10 բան, որ չգիտեք Մայր Թերեզայի մասին - Page 2 of 2 - VNews

10 բան, որ չգիտեք Մայր Թերեզայի մասին

mother teresa5 - 10 բան, որ չգիտեք Մայր Թերեզայի մասին

6. Մայր Թերեզան, որն իրեն նվիրել էր աղքատ ու հիվանդ մարդկանց օգնելուն, եկամտի աղբյուր չի ունեցել և երբեմն ինքն էլ գումար է մուրացել:

7. Նա և արքայադուստր Դիանան, կարելի է ասել, ընկերներ էին: 1997թ.-ի՝ իրենց վերջին հանդիպման ժամանակ նրանք աղոթել են միասին ու ձեռք ձեռքի բռնած քայլել Նյու Յորքով: Դրանից մի քանի շաբաթ անց երկուսն էլ մահացել են՝ մի քանի օրվա տարբերությամբ. Դիանան մահացել է օգոստոսի 31-ին, իսկ Մայր Թերեզան՝ դրանից 5 օր անց՝ սեպտեմբերի 5-ին:

8. Իր մարդասիրական գործունեության արդյունքում նա ձեռք է բերել մի քանի վնասվածք ու հիվանդություն: Մայր Թերեզան երկու անգամ սրտի կաթված է ստացել, տառապել է մալարիայով, թոքաբորբով և նույնիսկ կոտրել է անրակը` ուսագոտու զույգ ոսկրերից մեկը:

9. Իր մահից հետո գտնված նամակներում նա գրում էր, որ գրեթե 50 տարի կորցրել է հավատը՝ երբեմն անգամ կասկածելով Աստծու գոյությանը: Ըստ իր նամակների՝ նա հավատը կորցրել է 1948թ-ին, երբ նոր էր սկսել Կալկաթայում մարդասիրական գործունեությամբ զբաղվել և չի գտել այն մինչև մահ…

10. Կյանքի ողջ ընթացքում Մայր Թերեզան արժանացել է 120 մրցանակի ու մեդալի՝ այդ թվում նաև 1979թ.-ին ստացած Նոբելյան խաղաղության մրցանակը:

1 2