10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից - VNews

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

ֆիլմեեր min - 10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

Այսօր առանձնացրել ենք մի քանի թեթև ու ռոմանտիկ ֆիլմեր, որոնք, անպայման, կջերմացնեն ձեր երեկոն: Դե ինչ, բարի դիտում…

Valentine’s Day

Valentine's Day (2010): finding beauty and brilliance in a so-called “bad” movie – The Strand

Մի քանի գեղեցիկ պատմություններ սիրո մասին: Հերոսները սիրահարվում են, բաժանվում են, միանում են և նորից սիրահարվում են,  քանի որ միայն սերն է մեզ առաջ տանում և միայն հանուն սիրո արժի ապրել ու շնչել:

Silver Linings Playbook

В прокат выходит фильм «Мой парень — псих» Дэвида О. Расселла - Газета.Ru

Կնոջն ու աշխատանքը կորցնելուց, ինչպես նաև հոգեբուժական կլինիկայում մնալուց հետո Փեթը (Բրեդլի Կուպերը) վերադառնում է ծնողների մոտ: Նա ցանկանում է վերադարձնել կնոջը և զրոյից սկսել կյանքը, բայց հանդիպում է մի ինտրիգային, խորհրդավոր աղջկա, որի դերը կերտում է Ջենիֆեր Լոուրենսը. վերջինս Օսկար էր շահել այս դերի համար:

About Time

%D0%BA - 10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

Թիմը բախտավոր է, կամ…
Թիմը ունի լավ արտաքին, խելացի է, ունի լավ ընտանիք և երբեք ոչ մի բանի կարիք չի զգացել: Բացի այս ամենից նա կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ: Թիմը սիրահարվում է և սկսում է չարաշահել իր գերբնական կարողությունը, որ գրավի սիրելիի սիրտը. Թիմը հետ է տալիս ժամանակն ամեն անգամ, երբ սխալ է գործում: Սա իրո՞ք սեր է, թե…

Her

Она, Her, Комедийная мелодрама, фильм 2013 года, США, в ролях: Хоакин Феникс, Скарлетт Йоханссон, Эми Адамс, Руни Мара, Оливия Уайлд, кинофильм Она - трейлер, рецензия | Time Out

 Ամուսնալուծված, գրող, դժբախտ Թեոդոր Թումբլին արհեստական ինտելեկտով մի օպերացիոն համակարգ է գնում, որը ներկայանում է որպես Սամանտա: Արհեստական ինտելեկտով համակարգի հետ շարունակ տարբեր թեմաների շուրջ զրուցելով՝ Թեոդորը շուտով սիրահարվում է նրան: Սամանտան օգնում է, որ Թեոդորը գտնի ինքն իրեն ու իր ձայնը, որը, թվում է, երկար ժամանակ է, ինչ կորցրել է: Սա իսկական տրագիկոմեդիա է՝ լի անտրամաբանական սիրով:

Kate & Leopold

Kate Leopold - 10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

Լեոն դուքս է, և այնպես է պատահել, որ na ժամանակի մեջ ճամփորդություն է կատարել և հայտնվել ապագայում: Այստեղ նա հանդիպում է Քեյթին և սիրահարվում է նրան: Ամեն բան, սակայն, շատ բարդ է. այլ աշխարհ, այլ մարդիկ, եթե այն մյուս աշխարհում Լեոյի առաջ բոլորը խոնարհվում էին, այստեղ նա իրենից ոչինչ չի ներկայացնում: Կկարողանա՞ Լեոն ամեն բան թողնել և մնալ Քեյթի հետ, թե…
2002 թ. ֆիլմn արժանացել է«Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն երգ» (“Until”) անվանակարգում:

Burlesque

Что нужно знать о фильме «Бурлеск» с Кристиной Агилерой

Հայտնի դառնալու հույսով ՝ Էլին գնում է միակողմանի տոմս դեպի Լոս Անջելես ՝ իր ամբողջ անցյալը թողնելով Այովա փոքրիկ քաղաքում: Նա աշխատանքի է անցնում Burlesque բարում, որպես մատուցողուհի, բայց Էլիի կյանքն ամենաանսպասելի ընթացք է ստանում, երբ նրա ղեկավարը իմանում է, թե ինչպես է նա կարողանում երգել և պարել…

Heartbreakers

heartbreakersjpg 153132 1500 1500 2 - 10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

Երբ գեղեցիկ կանայք միավորվում են՝ անհնարինը դառնում է հնարավոր:
Գեղեցկուհիներ Մաքս և Փեյջ Քոներսները մայր ու աղջիկ են և շատ լավ գործընկերներ. նրանք գերում են տղամարդկանց, հիմարացնում նրանց և գումար վաստակում այդպես: Իսկ վերջում էլ՝ ազատվում են բոլոր հետքերից, այդ թվում նաև տղամարդկանցից: Սակայն օրերից մի օր Փեյջը սիրահարվում է զոհերից մեկին: Ի՞նչ անել, հավատա՞լ սիրուն, հնարավո՞ր է երջանիկ լինել, չէ՞ որ մայրն այլ բան է սովորեցրել:

As Good as It Gets

Фильм Лучше не бывает (As Good as It Gets): фото, видео, список актеров - Вокруг ТВ.

Ֆիլմը պատմում է ինքնահավան և մի փոքր տարօրինակ Մելվին Ադալի մասին, որն օրերից մի օր սկսում է հոգ տանել մի շան մասին: Ի զարմանս իրեն, Մելվինը հասկանում է, որ հոգու խորքում նա ունակ է սիրել և հոգ տանել շրջապատի մասին: Ի դեմս շան նա ձեռք է բերում իր լավագույն ընկերոջը:

1998 թ. Նիկոլսոնն արժանանում է Օսկարի և «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

Chasing Amy

Chasing Amy's Joey Lauren Adams Will Appear On Grey's Anatomy - CINEMABLEND

Ֆիլմը մի երիտասարդ նկարչի՝ Հոլդենի մասին է, որը մինչև ականջների ծայրը սիրահարված է գեղեցկուհի Էլիսոն Ջոնսին: Էլիսոնը հասարակ աղջիկ չէ. նա կարող է խելքահան անել ցանկացած տղամարդու և Հոլդենի համար մեկ է անգամ այն, որ Էլիսոնը հարաբերություններ է ունեցել կնոջ հետ: Հոլդենը պետք է գրավի գեղեցկուհու սիրտը:

Sleeping with Other People

avatars.mds.yandex.net/get-kino-vod-films-galle...

Ֆիլմի գլխավոր հերոսները ոչ մի կերպ չեն կարողանում երկրորդ կես գտնել լրենց համար, սակայն նրանց հաջողվում է գտնել լավագույն հականշներն՝ իրար մեջ: Միակն, ինչ նրանց կապում է սեքսն է, իսկ ինչ է կատարվում արդյունքում՝ դիտեք ֆիլմում…

 


5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Ֆիլմեր, որոնց ավարտը ձեզ կզարմացնի…

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է

5 Սուրբծննդյան կատակերգություն, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Հասարակ քաղաքացուց՝ երկրի ղեկավար [3 ֆիլմ, սերիալ]

Ինչ դիտել, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Ճամփեզրերին»

Quiz. Հայ կինոն ասում է…

5 կարևոր ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. բրիտանական «Խնջույքը»