Ստվերաներկ օգտագործելու 10 անսովոր տարբերակ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ստվերաներկ օգտագործելու 10 անսովոր տարբերակ


Եթե մինչ օրս կարծում եք, որ ստվերաներկը կարելի է օգտագործել միայն աչքերի կոպերը ներկելու համար, ապա սխալվում եք: Մենք կներկայացնենք մի քանի այլընտրանքային տարբերակ, թե ինչպես կարելի է օգտագործել վերոնշյալ կոսմետիկ միջոցը:

Ստվերաներկ

Կիրառման 10 այլընտրանքային եղանակ

Ստվերաներկը մեկն է այն հիմնական կոսմետիկ միջոցներից, որոնք կան գրեթե յուրաքանչյուր կնոջ մոտ: Այսօր արդեն ստվերաներկերի բազմազանությունն ու գունային ընտրությունը այնքան մեծ է, որ մեզնից շատերն ուղղակի ընտրում են 2-3 գույն ու միշտ օգտագործում հենց դրանք: Փորձենք ընդլայնել ստվերաներկի կիրառության մասին մեր պատկերացումները:

1.Ընդգծենք աչքերը

Հարկավոր է ընդամենը ընտրել համեմատաբար ավելի բարակ վրձին, թաթախել այն ջրի մեջ ու պատել սև ստվերաներկով. ընդգծված գեղեցիկ աչքերը պատրաստ են: Ի դեպ, այս միջոցը նաև հնարավորություն է տալիս էքսպերեմենտներ անելու. ձեր ընտրությունը կարող է կանգ առնել մուգ կապույտ կամ շատ ավելի վառ գույների վրա:

2.Ներկենք հոնքերը

Հոնքերն ավելի արտահայտիչ դարձնելու համար մեզ կրկին օգնության է գալիս ստվերաներկը: Սովորաբար հոնքերը կարելի է ներկել հատուկ մատիտով, կամ հենց հոնքերի համար նախատեսված ստվերաներկով, սակայն, ընդհանուր առմամաբ, արդյունքը նույնն է. այնպես որ կարիք չկա կրկինակի գումար վատնելու, հարկավոր է ընդամենը ընտրել ձեր հոնքերին համապատասխան երանգ ու բարակ վրձին:

3.Հայլայթերի փոխարեն

Եթե ձեր ստվերաներկի գունապնակում կան բաց վարդագույն կամ բեժ գույների փայլուն երանգներ, ապա կարող եք վստահաբար օգտագործել դրանք, իբրև հայլայթեր: Առավելություններից մեկն այն է, որ ի տարբերություն հեղուկ հայլայթերների, փայլուն ստվերաներկն ավելի կոկիկ է նստում դիմափոշու վրա:

4.Վարդագույն այտերի համար

Վարդագույն կամ նարնջագույն երանգների ստվերաներկերն ավելի հազվադեպ են օգտագործվում հենց կոպերը ներկելու համար, փոխարենը դրանք կարելի է օգտագործել այտերին նուրբ երանգ տալու նպատակով. հարմար և շահավետ:

5. Թաքցնենք կապտուկները

Գուցե տարօրինակ հնչի, բայց ոչինչ ավելի լավ չի թաքցնում աչքերի տակ գոյացած փոսերն ու կապտուկները, քան նարնջագույն ստվերաներկը. բանն այն է, որ կապույտը և նարնջագույնը «հակադիր» գույներ են, և խառնվելու արդյուքում չեզոքացնում են իրար:

6. Թաքցնենք դաջվածքները

Որքան էլ գեղեցիկ լինեն ձեր դաջվածքները լինում են դեպքեր, երբ դրանք ավելի լավ է թաքցնել: Բացի այդ, հաճախ դրանք չեն սազում այդ օրվա հագուստի հետ, կամ ուղղակի հոգնեցնում են: Այս պարագայում մեզ կրկին օգնության է գալիս ստվերաներկը: Հարկավոր է նախ և առաջ դաջվածքի վրա հիմք քսել, այնուհետև տոնային կրեմ, իսկ հետո ֆիքսել այդ ամենը մազերի լաքով: Մի քանի վայրկյան անց ընտրեք ձեր մաշկի գույնին ամենամոտ երանգի ստվերաներկն ու վրձնով քսեք դաջվածքին:

7. Ավելի փարթամ մազեր

Հարկավոր է ընդամենը ընտրել ձեր մազերի գույնին առավելապես մոտ երանգ և ներկել դրանով մազարմատները. արդյունքը՝ մազեն անհամեմատ ավելի խիտ և ճոխ են երևում:

8. Եթե ձեռքի տակ շրթներկ չկա

Անգույն շրթներկի հետ խառնեք ձեր նախընտրած երանգի ստվերաներկը և ստեղծեք ձեր սեփական արտադրության շրթներկը:

9.Եղունգների լաք

Ճիշտ նույն տրամաբանությամբ. հարկավոր է ավելացնել անգույն եղունգների լաքին գունավոր ստվերաներկ. ձեր եղունգները հիանալի տեսք կունենան: Ի դեպ, կարող եք անգույն լաքի փոխարեն բժշկական լաք օգտագործել, այդ պարագայում դուք կհոգաք նաև ձեր եղունգների առողջ տեսքի մասին:

10.«sun stripping»

Մեր օրերում անսահման թրենդային է «sun stripping»-ը, այն հատկապես կիրառելի է ամառային դիմահարդարում ունենալու համար: Այս գործում մեզ կրկին օգնության են գալիս անփայլ, բաց երանգների ստվերաներկերը, որոնք հարկավոր է օգտագործել հաստ, փափուկ վրձնով:

 

Դիմահարդարվեք և խնայեք: 

Տես նաև՝


Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Բյութի-խորհուրդներ կորեուհիներից

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…