10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա - VNews

10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

107074446 2109564512520776 6898789215544327283 n 12 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Եթե նկարիչ ասելով դուք անմիջապես պատկերացնում եք մոլբերտի առաջ կանգնած մարդու, ապա ստորև մենք այս հոդվածով կփոխենք ձեր պատկերացումները: Ներկայացնում ենք 10 նկարիչների, որոնք հրաժարվել են կտավից ու վրձնից:

Ռոուզ Հոլ

2010 թվականին Հոլը կարդաց մի հոդված նկարիչների մասին, որոնք իրենց գործերն են ստեղծում գաթջեթներով: Այդուհետ, նա հրաժարվեց կտավից ու վրձնից: Այժմ, Հոլը նկարում է թե՛ ստիլուսով, թե՛ մատներով: Նկարիչը խոստովանում է. «Մատներով նկարելն ամրապնդում է ստեղծագործության հետ հուզական կապը: Թվում է, թե վերադառնում ենք մանկություն, երբ բոլորս մատներով ինչ-որ բան էինք նկարում»: Հոլն առավելապես հայտնի է իր հոգեբանական ինքնանկարներով և նուրբ աշխատանքով՝ լույս ու ստվերի հետ: Մեկ դիմանկար ստեղծելու համար Հոլը աշխատում է շուրջ 6-8 ժամ: Բրիտանական The Independent-ը նկարչին անվանել է «iPad-Picasso»: Հոլի գործերը բազմիցս պարգևատրվել են մրցանակներով և ցուցադրվել Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում, Չինաստանում ու այլուր:

107074446 2109564512520776 6898789215544327283 n 7 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Բենիամին Ռաբե

Դեռևս միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին Ռաբեն տիրապետում էր մի քանի ծրագրավորման լեզուների, իսկ 15 տարեկանում արդեն ստեղծեց իր առաջին գործը՝ գաթջեթով: Ռաբեն նկարում է մատներով՝ օգտագործելով նվազագույն քանակի գույներ և պատկերներ ու բոլոր գործիքներից նախընտրում է «ռետինը»: Առաջին հերթին, կոնտրաստային ֆոնին նա նկարում է 2-3 հաստ գիծ, այնուհետև մտածում է նկարի սյուժեն ու սկսում հաստ գծերին ձև տալ՝ ռետինի միջոցով: Ռաբեն թվային նկարիչների միջազգային կազմակերպության (iAMDA) հիմնադիր անդամ է, խմբագրում է իր ստեղծած fingerpainted.it կայքը և հրատարակում The Nimble ամսագիրը:

107074446 2109564512520776 6898789215544327283 n 8 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Սինթիա Ուիք

20th Century Fox ընկերության նախկին փոխնախագահը այժմ զբաղվում է նկարչությամբ՝ երկրորդ երեխային լույս աշխարհ բերելուց և հայրենի Լոս Անջելեսից Լենոքս փոքրիկ քաղաք տեղափոխվելուց հետո: Սինթիան տանն ունի իր արվեստանոցը, որտեղ նկարում է, հիմնականում, յուղաներկով, սակայն, միշտ չէ, որ նա տանն է լինում՝ ոգեշնչում ունենալու պահին: Այդուհանդերձ, նա ամեն օր նկարներ է ստեղծում գաթջեթով: Հարկ չկա երկար սպասել ոգեշնչմանը, նրա նկարներում, հիմնականում, տեսարաններ են առօրյա կյանքից: Ուիքի գործերը տպագրվել են The New York Times-ում և Huffington Post-ում, հայտնվել են պատկերասրահների անհատական ​​ցուցահանդեսներում և լավ վաճառվել: Սինթիայի՝ գաթջեթով արված աշխատանքներից մեկը վաճառվել է գրեթե 400 դոլարով:

107074446 2109564512520776 6898789215544327283 n 9 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Դեյվիդ Սքոթ Լեյբովից

