10 բան, որ չգիտես Չայլդիշ Գամբինոյի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ չգիտես Չայլդիշ Գամբինոյի մասին

Դոնալդ Գլովերը նույն ինքը Չայլդիշ Գամբինոն հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ավելի հասուն տարիքում 2006 թվականից սկսած: Գամբինոն նախևառաջ հայտնիության հասավ որպես դերասան հետո նոր երաժիշտ, Գլովերը 2006 թվականին նկարահանվեց Derrick Comedy ինտերնետային կատակերգական սերիալում, որի առաջին հոլովակն ունեցավ 10 միլիոնից ավել դիտում: Նկարահանվելով բազմաթիվ սերիալներում և ֆիլմերում՝ արտիստն ի ցույց դրեց նաև իր երաժշտական տաղանդն ու շատ յուրօրինակ մեղեդային ոճը, հանդես գալով նախ որպես DJ, այնուհետև արդեն ռեփեր: Առաջարկում ենք լսել Չայլդիշ Գամբինոյի երրորդ վերջին «Awaken, My Love! » անվանումն ունեցող ստուդիական ալբոմը և ընթերցել 10 հետաքրքիր փաստ դերասան, հումորիստ, գրող, ռեժիսոր, DJ և վերջապես նաև ռեփեր Չայլդիշ Գամբինոյի մասին:

Ուզում ես իմանալ՝ ո՞րն է տաղանդաշատ արտիստի սիրելի կարաոկե կատարումը, գուցե այն քեզ էլ դուր գա.

 “Kiss From A Rose” կոչվում է երգը:

Ինչպես արդեն նշեցինք, ֆիլմերից բացի Դոնալդ Գլովերն իր տաղանդը բացահայտել է նաև երաժշտության մեջ: Որպես DJ Գլովերը հանդես է եկել mcDJ բեմական կեղծանվան տակ:

Գլովերն իրեն ակտիվ համացանցաբնակ չի համարում, սակայն հարցազրույցներից մեկի ժամանակ երաժիշտն անկեղծացել է ասելով, որ իր ամենասիրելի վեբսայթը Worldstar-ն է: Եվ պատահական չէ, երաժշտի Because The Internet անվանումն ունեցող երկրորդ ստուդիական ալբոմի երրորդ թրեքի վերնագիրը:

Հետաքրքիր փաստ երաժիշտների համար: Պարզվում է Գամբինոն պրոդյուսերի իր առաջին փորձերն արել է  Fruity Loops-ի միջոցով, ընդ որում արտիստն այն ներբեռնել է  «ծովահենային» անորակ տարբերակով…

Ինչպես համարյա բոլորը :)

Դոնալդ Գլովերը նույնպես Rick & Morty-ի մեծ երկրպագու է: Այս մասին երաժիշտն ասել է կրկին հարցազրույցի ժամանակ և հավելել, որ  Adult Swim-ի շոուները իր ամենասիրելին են:

Գլովերը բազմազավակ ընտանիքից է և ունի 6 զարմիկ:

 2013-ին Գլովերը մարմնավորել է երեխաների սիրելի հեռուստաշոու Sesame Street-ի կերպարներից LMNOP-ին:

Դոնալդ Գլովերը նաև հրաշալի կատակերգու է, չե՞ք հավատում, դիտեք տաղանդավոր արտիստի փորձերը ստենդապ-կատագերգության ժանրում:

 2016 թվականի սեպտեմբերին կայացավ ռեփերի հեղինակային «Ատլանտա» հեռուստասերիալի պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է գալիս ինքը ռեփերը: Սերիալի ռեժիսորը Hiro Murai-ն է: Խորհուրդ ենք տալիս անպայման դիտել:

Իսկ վերջում ինչու՞ Չայլդիշ Գամբին: Ասենք… պարզվում է ռեփերն իր կեղծանունն ընտրել է Wu-Tang Clan-ի անուններ ջեներացնող կայքի միջոցով: Կայքը հենց այդ կեղծանունն է ընտրել երաժշտի ալտեր էգոյի համար:

 

 

Կարդացեք նաև՝

10 բան, որ չգիտես Դուա Լիպայի մասին

 


50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում