2021-ին` 40 տարեկան [հայտնի մարդիկ, որ տոնելու են 40 ամյակը] - VNews

2021-ին` 40 տարեկան [հայտնի մարդիկ, որ տոնելու են 40 ամյակը]

սոեռ - 2021-ին` 40 տարեկան [հայտնի մարդիկ, որ տոնելու են 40 ամյակը]

Ժամանակն այնքան աննկատ և արագ է անցնում, որ չենք հասցնում նկատել, թե ինչպես ենք մեծանում, ինչպես է մեր տարիքին ամեն տարի ևս մեկ թիվ ավելանում։ Իսկ ահա, երբ տեսնում ենք մեր մանկության հայտնի աստեղին, որոնք արդեն հատում են 40 տարեկանի շեմքը, շատ ավելի ակներև է դառնում ժամանակի աննկատ ձեռքը։

Այս 10 հայտնիներն այս տարի՝ 2021 թվականին, կդառնան ուղիղ 40 տարեկան։ 

Ջասթին Թիմբերլեյք

1981, հունվարի 31

Ջասթին Թիմբերլեյքը ծնվել է 1981 թվականի հունվարի 31-ին Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում։ Նրա ծնողները՝ Ռենդալ Թիմբերլեյքը և Լին Հարլեսը, ամուսնալուծվել են 1985 թվականին, երբ նա 5 տարեկան էր։ Նրա հայրը եկեղեցական երգչախմբում դիրիժոր է եղել: Իր հոր երկրորդ ամուսնությունից հետո Թիմբերլեյքն ունի երկու խորթ եղբայր՝ Ջոնաթանը (ծնվ․ 1993 թ․) և Սթիվեն Ռոբերտը (ծնվ․ 1998 թ․ օգոստոսի 14-ին)։ Նրա խորթ քույրը՝ Լաուրա Քեթրինը, մահացել է ծնվելուց շատ կարճ ժամանակ հետո՝ 1997 թվականին: Նրա մասին Թիմբերլեյքը հիշակատել է «*NSYNC» ալբոմում։

Justin Timberlake Film 'Palmer' Coming to Apple TV+ - MacRumors

Բեյոնսե

1981, սեպտեմբերի 4

ԲԵյոնսե Ժիզել Նոուլզը ծնվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, վարսավիր և գեղեցկության սրահի տեր Թինա Նոուլզի և Մեթյու Նոուլզի ընտանիքում։ ԲԵյոնսեի փոքր քույրը՝ Սոլանժը նույնպես երգչուհի է և Դեսթինիս Չայլդի հիմնադիր անդամ։

Դեռ մանուկ հասակում երգչուհին մասնակցել է տարբեր երաժշտական և պարի մրցույթների, դպրոցում մասնակցել է գեղարվեստական մրցույթների։ Նոուլզը հայտնի է դարձել 1990-ական թվականների վերջին, լինելով կանացի Destiny’s Child R&B խմբի անդամ։

Beyoncé Posts Instagram in Support of George Floyd Protests

Ջեսիկա Ալբա

1981, ապրիլի 28

Ջեսիկա Ալբան ծնվել է 1981 թվականի ապրիլի 28-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Պամոնա քաղաքում՝ Քեթրին (օրիորդական ազգանունը Ենսեն) և Մարկ Ալբայի ընտանիքում։ Ջեսիկայի մայրն ունի դանիական և ֆրանկոկանադական ծագում, իսկ հայրը ամերիկացի է՝ մեքսիկական ծագումով: Ունի փոքր եղբայր՝ Ջոշուա անունով։ Հոր կարերիայի պատճառով (ռազմական օդաչու) ընտանիքը նախքան Կալիֆորնիա վերադառնալը ստիպված էր ապրել Միսսիսիպի նահանգի Բիլոնսկի և Տեխաս նահանգի Դել Ռիո քաղաքներում։ Մանկության ու պատանեկության տարիներին Ջեսիկան բազմիցս հիվանդություններ է տարել. նա երկու անգամ հիվանդացել է ատելեկտազով, տարին 4-5 անգամ թոքաբորբով, նշագեղձերի բորբոքումով: Այդ պատճառով էլ նա մեկուսացած էր իր հասակակիցներից և գրեթե ընկերներ չուներ։ Աղջիկը տառապում էր նաև կպչուն վիճակների համախտանիշով: Սակայն ընտանիքի՝ Կալիֆոռնիա տեղափոխվելուց հետո աղջկա վիճակը բարելավվում է։

Who is Jessica Alba?