2013 թվականին լույս տեսած «Mobile Digital Art: Using the iPad and iPhone as Creative Tools» գիրք-մանիֆեստի հեղինակ Դեյվիդ Սքոթ Լեյբովիցը հայտնի դարձավ 70-ականներին՝  Polariod-ով արված ֆոտո և վիդեո կոլաժների շնորհիվ: Նա մինչ օրս էլ ստեղծագործում է՝ դադաիստնեռին նման ոճով: Նրան, նույնիսկ, անվանում են «iPhone Դյուշան»: Հետևելով դադաիստներ սկզբունքներին՝ նա նախընտրում է ոչ թե ստեղծել նկարը զրոյից, այլ վերցնել պատրաստի նկար, որպես հիմք: Բացի այդ, Լեյբովիցը մշակել է իր սեփական ծրագիրը՝ «iCreated»-ը, որտեղ հասանելի են նկարչի սիրելի գործիքները:

Capture1 1 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Դեյվիդ Նյուման

Սիլիկոնային հովտի շատ հազվադեպ իրադարձություններ են անցկացվում առանց Նյումանի՝ այնտեղ գտնվող գրասենյակների գրեթե կեսի պաշտոնական ռեզիդենտ նկարչի: Նա գաթջեթի առաջ, որպես բնորդներ նստել են «ինտերնետի հայր» Վինթոն Քերֆը, Apple-ի հիմնադիրներից Սթիվ Վոզնյակը, գիտնական Հովարդ Ռինգոլդը և նույնիսկ Հորդանանի թագուհի Ռանիա ալ-Աբդուլլահը: 1970-ականներին, երբ ամերիկյան դատարաններում տեսանկարահանումը դեռ օրինական չէր, Նյումանն աշխատում էր դատաբժշկական ուրվագծերի վրա: Այսօր Նյումանը խոստովանում է, որ իրեն ավելի շատ դուր է գալիս նկարել բջջային սարքերի վրա, քան մատիտը ձեռքին նստել:

27797624 1669644516454892 3754744839221384027 o 23 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Պոլ Վերա-Բրոդբենտ

Ի՞նչ կանեին Կարավաջոն, Ռեմբրանտը կամ Վան Գոգը, եթե պլանշետ ունենային. «Digital Classics» պերճախոս խորագրով աշխատանքների շարքը Լիվերփուլից ժամանած երիտասարդ նկարչի պատասխանն է այս հարցին: 10 տարեկանից Պոլը աշխատում է համակարգչային գրաֆիկայի ոլորտում, 17-ից ՝ վիդեոխաղերի արդյունաբերությունում: Նրա աշխատանքները դյուրաճանաչ ոճ ունեն, որը նկարիչն անվանում է «պոլիտոպիա», ինչը թարգմանաբար նշանակում է բազմանկյուն: Այսպիսի բազմանկյուն նկարչական տեխնիկա զարգացնելու համար Պոլից պահանջվել է մի քանի տարի: Նրա աշխատանքները կրկնօրինակելու համար անհրաժեշտ է ունենալ տարածության լավ զգացողություն և 3D մոդելավորման հմտություններ: Պոլն ասում է. «Ամեն անգամ ես մտովի տեղափոխվում եմ նկարի մեջ ու փորձում հասկանալ յուրաքանչյուր օբյեկտի ֆիզիկական դիրքը մյուսի համեմատ»: Պոլի ստեղծագործությունների արժեքը սկսվում է 150 ֆունտից:

107074446 2109564512520776 6898789215544327283 n 10 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Հելեն Գոլդբերգ

Գիտությունների դոկտոր, հոգեբան, մանկավարժ ու գիտական լրագրող Գոլդբերգը 2009 թվականին որոշեց սերտել նաև նկարչի գործը: «Ես երբևէ չեմ նկարել՝ ունենալով հստակ ծրագիր իմ մտքում, թե ինչ պիտի ստանամ արդյունքում. ես պարզապես թույլ եմ տալիս ձեռքերիս պարել». ասում է Հելենը: Երբեմն այդ պարը զուգորդվում է իրեն ոգեշնչող որևէ նկարչի հետ՝ հիմնականում աբստրակցիոնիստների կամ կուբիստների: Սակայն, առավել հաճախ, գույների, գծերի և ձևերի խռովությունը, որը ստեղծում է ինքը՝ Հելենը, անհնար է ենթարկել որևէ վերլուծության: Գոլդբերգի գործերը ցուցադրվել են արվեստի տարբեր փառատոներում, մի քանիսն էլ մշտապես ցուցադրվում են Բերկլիի ACCI ժամանակակից արվեստի պատկերասրահում. սա հազվադեպ է պատահում «պլանշետային արվեստագետների» հետ: Բացի այդ, նրա աշխատանքները զարդարում են Սան Ֆրանցիսկոյում գտնվող Apple-ի խանութ սրահը:

