10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին - VNews

10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

42707 dzhlptrucn 1475479767 - 10 անհայտ փաստ հայտնի գրքերի մասին

1. «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գրքի հերոսուհին՝ Ալիսը, ստեղծվել է 10-ամյա մի աղջկա՝ Ալիս Լիդելի հիման վրա: Լուիս Քերոլը մտերիմ էր Լիդելների ընտանիքի հետ և հաճախ նրանց երեխաների համար պատմություններ էր հորինում ու պատմում: Մի անգամ Ալիսը խնդրեց նրան գրել պատմած պատմությունը և հեղինակն այդպես էլ արեց. նա գրի առավ այսօր արդեն հայտնի այդ ստեղծագործությունն ու նվիրեց Ալիսին որպես սուրբծննդյան նվեր: Երբ մի օր Հենրի Քինգս անունով մի գրականագետ այցելեց Լիդելների տուն, պատահաբար նկատեց ստեղծագործությունն ու առաջարկեց հրատարակել այն: Այդպես սկսեց տպագրվել «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը:

2. Ջոան Ռոուլինգը վերջացրել է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» 1995թ.-ին: Նրա գործակալը ցույց է տվել գիրքը 12 հրատարակչությունների, բայց բոլորը մերժել են հրատարակել այն: Մեկ տարի անց, սակայն, Bloomsbury հրատարակչությունը որոշել է հնարավորություն տալ հեղինակին և քիչ քանակությամբ տպել գործը: Հրատարակչության խմբագիրներից մեկը նաև խորհուրդ է տվել Ռոուլինգին այլ աշխատանք գտնել՝ ասելով, որ չի կարողանա երեխաների համար ստեղծագործություններ գրելով ապրուստ վաստակել: Ռոուլինգը երևի ամեն անգամ հիշում է այդ խմբագրին, երբ հաշվում է գրքերից ստացված իր եկամուտը:

3. Վիկտոր Հյուգոն ճանապարհորդության էր մեկնել, երբ 1862 թ.-ին հրատարակվել է հեղինակի «Թշվառները» ստեղծագործությունը: Իր գործի գտած արձագանքի մասին հետաքրքրված՝ հեղինակը հեռագիր է ուղարկել իր խմբագրին, որտեղ միայն գրել էր՝ «?»: Խմբագիրը պատասխանել էր նույն կերպ՝ «!»: Սա երևի ամենակարճ նամակագրությունն է պատմության մեջ:

4. Մարկ Տվենը հաճախ էր ասում, որ իր «Թոմ Սոյեր» ստեղծագործությունը առաջին գործն էր, որ տպագրական մեքենայով է գրվել: Սակայն հետազոտողներն ու նրա կենսագիրները պարզել են, որ առաջին ամբողջական գիրքը, որ գրվել է տպագրական մեքենայով իր «Կյանքը Միսիսիպիում» գիրքն է:

5. Ալադինը՝ «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի գլխավոր հերոսներից մեկը, իրականում չինացի էր, որն ապրում էր Չինաստանի փողոցներում:

6. Ջեյն Օսթինը սկսել է իր «Հպարտություն և նախապաշարմունք» գիրքը դեռ 21 տարեկանում: Հրատարակիչները հրաժարվել են տպագրել նրա գործը և գիրքը լույս է տեսել գրվելուց միայն 15 տարի անց՝ հեղինակի հայտնի «Զգացողություն և զգայունություն» ստեղծագործության գրանցած հաջողությունից հետո:

7. Հեղինակ Ջոն Սթեյնբեքի շունը՝ Թոբին, կերել է նրա ամենահայտնի գործերից մեկը՝ «Մկների ու մարդկանց մասին»-ը: Սթեյնբեքը ստիպված է եղել նորից գրել գիրքը:

8. Ժամանակակից հայտնի հեղինակ Ռեյնբոու Ռոուելը իր ամենահայտնի գործը՝ «Fangirl/ Երկրպագություն»-ը գրել է ընդամենը մեկ ամսում:

9. Վլադիմիր Նաբոկովը «Լոլիտա»-ի ողջ գիրքը գրել է գրառումների համար նախատեսված փոքր թղթի կտորների վրա:

10. Ասում են՝ Վիրջինիա Վուլֆն իր բոլոր գրքերը գրել է կանգնած:


2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

Լև Տոլստոյի տարօրինակությունները

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Վլադիմիր Նաբոկով և Վերա Նաբոկովա. Նվիրական սեր, դավաճանություն և փառք

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