Նատալի Փորտման

1981, հունիսի 9

Նատալի Փորթմանը ծնվել է 1981 թվականի հունիսի 9-ին Երուսաղեմում, Ավներ Հերշլագի ու Շելլի Սթիվենսի ընտանիքում։ Նատալիի հայրը անպտղության բուժման ու վերարտադրողական էնդոկրինոլոգիայի մասնագետ էր, Հոֆստրայի բժշկական դպրոցի (Hofstra North Shore — Long Island Jewish School of Medicine at Hofstra University) մանկաբարձության ու գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ Նա Երուսաղեմի Հադասայի հրեական համալսարանի բժշկական դպրոցի շրջանավարտ էր։ Նատալի Փորթմանի մայրը եղել է տնային տնտեսուհի, իսկ ներկայումս դստեր գործակալն է։ Դերասանուհու մոր նախնիները հրեաներ էին Ռուսաստանից ու Ավստրո-Հունգարիայից. նրանք գաղթել են ԱՄՆ ու իրենց Էդելշտեյն ազգանունը փոխարինել Սթիվենս ազգանունով։

Natalie Portman slams former friend Jared Kushner as a 'supervillain' | The Times of Israel

Պիտբուլ

1981, հունվարի 26

Պիտբուլը ծնվել է Ֆլորիդայի Մայամի քաղաքում։ Երեք տարեկանում արդեն կարդում էր Կուբայի ազգային հերոս և պոետ Խոսե Մարտիի բանաստեղծությունները։ Ռեփերը կարիերիայի սկզբում խնդիրների առջև կանգնեց, քանի որ սպիտակամորթ էր՝ կապույտ աչքերով, հարավային նահանգից և կուբայացի։ Նրա վրա մեծ ազդեցություն է ունեցել փոփ երաժշտության Miami bass ժանրը, իսկ Սելիա Կրուսն ու Վիլլի Չիրինոն դարձան նրա երաժշտության ոգեշնչման աղբյուրները։

Pitbull New Song Proceeds Go to COVID-19 Relief | PEOPLE.com

Սերենա Ուիլյամս

1981, սեպտեմբերի 26

Սերենա Ուիլյամսը ծնվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Սեգինոու քաղաքում, Ռիչարդ Ուիլյամսի և Օրիսին Փրայսի ընտանիքում և Փրայսի 5 դուստրերից ամենաերիտասարդն է։ Նրա հարազատ քույրը Վենուսն է, իսկ խորթ քույրերը՝ Ետունդեն, Լինդրեան և Այշան։Սերենան 4 տարեկանում թենիս է սկսել խաղալ Կալիֆորնիայում, որտեղ տեղափոխվել է նրա ընտանիքը։ Այն ժամանակվանից մինչ այժմ Սերենայի ծնողները մարզում են նրան։ 9 տարեկանում Ուիլյամսն ընդունվել է Ռիկ Մակիի թենիսի ակադեմիա։ Սերենան 10 տարեկան էր, երբ հայրը նրան դուրս բերեց ակադեմիայից՝ դպրոցի դասերի վրա կենտրոնանալու, ինչպես նաև ռասայական խնդիրների պատճառով։

From Tennis Player to a Businesswoman, This is How Serena Williams Makes Money - EssentiallySports

 

Ռամի Մալեք

1981, մայիսի 12

Ռամին Մալեքը ծնվել է Լոս Անջելեսում: Ծնողները ղպտիներ են՝ ծնունդով Եգիպտոսից։ Դերասանը կիսով չափ հույն է: Հայրը աշխատել է Կահիրեում՝ որպես էքսկուրսավար: Ռամին ունի երկվորյակ եղբայր՝ Սամի անունով։ Ռամին նրանից մեծ է 4 րոպեով։ Դերասանը նաև ունի ավագ քույր։ Սովորել է Կալիֆորնիայի Notre Dame High School-ում։ 2003 թվականին ավարտել է Էվանսվիլի համալսարանը (Ինդիանա նահանգ) և ստացել է բակալավրի աստիճան՝ կերպարվեստի բնագավառում։

Rami Malek: 'I Was Not Aware' of Bryan Singer Child Abuse | IndieWire

 