107074446 2109564512520776 6898789215544327283 n 11 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Ջոնաթան Գրուել

Կալիֆորնիացի հաջողակ 45-ամյա նկարիչը կարող էր շարունակել աշխատել արվեստի պատկերասրահներում, բայց 2008 թվականին տեղի ունեցած պատահարի արդյունքում, իծնե ձախլիկ  Ջոնաթանը կորցրեց ձախ ձեռքի ցուցամատը, իսկ հետո՝ մնացած մատների զգայունությունը: Երբ հարազատները նրան գաթջեթ նվիրեցին, նա բացահայտեց ստեղծագործելու նոր դաշտ և կրկին սկսեց նկարել, այս անգամ՝ առանց վրձնի: Իր աշխատանքները Ջոնաթանն անվանում է՝ «մտքեր, որ հայտնվում է մատների ծայրերին»: Գրուելը նաև դաս է տալիս ավագ դպրոցում և սեմինարներ անցկացնում երեխաների համար:

27797624 1669644516454892 3754744839221384027 o 24 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Մարչելա Դոնաջեմմա

Իտալացի նկարչուհին ոչ միայն նկարում է հավելվածների միջոցով, այլ նաև թողարկել է նկարազարդ գիրք՝ սյուրռեալիստական ​​հեքիաթի ժանրում: «The Red Wig»-ը դետեկտիվ սյուժեով  պարադոքսալ պատմություն է կանացի խաբեության մասին: Կյանքից դժգոհ Վալերին սպանում է մի հայտնի դերասանուհու՝ հանուն գեղեցիկ կեղծամի, և դրա օգնությամբ, ըստ գուշակի ցուցումների, հասնում է այն ամենին, ինչի մասին երազում էր: Բայց փողն ու երկրպագուները երջանկություն չեն բերում հերոսուհուն: «Ես ուզում էի ասել՝ մի փորձեք փոխել ձեր կյանքը նոր սանրվածքով, այլ փոխեք այն ներսից: Բայց, իհարկե, եթե ուզում եք կեղծամից սկսել, ավելի լավ է գնեք այն», -կատակում է Մարչելան:

27797624 1669644516454892 3754744839221384027 o 25 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Ռոստիսլավ Ռիգհա

Չեխ նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Ռիգհան հայտնի է դարձել AppArt տեխնոլոգիայի շնորհիվ. գրավյուրաների իր հավաքածուն մեծ աղմուկ բարձրացրեց Պրահայում անցկացվող թեմատիկ ցուցահանդեսին: «Վերջին ժամանակների թվային նվաճումներն ի շահ արվեստի օգտագործելու համար հարկավոր է չմոռանալ եղածը»,- ասում է Ռիգհան: Ռիգհան նախ նկարում է գաթջեթի վրա, այնուհետև ուղարկում է պատրաստի նյուը տպագրություն, ինչից հետո էլ՝ փորագրում է կրաքարի միջոցով. «Այսպիսով, մենք համատեղել ենք միանգամից երեք դարերի գեղարվեստական ​​տեխնիկաները»: Ռիգայի աշխատանքները կարելի է ձեռք բերել նրա կայքում: Դրանցից ոմանք արժեն գրեթե 2500 դոլար:

27797624 1669644516454892 3754744839221384027 o 26 - 10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա


«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Օրվա տերմինը. Ֆովիզմ

Հիսուս Քրիստոսը գեղանկարչության մեջ. 5 կտավ

5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Արցախցի երեխաների խաղաղության թռչունները

Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե…

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ստալինը գեղանկարչության մեջ…

3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով…

Հայուհիները օտար նկարիչների վրձնով

5 ամենահայտնի բնորդուհիները…

Շողշողացող տխրության գույները… [էսսե]