fbpx

10 բան, որ չգիտես Վինի Հարլոուի մասին

  1. Վինի Հարլոուն կանադացի ֆոտոմոդել ու ակտիվիստ է: Ծնվել է 1994 թվականին Տորոնտոյում և ունի երկու քույր: Աղջկա արմատները Ճամայկայից են:

2. Աղջկա հաջողությունը մոդելինգում սկսվեց 2013 թվականին, երբ յութուբեր Shannon Boodram-ը ֆեյսբուքում տեսավ Հարլոուի լուսանկարները և առաջարկեց նկարահանել նրան իր “Natural Me” անվանումն ունեցող տեսահոլովակում:

3. Այնուհետև աղջկան մեծ ճանաչում բերեց «Թոփ մոդել ամերիկյան ձևով» նախագիծը, որի 21-րդ եթերաշրջանին մասնակցում էր ապագա մոդելը և չէր թաքցնում իր  վիտիլիգո հիվանդությունը: Այս հիվանդությունը բնութագրվում է մարմնի առանձին հատվածների դեպիգմենտացիայով:

4. Վինի Հարլոուն իր հարցազրույցներից մեկում ասել է՝ «Միակ մարդը, որ կարող է այնպես անել, որ դու քեզ գեղեցիկ չզգաս՝ դու՛ ես»: Մոդելը մշտապես աչքի է ընկնում իր փոզիթիվ էներգետիկայով, և հաճախ անկեղծանում, նշելով, որ չորս տարեկան հասակից իր տարբերվող արտաքնի պատճառով շատ երեխաներ նրան անվանել են «կով», «զեբր» և շարունակել մշտապես ծաղրել:

5. Մոդելը փոքր տարիքում շատ է մտածել ինքնասպան լինելու մասին և հարցազրույցներից մեկում պատմել, որ իրեն շրջապատողների պատճառով շատ անգամ ստիպված է եղել լքել դպրոցը:

6. 2014 թվականին իսպանական Desigual ապրանքանիշը պայմանագիր է կնքել աղջկա հետ և մինչև օրս մոդելը ապրանքանիշի դեմքն է:

7. Վինի Հարլոուն մինչ այժմ ունի 3 մրցանակ մոդելինգի ոլորտում, 2015-ին Gala Spa Awards-ում ճանաչվել է գեղեցկության խորհրդանիշ, նույն տարում աղջկան մրցանակ է հանձնել նաև պորտուգալական GQ-ն, իսկ 2017-ին Glamour Awards-ը:

8. Վինի Հարլոուի համար 2014 թվականն իսկապես հաղթանակի տարի էր: Աղջիկը հենց այդ տարում հասցրեց դառնալ  ռեփեր Էմինեմի և Սիայի “Guts Over Fear.” տեսահոլովակի գլխավոր հերոսուհին:

9. Շատերին է հետաքրքրում մոդելների արտաքին տեսքի մանրամասները թվերով: Եվ այսպես Վինի Հարլոուի հասակը 1.75 մետր է, իսկ քաշը՝ 55 կիլոգրամ:

10. Եվ վերջին ամենաթարմ նորությունը մոդելի մասին՝ Վինի Հարլոուն  Victoria’s Secret-ի նոր հրեշտակն է:

 

Կարդա նաև՝

10 բան, որ չգիտես Mac Miller-ի մասին

 Մայքլ Ջեքսոնի մասին

Չայլդիշ Գամբինոյի մասին

 Դուա Լիպայի մասին

Վենսան Կասելի 2-րդ կնոջ՝ Թինա Կունակիի մասին

Ինստագրամի հայազգի արքա Դեն Բիլզերյանի մասին

 Արտո Թունջբոյաջյանի մասին


Թագուհին հայտարարեց…

Ստորգետնյա հին քաղաք հրապարակում…

Սպիտակ տուն

Հակիրճ փաստեր կնոջ մարմնի մասին

Մարտին Լյութեր Քինգ…

Տղամարդկային անհավատարմություն…

Վալերի Բրյուսով. փաստեր

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

10+1 փաստ Գրիգոր Զոհրապի կյանքից

«Մարդ համալսարան». Հրաչյա Աճառյան

Սիամանթո. 10 փաստ

20 անհավանական փաստ կենդանիների մասին

Աղքատությունից միլիոններ. 3 պատմություն

10 փաստ Պարույր Սևակի մասին, որ գուցե չգիտեք

10 ապշելու փաստ Աֆրիկայից