Բրիթնի Սփիրս

1981, դեկտեմբերի 2

Բրիթնի Սփիրսը ծնվել է 1981 թ.-ի դեկտեմբերի 2-ին Լուիզիանա նահանգի Քենվուդ քաղաքում։ Մայրը՝ Լին Այրեն Բրիջեսը, հանրակրթական դպրոցի նախկին ուսուցչուհի, իսկ հայրը՝ Ջեյմս Փարնել Սփիրսը, մասնագիտությամբ խոհարար և ինժեներ է։ Եղբայրը՝ Բրայան Սփիրսը, աշխատում է որպես մենեջեր, 2009 թվականին ամուսնացել է։ Քույրը՝ Ջեյմի Լինը, սերիալների դերասանուհի է և քանթրի երգչուհի։

Britney Spears loses court bid to remove father's control over estate - BBC News

 

Քրիս Էվանս

1981, հունիսի 13

Կապիտան Ամերիկան ևս անցնում է 40 տարեկանների շարքը։

Քրիստոֆեր Ռոբերտ Էվանսը ծնվել է 1981 թվականի հունիսի 13-ին Սադբերիում, Մասսաչուսեթս, նրա մայրը՝ Լիզան, զբաղվում էր պարերով, իսկ հայրը՝ Բոբ Էվանսը, ատամնաբույժ է։ Քրիսն ունի երկու քույր և մեկ փոքր եղբայր՝ Սքոթ Էվանսը, որը նույնպես դերասան է։

Դպրոցն ավարտելուց հետո որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ դառնալ դերասան, այդ նպատակով էլ մեկնում է Նյու Յորք հեռուստասերիալների քասթինգներին մասնակցելու համար։Քրիս Էվանսի դերասանական առաջին դերերից են Ջեյք Ուայլերը «Ոչ մանկական ֆիլմ»-ում (2001 թ.), Ռայանը «Բջջային» ֆիլմում (2004 թ.), Կայլը «Բարձրագույն միավոր» կատակերգությունում (2004 թ.)։

Դու դա մեր երկրի համար ես արել». Քրիս Էվանսը մեկնաբանել է իր ինտիմ լուսանկարն ու հայրենասիրական կոչ արել - Showbiz.am

Էլայջա Վուդ

1981 Հունվարի 28

Մատանիների տիրակալը»-ը ֆիլմի կապուտաչյա հերոսը այս տարի կդառնա 40 տարեկան։ Էլայջա Վուդը ծնվել է Այովա նահանգի Սիդար Ռեփիդս քաղաքում: Եղել է Ուորրենա և Դեբբի Վուդերի երկրորդ երեխան: Էլայջան ունի ավստրալիական, գերմանական, դանիական և անգլիական արմատներ: Նա կաթոլիկ է: Ունի մեկ եղբայր՝ Զակ Վուդը, ով վիդեոխաղերի պրոդյուսեր է (ծնված 1974 թվականին), և մեկ քույր՝ Հաննա Վուդը (ծնված 1984 թվականին), բանաստեղծուհի և դերասանուհի (նա երկրորդական դեր է ունեցել Էլայջիի մի քանի ֆիլմերում): Մանուկ հասակում Էլայջան իր հայրենի քաղաքում դաշնակահարուհի Մարլեն Լոֆտսգարդենի հետ անցկացրել է դաշնամուրի դասեր: Նա եղել է շատ եռանդուն երեխա, որի համար էլ նրան հաճախ անվանում էին Spark Plug, նույն ինքը «Կապիկ», որովհետև Էլայջան սիրում էր մագլցելով ինչ-որ տեղ բարձրանալ կամ իջնել: Երբ Էլայջան սկսում է նկարահանվել կինոյում, նրա ընտանիքն Այովայից տեղափոխվում է Լոս Անջելես: 1996 թվականիին նրա ծնողներն ամուսնալուծվում են, և հայրը կրկին վերադառնում է Այովա: Երկար ժամանակ դերասանն ապրել է Լոս Անջելեսում, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորքում:

Դերասաններ, որոնք չեն ծերանում (լուսանկարներ)

աղբյուր՝ People


Ջասթին Թիմբերլեյքը մարմնավորելու է սկանդալային հեռուստահաղորդավարի

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին հանդիպել են Բեյոնսեին ու Ջեյ Զիին 

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Ադելը ռեփ է կարդացել երեկույթի ժամանակ

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Ջեյ Զին դարձել է առաջին միլիարդատեր ռեփերը

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

Բեյոնսեն նոր live-ալբոմ է թողարկել

Քրիս Էվանսը քաղաքական կայք է հիմնել

Այն, ինչ գուցե չգիտեք Գերի Օլդմենի մասին

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Նկարիչը հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