-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին հաջողվեց իր ստեղծագործություններում միավորել արևմտյան և հայկական երաժշտության սկզբունքները և դասական երաժշտությունը լսելի ու սիրելի դարձնել արդեն մի քանի սերունդների համար:
1.Տիգրան Եղիայի Մանսուրյանը ծնվել է 1939թ.-ի հունվարի 27-ին, Լիբանանի Բեյրութ քաղաքում:
2.Հենց Մանսուրյանն է հայկական երաժշտական իրականություն բերել ավանգարդ ուղղությունը:
3.Մանսուրյանն անհագ ընթերցասեր է: Պատանեկության շրջանում նույնպես շատ է սիրել կարդալ, Ռոբերտ Աթայանի երաժշտական բառարանից 4 օրինակ «մաշել» է: Հատկանշական է, որ տարիներ հետո Մանսուրյանը դառնում է հենց Աթայանի ուսանողը:
4.Տիգրան Մանսուրյանը հաճախ էր կրկնում, որ հոգու պարտք ունի Եղեռնի զոհերի հիշատակի առաջ և 2013թ.-ին կարծես «մարում» է այդ պարտքը՝ գրելով «Ռեքվիեմի»-ը, որի համար նաև արժանանում է ՀՀ պետական մրցանակի և դասական երաժշտության միջազգային մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում:
5.Կնոջը սիրահարվել է առաջին հայացքից: Տեսել է անծանոթ մի աղջկա փողոցն անցնելիս և անմիջապես ընկերոջն ասել՝ «նա իմ կինն է լինելու»:
6.Ամեն Նոր տարին դիմավորում է դաշնամուրի դիմաց նվագելով:
7.Հրանտ Մաթևոսյանը Մանսուրյանի մասին՝ «Առանց Տիգրանի իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»:
8.Մի շարք սիրված ֆիլմերի համար երաժշտություն ստեղծած Մանսուրյանն այլևս կինոերաժշտություն չի գրում: Նրա ստեղծագործությունները հնչում են՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանոգն», «Աշնան արևը» ֆիլմերում:
9. Իր առաջին կինոերաժշտությունը գրել է 1964թ.-ին, երբ սովորում էր 4-րդ կուրսում, ֆիլմը փաստավավերագրական էր:
10. Մանսուրյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և արվեստի վաստակավոր գործիչ է, ՀՀ ժողովրդական արտիստ: Նրա պարգևների շարքում են ՀԼԿԵՄ մրցանակը, ՀՀ պետական մրցանակը, Պատվո շքանշանը և շատ այլ մրցանակներ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո