10 բան Կլեոպատրայի մասին, որ կզարմացնեն ձեզ - VNews

10 բան Կլեոպատրայի մասին, որ կզարմացնեն ձեզ

Մ.թ.ա. 30 թ. օգոստոսի 12-ին Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան վերջ դրեց կյանքին ինքնասպանությամբ:

Համաշխարհային պատմության ամենավառ կերպարներից մեկն է Կլեոպատրան։ Նրա անունը լսել է յուրաքանչյուր ոք, նրա մասին քիչ թե շատ գիտեն բոլորը, սակայն անդուհանդերձ 2000 տարվա հեռավորությունից մեզ հավաստի քիչ բան է հասել նրա մասին․․․

Առանձնացրել եք մի քանի փաստ Կելոպատրայի մասին, որ հաստատ կհետաքրքրի բոլորին։

1. Կլեոպատրան եգիպտացի չի եղել

Չնայած Կլեոպատրան ծնվել է Եգիպտոսում, սակայն նրա ընտանիքը ծագումով հունական Մակեդիոնիա անունով տարածքից էր։ Նրա նախնիներից Պտղոմեոս Լագոսը Եգիպտոսի իշխանության գլուխ է անցնում Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո և հիմք դնում հունախոս կառավարիչների դինաստիային: Կլեոպատրան, ծագումով եգիպտացի չլինելով, ընդունում և հավատարիմ է մնում Եգիպտոսի սովորույթներին, խոսում եգիպտերեն։

2. Արյունապղծության զավակ՝ Կլեոպատրա

Հին ժամանակներում արքայական ընտանիքներում ընդունված էր ընտանեկան ամուսնությունները, որպեսզի, իբրև թե, մաքուր պահեն իրենց ցեղը։ Կլեոպատրայի ծնողները նույնպես քույր ու եղբայր էին: Կլեոպատրան ինքն էլ ամուսնանում է իր երկու եղբայրների հետ՝ դառնալով նրանց երկուսի օրինական կինը միաժամանակ։

3. Կլեոպատրան այնքան էլ գեղեցիկ չի եղել

Թեպետ հետագայում բազմաթիվ պատմություններ են ծնվել, որոնք Կլեոպատրային ներկայացնում են որպես այլասերված, իր հմայքով ամեն ճանապարհ հարթող մի կին, սակայն պատմական աղբյուրները վկայում են, որ նա չափազանց խելացի առաջնորդ է եղել և շատ բաների հասել է իր խելքի շնորհիվ։

Փոխարենը, Կլեոպատրան երբեք էլ աչքի չի ընկել ֆիզիկական գրավչությամբ։ Նրա պատկերով մետաղադրամները հստակ ցուցադրում էին նրա տղամարդկային դիմագծերն ու մեծ քիթը, թեև ասում են, որ Կլեոպատրան միշտ հրամայում էր իրեն պատկերել տղամարդկային մկանուտ կազմվածքով, որպեսզի այդպիսով ընդգծեր իր ուժը:

4. Կլեոպատրան՝ եղբայրասպան և քույրասպան

Բռնություններ, սպանություններ, դավաճանություններ․․․ Այս ամենը շատ ընդունված գործելաոճեր էին Կլեոպատրայի ժամանակներում և նրա ընտանիքում։ Նրա առաջին ամուսին Պտղոմեոս 13-ը փախչում է Եգիպտոսից: Կլեոպատրան, միավորվելով Հուլիոս Կեսարի հետ, պարտության է մատնում Պտղոմեոս 13-ին, որը խեղդվում է Նեղոս գետում: Այնուհետ Կլեոպատրան ամուսնանում է իր կրտսեր եղբոր` Պտղոմեոս 14-ի հետ: Ասում են` վերջինիս հենց ինքն է սպանել, որպեսզի իր որդուն գահակից դարձնի: Մ.թ.ա. 41 թ. նա սպանել է տալիս նաև քրոջը` Արսինոյին` համարելով նրան գահի համար պոտենցիալ հավակնորդ:

5. Կլեոպատրան՝ հնարամիտ

Կլեոպատրան հավատում էր, որ ինքն ասատվածուհի է և շատ հաճախ էր դիմում նենգ արարքների, որպեսզի մեծացներ իր համակիրների բանակը և ընդգծեր իր աստվածային էությունը: Օրինակ, երբ Պտղոմեոս 13-ի հետ ընդհարումների ժամանակ ցանկանում էր հանդիպել Հուլիոս Կեսարին, հրամայում է իրեն փաթաթել գորգի մեջ և ուղարկել Կեսարի մոտ: Այդ միջադեպից հետո է, որ նրանք դառնում են դաշնակիցներ և սիրեկաններ:

