10 բան, որ չգիտես Վենսան Կասելի 2-րդ կնոջ՝ Թինա Կունակիի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ չգիտես Վենսան Կասելի 2-րդ կնոջ՝ Թինա Կունակիի մասին

 Տես՝ Վենսան Կասելի ու 21-ամյա Թինա Կունակին ամուսնական ֆոտոշարքը

Օգոստոսի 24-ին 51-ամյա ֆրանսիացի հայտնի դերասանն ու նրա ընկերուհին՝ մոդել Թինա Կունակին ամուսնացան: Մոդելը լայն հանրաճանաչություն չունի, սակայն արևմտյան լրատվամիջոցները չեն դադարում գրել աղջկա մասին: Իհարկե հանրության հետաքրքրությունը սրվեց Կասելի հետ ամուսնությունից անմիջապես հետո: Ներկայացնում ենք 10 փաստ Թինա Կունակի մոդելի մասին:

1. Կունակին 21 տարեկան է: Ծնվել է ֆրանսիական Թուլուզ համայնքում: Մոդելի հայրը արմատներով Տոգոյից է. պետությունը գտնվում է Աֆրիկայի արևմուտքում Գվինեական ծոցի ափին, իսկ աղջկա մայրը Սիցիլիայից է:

Կարդա՛ Վենսան Կասելն ասում է . . .

2. Մոդելի սիրելի քաղաքը Մադրիդն է, և սա պատահական չէ: Նրա մոդելային կարիերան սկսվել է հենց Մադրիդում: Այնուամենայնիվ Կունակին չի տիրապետում իսպաներեն լեզվին:

3. Երեխա ժամանակ Կունակին զբաղվել է պրոֆեսիոնալ լողով, սակայն մի քանի վնասվածքից հետո, որոշել է թողնել այն:

4. Թինան մոդելինգով սկսել է զբաղվել 8 տարեկանից: Չնայած մոդելի ծնողները խիստ դեմ էին աղջկա պրոֆեսիոնալ մոդելային կարիերային, այնուամենայնիվ աղջիկը լուսանկարվել է այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսին Supreme-ն է,Roxy-ն, Billabong-ը, համագործակցել ֆրանսիացի հայտնի հագուստի մոդելավորող Ժան Պոլ Գոտյեի հետ և ոչ միայն:

Տես նաև՝ 51-ամյա Վենսան Կասելը և նրա ընկերուհին՝ 21-ամյա մոդել Թինա Կունակին ֆոտոշարքը Vanity Fair ամսագրում

5. Կունակիի և Կասելի առաջին համատեղ լուսանկարը սոցիալական ցանցերում հայտնվեց 2015 թվականին, երբ զույգը գտնվում էր Իբիցայում: «Այդ ամենը պատահեց միևնույն ժամանակ միևնույն տեղում»,- այսպես է նկարագրել Կունակին իր և Վենսան Կասելի առաջին հանդիպումը:

6. Կունակին չէր գովազդում իր և Կասելի հարաբերությունները, բայց չէր էլ թաքցնում:  Զույգի երկրորդ պաշտոնական լուսանկարը 2016 թվականին էր, երբ Թինան և Վենսանը ներկա էին  Victoria’s Secret-ի երեկույթին:

7. 21-ամյա մոդելը հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է՝ նշելով, որ ինքն ունի միայն մեկ վատ սովորություն՝ սիրում է ծխել, սակայն Վենսան Կասելն ամենևին էլ դեմ չէ:

8. A$AP Rocky-ի Money Man տեսահոլովակի գլխավոր հերոսուհին հենց Թինա Կունակին է, ի դեպ հենց այս տեսահոլովակից հետո սոցիալական ցանցերում սկսեց շրջանառվել թե ռեփերն ու աղջիկը միասին են: Լուրը ոչ հերքվեց, ոչ էլ հաստատվեց, փոխարենը համացանցում մնաց մի քանի համատեղ լուսանկար ռեփերից և մոդելից:

9. Կունակիի համար ամենաոճային աստղը Ռիհաննան է: Աղջկա խոսքով, բարբադոսյան գեղեցկուհու մոտ լավ է ստացվում այն ամենը, ինչով նա զբաղվում է՝ երաժշտություն, նորաձևություն, ֆիլմեր և այլն:

10. «Սիրիր կյանքը և այն կսիրի քեզ» սա 21-ամյա մոդելի սիրելի խոսքն է: Աղջկա սիրելի գույնը վարդագույնն է, իսկ ուտեստը՝ այն ամենը ինչի մեջ ծովամթերք կա:

 


10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

Հոակին Ֆենիքս…

Օսկարի լավագույն լուքերը

Մահացել է Քըրք Դուգլասը

90-ականեր. ինչպես դառնալ 90-ականների գեղեցկուհի

VERSACE. 10 փաստ

10 փաստ Վարդան Պետրոսյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Սոս Ջանիբեկյանի մասին…

10 փաստ Բաբկեն Չոբանյանի մասին…

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Ջորջիո Արմանին ասում է…