10 մեջբերում՝ Զեմֆիրայի երգերից - VNews

10 մեջբերում՝ Զեմֆիրայի երգերից

05 40 - 10 մեջբերում՝ Զեմֆիրայի երգերից

Խնդրում եմ՝ պարզապես ապրիր,

Հո տեսնում ես՝ ես ապրում եմ քեզնով,

Իմ ահռելի սերը

Հերիք է մեզ՝ ոտով-գլխով:

Хочешь?


Ես այստեղ եմ,

Ես կողքիդ կլինեմ հավերժ,

Կլինեմ թույնդ մահացու,

Ու հայացքդ վերջին:

P


Ֆիլմից հիասթափված, երկնքով հմայված աչքեր:

Ես ետ եմ դառնում, թեև չեմ կարողանա բացատրել:

Ուղեկցիր ինձ, կմնա ոչ ավել-ոչ պակաս, մի ձայն:

Իսկ ձայնը նույնն է, ինչ թելը, ես առաջվա պես ընկեր եմ:

Бесконечность


Մաքրիր ինձ, նայիր ինձ,

Մնա՛:

Ներիր ինձ,

Որ թույլ եմ,

Ու սիրում եմ՝ արտասովոր,

Ու սիրում եմ՝ հուսահատ:

Мы разбиваемся


Ապրել քո գլխում,

Ու սիրել քեզ՝ անհիմն ու հուսահատ:

Ապրել քո գլխում,

Ու սպանել քեզ՝ անմտադիր ու ակամա:

Жить в твоей голове


Թե դու ընտրես հետս ապրելը,

Ես կփորձեմ թողնել խմելը,

Ու, վստահաբար, կթողնեմ ծխելը.

Չէ՞ որ ծուխը քեզ հանում է հունից:

Մենք թրև էինք գալիս երկնքով,

Ձևանում էինք լոնդոնյան անձրև.

ու մաղում էինք ասֆալտին…

Լուսաբացին,

Ես կկիմանամ լուսաբացին,

Դու՝ ավելի ուշ.

Այս բառերից թանկ

Ոչինչ էլ չկա:

Небо Лондона


Կգրկի ծովն ու կթաղի ավազներում,
Կնետեն կարթալարն ու
Կորսան հոգիները մեր,
Ներիր ինձ, իմ սեր:
Ներիր ինձ, իմ սեր:

Իսկ ես ժպտում եմ, ապրում ու չեմ ծերանում

Մի ամբողջ տասնչորս տարի:

До, свиданья. Мой любимый город


Ես ընտրեցի կյանքը՝

Կանգնած լուսամտագոգին:

Я Полюбила Вас