10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը - VNews

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

գհյգհ min - 10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

1.«Call Me By Your Name» ֆիլմում իմ ամենասիրելի տեսարանն այն է, երբ պատերազմի հուշահամալիրում Էլիոն առաջին անգամ խոսում է Օլիվերի հետ իր զգացմունքների մասին: Գիրքն այնքան ինքնատիպ է, համահունչ և այնքան լավ է գրված, որ ես կարծում էի, թե այս տեսարանն է ցուցանիշ դառնալու. արդյո՞ք մենք գլուխ կհանենք, թե ոչ: Նկարահանումների օրը Լուկա Գուադանինոն լիովին չէր հասկանում, թե ինչպես է նկարելու այս տեսարանը, և Արմի Համերի գաղափարն էր նկարահանել այն մեծ կադրով և մեկ անգամից: Սա փրկեց տեսարանը ավելորդ «Հոլիվուդից»:

2.Ես շարունակում եմ դեղձ ուտել, բայց միշտ հիշում եմ հենց այդ պահը: Սա, հավանաբար, ամենաանհարմար տեսարանն է՝ ծնողների հետ դիտելու համար: Իմ խեղճ հայրը …

3. Եթե ​​ինձ թույլ տային ամբողջ կյանքում լսել միայն մեկ երգ, դա կլիներ «Rain Kid Cudi»-ը, ֆիլմը՝  «Punch-Drunk Love»-ը, գիրքը ՝ «Անհանգստության գիրք»-ը, որն այժմ կարդում եմ: Ինչ վերաբերում է միակ մարդուն, որի հետ ես կանցկացնեի իմ ամբողջ կյանքը … ես դա գաղտնի կպահեմ: Թող սա լինի իմ անձնական գաղտնիքը, չնայած ես ունեմ այս հարցի պատասխանը:

4.Ես անկողնում ոչինչ չեմ հագնում:

5.Ես սիրում եմ «Ռիկ և Մորտի» շոուն. այ այդպիսի փոքրիկ մեղք: Չնայած, շատերն են սիրում այն:

6.Ես ուրախ եմ, որ մեծացել եմ Նյու Յորքում և փորձում եմ այստեղ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել: Ես համբուրում եմ ասֆալտը, երբ վայրէջք եմ կատարում Նյու Յորքում:

7.Ես մի փոքրիկ դեր եմ կերտել «Interstellar» ֆիլմում և շատ ուրախ էի աշխատել Քրիստոֆեր Նոլանի հետ: Նա իմ սիրած ռեժիսորն է:

8.Ի՞նչն է ինձ հիմա անհանգստացնում. այն, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել: Ինձ թվում է, որ յուրաքանչյուրիս հոգու խորքում կա կրքոտ ցանկություն, որը փոխկապակցված է մեր տարիքի հետ: Ես միշտ ցանկացել եմ աշխատել մեծ ռեժիսորների մոտ: Հիմա աշխատում եմ Գրետա Գերվիգի հետ, ապա կաշխատեմ իմ սիրած ռեժիսորներից ևս մեկի հետ: Իհարկե, վախ էլ կա, միշտ եղել է ու կլինի: Բայց ես աներևակայելի երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ դեպքում վախը կապված է ֆիլմի ընտրության հետ, ոչ թե այն մտքի՝ «կկարողանա՞մ վճարել այս ամսվա վարձը, թե ոչ»:

9.Ամենաարժեքավոր բանը, որ տալիս են ինձ ծնողներս` սերն ու աջակցությունն է, նույն կերպ նրանց փոխհատուցում եմ ես: Չեմ ուզում սենտիմենտալ թվալ, բայց դա ճիշտ է: Ես աներևակայելի երախտապարտ եմ նրանց: Եվ ես նրանց այս մասին այնքան հաճախ եմ ասում, որ հայրս արդեն ծաղրում է ինձ:

10.Երբ ինձ թվում է, որ ես ձախողվում եմ, ես ձգտում եմ այն տեսակ բաների, որոնց հետ կապված հիշողություններ ունեմ: Մենք նկարահանեցինք «Call Me By Your Name» ֆիլմը մի հին տանը, և այնտեղ շատ անկյուններ կային, որտեղ ես ինձ շատ ավելի հարմարավետ էի զգում: Յուրաքանչյուր դերում ես ինքս ինձ համար մի քանի մանրուք եմ գտնում, որոնք նկարահանումների ավարտից հետո փորձում եմ վերցնել ինձ հետ:


5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին