10 բան, որ չգիտեք Մայր Թերեզայի մասին - VNews

10 բան, որ չգիտեք Մայր Թերեզայի մասին

mother teresa5 - 10 բան, որ չգիտեք Մայր Թերեզայի մասին

 Եթե դատում ես մարդկանց, ապա ժամանակ չես ունենա նրանց սիրելու համար…

Մայր Թերեզային ճանաչում է ներկայիս բնակչության անհամամեմատ մեծ մասը: Այս կաթոլիկ միանձնուհին ողջ կյանքը նվիրել է աղքատներին ու հիվանդներին, դարձել Նոբելյան մրցանակի դափնեկիր և դասվել սրբերի շարքին: Այս ամենը՝ այո՛, գիտենք շատերս, սակայն կան բաներ Մայր թերեզայի մասին, որ շատերս գուցե չենք լսել:

Այսպիսով՝ ահա 10 բան, որ գուցե չգիտեք Մայր Թերեզայի մասին:

1. Ազգությամբ ալբանացի Մայր Թերեզա Կալկաթացու իրական անունն է Ագնես Գոնջա Բոյաջիու: Ալբաներենում Ագնեսը նշանակում է «փոքրիկ ծաղիկ»: Նա ծնվել է 1910թ.-ի օգոստոսի 26-ին, սակայն իր իրական ծնունդը նա համարում էր օգոստոսի 27-ը` իր մկրտության օրը:

2. 18 տարեկանում նա մեկնել է Իռլանդիա անգլերեն սովորելու համար և այդ օրվանից էլ երբեք չի տեսել իր մորը կամ քրոջը: Ընդհանուր հաշվով նա վարժ տիրապետում էր 5 լեզվի՝ բենգալերեն, ալբաներեն, սերբերեն, անգլերեն և հինդի:

3. 1946թ.-ին՝ Մայր Թերեզայի խոսքով՝ Հիսուսը երևացել է իրեն և ասել, որ թողնի ուսուցչի իր աշխատանքն ու Կալկաթայում օգնի աղքատներին ու հիվանդներին:

4. Արդեն 4 տարի անց նա հիմնել է «Բարեգործության միսիոներներ» կրոնական թիմը, որը ներկայումս ավելի քան 4500 անդամից էր բաղկացած ու գործում է ավելի քան 133 երկրում:

5. 1982թ.-ին Բեյրութի պաշարման ժամանակ նա անձամբ մասնակցել է Իսրայելի և Պաղեստինի կռվի գոտում եղած հիվանդանոցում փակված երեխաներին փրկելու գործին: Կարմիր խաչ կազմակերպության աշխատողների հետ միասին նա դուրս է բերել 37 երեխա:

1 2