10 բան, որ չգիտես Արտո Թունջբոյաջյանի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ չգիտես Արտո Թունջբոյաջյանի մասին

1.Արտո Թունջբոյաջյանը ծնվել է 1957 թվականին Թուրքիայում: Երաժիշտը հայտնի դարձավ իր ավանգարդ ֆոլք ոճով, երբ 1998-ին հիմնեց  աշխարհահռչակ «Armenian Navy Band» խումբը:

2.Մուլտիինստրումենտալիստը 2006-ին Armenian Navy Band-ի հետ արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանք մրցանակին նաև ստացել է մրցանակ «Planet Audience Award» անվանակարգում, իսկ  2011-ին՝ արժանացել Գրեմմի մրցանակի:

3.Թունջբոյաջյանը նաև «Night Ark» հայտնի ջազ-քառյակի հիմնադիրն է: «Sytem of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ 2003 թվականին համահեղինակել է «ՍերԱրտ» նախագծը: 

4.Երաժիշտն իր հարցազրույցներից մեկում ասել է ՝ «Հայրս կոշկակար էր: Երբ սկսվեց կոշիկը սոսնձելու սիստեմը, հայրս չփոխվեց: Նա ասում էր, հարևանիս ո՞նց կարող եմ նայել, եթե երկու-երեք շաբաթից նրա կոշիկը պոկվի»: Երաժիշտն ամենաշատը մարդկանց մեջ կարևորում է մարդ լինել հասկանալը ու մարդ լինելով ապրելը, այդ ամենը տաղանդաշատ արտիստի  համար ամեն ինչի պատասխանն է:

5.2007-ին թուրքահայ ռոք-երաժիշտ Յաշար Կուրթի հետ համատեղ Արտոն ձայնագրել է Nefrete Kine Karşı ալբոմը։ Այն կազմված է  9 երգերից, որոնցից երկուսը հայերեն լեզվով են:

6.Արտո Թունջբոյաջյանը թուրքահայ կոմպոզիտոր Օննո Թունջի կրտսեր եղբայրն է։

7.Արտոն համագործակցել է նաև բազմաթիվ հայտնի արտիստների ու լեգենդար անունների հետ՝ Չեթ Բեյքեր, Ջոն Մըքլաֆլին, Ալ Դի Մեոլա («World Sinfonia»), Մարկ Ջոնսոն («Right Brain Patrol»), Ջո Զավինուլ, «System Of A Down» («Toxicity»), Սերժ Թանկյան (Serart), Փոլ Ուինթեր, Նորա Ջոնս և ուրիշներ:

8.Հայաստանում Թունջբոյաջյանի ամենահայտնի թրեքն այդպես էլ մնաց 2006 թվականին թողարկված «How Much Is Yours» ալբոմի «Արարատ» երգը, որի տեսահոլովակը յութուբում ունի 200 հազարից ավել դիտում:

9. Թունջբոյաջյանի համար կա մի քանի երաժիշտ, որոնք իր վրա ազդեցություն են թողել, այդ անուններից է՝ Ալան ՀովհաննեսըՄայլս Դևիսը, Ջոն Քոլթրեյնը:

10. 61-ամյա երաժիտն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Թունջբոյաջյանն այդ կոչմանն արժանացավ անցած տարի՝ 2017 թվականին:

 

Կարդա նաև՝

10 բան, որ չգիտես Մայքլ Ջեքսոնի մասին

10 բան, որ չգիտես Չայլդիշ Գամբինոյի մասին

10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

10 բան, որ չգիտես Վենսան Կասելի 2-րդ կնոջ՝ Թինա Կունակիի մասին

10 բան, որ չգիտես ինստագրամի հայազգի արքա Դեն Բիլզերյանի մասին


Գարուն է գալիս. 10+1 փաստ

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

10+1 փաստ Գրիգոր Զոհրապի կյանքից

Սիամանթո. 10 փաստ

10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

10 ապշելու փաստ Աֆրիկայից

10+1 փաստ Իջևանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Սոնա Ռուբենյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Ակսել Բակունցի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Կապանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ բուդդայականների մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Հրանտ Դինքի մասին, որ գուցե չգիտեք

R.O x Konoba-ի “On Our Knees”-ը հայերեն թարգմանությամբ

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

10 բան, որ գուցե չգիտես գրքերի մասին