10 բան, որ չգիտես Մայքլ Ջեքսոնի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ չգիտես Մայքլ Ջեքսոնի մասին

Օգոստոսի 29-ին փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է: Առանձնացրել ենք 10 քիչ հայտնի փաստ երաժշտի կյանքից:

1. Մայքլ Ջեքսոնի առաջին համբույրն էկրաններին 1992 թվականին էր: Խոսքը երաժշտի Remember the Time տեսահոլովակի մասին է, որի ռեժիսորը Ջոն Սինգլթոնն է:

Կարդացեք նաև՝ Մայքլ Ջեքսոնի ալբոմը կեղծ է. Sony Music Entertainment-ը խոստովանել է

2. Ջեքսոնի ամենաերկար տեսահոլովակը նկարահանվել է երաժշտի 6-րդ ստուդիական ալբոմի 4-րդ թրեքի հիման վրա: Հավանաբար արդեն կռահեցիք, որ խոսքը Thriller-ի մասին է, որի տևողությունն է 13 րոպե 33 վայրկյան:

Տես նաև՝ Տարվա #MustSee ցուցահանդեսը. Մայքլ Ջեքսոն՝ պատի վրա

3. Փոփ աստղի ամենասիրելի երգը բրիտանական աշխարհահռչակ ռոք խումբ The Beatles-ի Abbey Road ալբոմի երգացանկից է: Խոսքը՝ Come Together թրեքի մասին է: Ի դեպ, ովքեր չգիտեն նշենք, որ Ջեքսոնը մտերիմ է եղել Փոլ ՄաքՔարթնիի հետ: Երաժիշտների հանդիպումը կայացել է 1970-ականներին:

 

Մեկ այլ ցուցահանդես ևս՝ Թուփաք Շակուրը, Մայքլ Ջեքսոնը և այլ հայտնիներ Isaac Pelayo-ի ցուցահանդեսում


4. Մայքլ Ջեքսոնը հետաքրքրված է եղել նաև ֆուտբոլով: Պարզվում է աստղը եղել է անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ Էքսետեր Սիթիի մեծ երկրպագու:

Կարդա՛ Ջեքսոնի մտքերը՝ Մայքլ Ջեքսոնն ասում է…

 

5. Ջեքսոնը ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջինը կինը՝  Էլվիս Փրեսլիի դուստր՝ Լիզա-Մարիյա Փրեսլին էր, ում հետ ամուսնությունը տևեց միայն 19 ամիս: Լիզայից ամուսնալուծվելուց հետո երաժիշտն ամուսնացել է  Դեբբի Ռոուի հետ և դարձել 2 երեխայի հայր:

6. Ջեքսոնը բուսակեր էր և պաշտում էր մեքսիկական խոհանոցի ուտեստները: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջեքսոնի խոհարարը լեգենդին  բնորոշել է որպես բուսակեր, որը չէր սիրում բանջարեղեն: Նա սիրում էր պիցցա,սակայն ոչ սոուսով,պաշտում էր քաղցրը, բայց չէր օգտագործում շոկոլադ ու շաքար:

7. Մայքլ Ջեքսոնը հայտնի կենդանասեր է: Նրա ամենահայտնի կենդանին Bubbles անունով շիմպանզեն էր:

 

Նորություններ՝  Մայքլ Ջեքսոնի փիղը փախել է իր արգելավանդակից և 20 րոպե շրջել Կենդանաբանական այգու տարածքում:

8. 1000-ամյակի արտիստ: Այս կոչմանը Մայքլը Ջեքսոնը արժանացել է 2002 թվականին Մոնտե Կարլոյում տեղի ունեցած World Music Awards 2000 մրցանակաբաշխության ժամանակ:

9. Ջեքսոնը նաև 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի, և վաճառել է ավելի քան 780 մլն. սկավառակ, արժանացել  26 American Music Awards-ի, 25 անգամ էլ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

10. Երկու աստղ Հոլիվուդի փառքի ծառուղում: Այո՛, Մայքլ Ջեքսոնն այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է Հոլիվուդի փառքի ծառուղում։

 

 


Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

Հոակին Ֆենիքս…

7 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին