10 աստղ, որ ուրվական է տեսել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 աստղ, որ ուրվական է տեսել

Բոլորը չէ, որ հավատում են ուրվականների գոյությանը, բայց կան մարդիկ, որոնք համոզված են, որ գերբնական էակներն իրական են: Մարդկանց ահա այդ խմբի մեջ ընդգրկված են նաև մի քանի աստղեր, որոնք տարբեր առիթներով պնդել են, որ ուրվականների հետ են բախվել: Ահա այդ աստղերից 10-ը, որոնց պատմությունները կապված ուրվականների հետ բավականին սարսափելի են… հետաքրքիր են:

1. Կիանու Ռիվզ

Մի առիթով դերասանը պատմել է. «Ես 6 կամ 7 տարեկան էի, երբ այս դեպքը պատահեց: Դայակս սենյակում էր, քույրս քնած էր այնտեղ, իսկ ես խաղում էի նրա անկողնու կողքին: Մեկ էլ մի պիջակ հայտնվեց օդում, միայն պիջակ: Ու հետ այն հանկարծ անհետացավ: Ես ու դայակս ապշել էինք»:

2. Ռայան Գոսլինգ

Երբ դեռ երեխա էր, Գոսլինգի ընտանիքը տեղափոխվել է իրենց տանից, քանի որ և՛ Ռայանը, և՛ իր մայրը, քեռին ու զարմիկները, պնդում էին, որ ուրվական են տեսել:

3. Հոլի Բերի

Դերասանուհին ասում է, որ Դորոթի Դենդրիջի մասին պատմող կենսագրական ֆիլմում նկարահանվելու ժամանակ իր հետ տարօրինակ բաներ են սկսել կատարվել՝ մի անգամ մահացած դերասանուհու թիկնոցն իր հետ տուն տանելուց հետո: 

4. Լեդի Գագա

Գագան շարունակ հայտարարում էր, որ իրեն Ռայան անունով մի ուրվական է հետևում, ու նույնիսկ փորձագետների էր վարձել դրան քշելու համար:  

5. Մայլի Սայրուս

2013թ.-ին “Elle” ամսագրի հետ ունեցած զրույցում Մայլին խոսել է իր՝ Լոնդոնի բնակարանի, կամ ավելի շուտ դրա բնակչի մասին. «Երբ լլոգանք էի ընդունում, ինձ թվում էր, որ մի փոքր տղա է նստած լվացարանի վրա ու նայում ինձ: Իսկապես սարսափելի էր: Հաջորդ գիշեր նորից տեսա նրան նույն տեղում նստած ու ոտքերն օդի մեջ շարժելիս: Մայրս, քույրս ու նշանածս նույնպես տարբեր առիթներով տարօրինակ դեպքերի են բախվել այդ տանը»: 

6. Արիանա Գրանդե

Երգչուհին իր սեփական սարսափ պատմությունն ունի, որը տեղի է ունեցել Կանզասի գերեզմանատներից մեկում: Նա պնդում է, որ սատանաների է տեսել այնտեղ ու նույնիսկ լուսանկարել դրանց: 

7. Դեմի Լովատո

Դեմին իր Տեխասի տուն մի մեդիում ու ուրվական ոչնչացնող մասնագետ է կանչել: Երկուսն էլ ասել են, որ այնտեղ Էմիլի անունով մի փոքրիկ աղջկա ուրվական է բնակվում:  

8. Մեթյու Մաքքոնահի

Դերասանն ասում է, որ Լոս Անջելեսի իր տանը մի «զիլ ուրվական» էր բնակվում: Միայն նա կարող էր ուրվականին այդ բառով նկարագրել:

9. Մեգան Ֆոքս

Երբ Մեքսիկայում նկարահանումների էր, դերասնուհին հյուրանոցային մի համարում էր մնում, որն ուներ երկու ննջարան ու մեկ հյուրասենյակ: Մի անգամ նա նախաճաշ էր պատվիրել 7:30-ի համար, սական ժամը 7-ին սենյակից լսել է, թե ինչպես են իր համարի հյուրասենյակում սեղան գցում, սուրճ լցնում: 7:30 երբ վեր է կացել անկողնուց ու գնացել հյուրասենյակ տեսել է, որ ոչ մի սեղան էլ գցված չէ: Ավելին՝ այդ պահին դռան զանգը տվել են ու բերել նրա պատվիրած նախաճաշը: Երգչուհու հետ բնակվող իր ընկերը նույնպես լսել էր, որ ժամը 7-ին իրենց նախաճաշը բերել էին:

10. Լիլի Քոլինզ

Դերասանուհին ուրվականի է հանդիպել Իռլանդիայում: Նա լսել է, թե ինչպես է նա ծիծաղում, իսկ հետո քամու պես անցնում:

 

 

 


Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Որքա՞ն են լսել Արիանա Գրանդեին 2019թ.

5 ֆիլմ բաց տեսարաններով

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Իսկ իրականում Կիանու Ռիվզն ասում է…

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան