյալից, նշանակում է՝ բավական ճշգրիտ գաղափար ունենալ այն մասին, թե ինչ է եղել անցյալում:

***

Անցյալում հասարակության հիերարխիկ կառուցվածքի անհրաժեշտությունը Բարձր դասի համար ստեղծված ուսմունք էր: Քարոզվում էր թագավորների ու արիստոկրատների, ինչպես և նրանց վրա մակաբույծի պես կպած հոգևորականների, փաստաբանների ու այլոց կողմից և ընդհանուր առմամբ մեղմվում անդրշիրիմյան երևակայական աշխարհում փոխհատուցման խոստումներով: Միջին դասը, քանի դեռ պայքարում էր իշխանության համար, միշտ օգտվում էր այնպիսի եզրույթներից, ինչպիսիք են ազատությունը, արդարությունն ու եղբայրությունը: Սակայն հիմա մարդկային եղբայրության գաղափարի վրա հարձակում են սկսել մարդիկ, որոնք ղեկավար պաշտոններում չեն եղել, բայց նման հույս էին փայփայում: Նախկինում Միջին դասը հեղափոխություն էր անում հավասարության դրոշի ներքո, իսկ հետո, հնի կործանումից հետո հաստատում նոր բռնապետություն:

***

Չափազանցություն կլիներ ասել, որ պատմության ընթացքում նյութական առաջընթաց չի գրանցվել: Նույնիսկ այսօր՝ անկման շրջանում, շարքային մարդն ավելի բարեկեցիկ է ապրում, քան մի քանի դար առաջ: Բայց բարեկեցության, վարվելակերպի մեղմացման աճը, հեղափոխությունը կամ բարեփոխումները երբեք մի միլիմետր անգամ չեն մոտեցրել մարդկային հավասարությունը: Ցածր դասի տեսանկյունից՝ ոչ մի պատմական փոփոխություն երբեք չի եղել ավելին, քան ղեկավարների անունների փոփոխություն:

***

Մարդն ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա: – Նրան տառապանք պատճառելով: – Իրավացի եք: Նրան տառապանք պատճառելով: Հնազանդությունը բավական չէ: Եթե նա չտառապի, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հնազանդվում է ձեր, այլ ոչ թե իր կամքին: Իշխանությունն էլ է այդպես: Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է: Իշխանությունը հետևյալն է. կտոր-կտոր անել մարդկանց մտքերը ու կրկին հավաքել նոր ձևով:

***

Պատերազմի էությունը ոչնչացումն է՝ ոչ միայն մարդկային կյանքերի, այլև մարդկային աշխատանքի պտուղների: Նույնիսկ երբ զենքը չի ոչնչացվում մարտի դաշտում, դրա արտադրությունը հարմար միջոց է՝ աշխատուժը ծախսելու և չարտադրելու որևէ բան, որ կարելի է սպառել: Պատերազմը ընդամենը խարդախություն է:

 

 

 

 


«Կատուն կին է». կայացավ Լուսանե Ջալալյանի առաջին գրքի շնորհանդեսը

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչի՞ մասին է լինելու «Մոխրագույնի 50 երանգների» շարունակությունը

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

5գիրք + 5ֆիլմ. Համլետ Մուրադյան

5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

5 ջերմացնող վեպ՝ այս սառը ձմռան համար

Համաշխարհային գրականության 5 պատերազմական վեպ, որ պետք է ընթերցել

Մեջբերումներ Պեգովի գրքից. «С веком наравне»

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Մեջբերումներ և ճշմարտություններ երեխաների մասին [բոլորիս մասին]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