Երկրորդ միջադեպն արդեն Մարկոս Անտոնիոսի հետ է կապված: Տարսոնում Կլոսպատրան նրա առաջ է հայտնվում Աֆրոդիտեի կերպարանքով: Մարկոս Անտոնիոսը, որն իրեն համարում էր հունական աստված Դիոնիսոսի վերամարմնավորումը, միանգամից գակթակղվում է նրա կերպարով:

6. Կլեոպատրայի արձանը Հռոմում

Կլեոպատրան Կեսարին միացել է Հռոմոմ մ.թ.ա. 46թ.: Նրանք չէին էլ թաքցնում, որ սիրեկաններ են, թեպետ հռոմեացիներից շատերը շատ վատ ընդունեցին այն փաստը, որ Կեսարը Կլեոպատրայի արձանն էր կանգնեցրել Վեներայի տաճարում:

Կլեոպատրան, սակայն, ստիպված եղավ փախչել Հռոմից, երբ Կեսարին սպանեցին հռոմեական սենատում մ.թ.ա. 44թ.: Կլեոպատրան հեռանում է Հռոմից, սակայն Հռոմում դեռ երկար է նրա շունչը մնում։ Նրա էկզոտիկ սանրվածքը և մարգարտյա զարդերը դարձել էին Հռոմի նորաձևության անբաժան մասը:

7. Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը սիրում էին իրար

Կլեոպատրայի և Մարկոս Անտոնիոսի սիրավեպը սկսվել է մ.թ.ա. 41թ.: Իհարկե սա քաղաքական շահ էր հետապնդում. Կլեոպատրան Մարկոս Անտոնիոսի կարիքն ուներ` իր անձեռնմխելիությունը և Եգիպտոսի անկախությունը պաշտպանելու համար, իսկ վերջինս իր հերթին Կլեոպատրայի միջոցով ապահովում էր իր մուտքը դեպի Եգիպտոսի հարստությունները: Պատմիչները վկայում են, որ բացի այս ամենից նրանց միավորում էր նաև սերը․․․

 

8. Կլեոպատրան՝ նավատորմի առաջնորդ

Կլեոպատրան ամուսնանում է Մարկոս Անտոնիոսի հետ, ունենում 3 երեխա, բայց նրանց հարաբերությունները Հռոմում մեծ դժգոհությունների ալիք են բարձրացնում։ Հռոմեական սենատը պատերազմ է հայտատարում Կլոպատրայի դեմ, որն իր եզրահանգմանն է հասնում հաջորդ տարի Ակտիումի հայտնի ծովամարտում:

Կլեոպատրան ինքն անձամբ գլխավորում էր տասնյակ եգիպտական ռազմանավեր Անտոնիոսի նավատորմի հետ միասին, բայց Օկտավիանոսի զորքերն անհամեմատ ավելի հզոր էին: Ճակատամարտը շուտով վերածվում է փախուստի, և զույգը փախչում է Եգիպտոս:

9. Կլեոպատրան, հնարավոր է, չի մահացել օձի խայթոցից

Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը, ըստ հայտնի վարկածի, ինքնասպան են եղել Օկտավիանոսի կողմից ջախջախիչ պարտության մատնվելուց հետո: Եթե Անտոնիոսի համար կարելի է հաստատապես ասել, որ մահացու թունավորել էր ինքն իրեն, ապա Կլեոպատրայի ինքնասպանության մեթոդն անորոշ է մնում: Լեգենդի համաձայն` նա մահացել է եգիպտական կոբրայի խայթյունից: Բայց Պլուտարքոսը նշում է, որ հստակ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել, և ավելացնում է, որ Կլեոպատրան մազերի մեջ միշտ թույն էր պահում՝ ամեն տեսակ դեպքերի համար:

 

10. 1963թ. Կլեոպատրայի մասին նկարահանված ֆիլմը ժամանակի ամենաթանկ ֆիլմն էր

Եգիպտական թագուհուն կերպարանավորել են Կլաուդիա Կոլբերտը և Սոֆի Լորենը, բայց նրա ամենահաջողված կերպարը ստեղծել է Էլիզաբեթ Թեյլորը «Կլեոպատրա» պատմական ֆիլմում, որի բյուջեն կազմում էր շուրջ 44 մլն դոլլար, որից միայն 200 հազարը Թեյլորի հանդերձանքի համար է նախատեսված եղել:
Այն դարձավ ժամանակի ամենաթանկ ֆիլմը․․․