10 բան, որ գուցե չգիտեք լուսանկարիչ Արա Գյուլերի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ գուցե չգիտեք լուսանկարիչ Արա Գյուլերի մասին

Հոկտեմբերի 17-ին 90 տարեկանում մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Լուսանկարիչը մահացել է սրտի անբավարար աշխատանքի պատճառով:

Գյուլերը, որը համարվում է Թուրքիայի ֆոտոլրագրության հիմնադիրը, հայտնի է նաև «Ստամբուլի աչք» և «ակնթարթի որսորդ» մականուններով:

Նշանավոր այս մարդուն շատերն են ճանաչում որպես աշխարհի լավագույն լուսանկարիչներից մեկը, սակայն քչերը մանրամասնորեն գիտեն նրա անձի ու գործունեության մասին:

1. Արա Գյուլերը ծնվել է հայկական ընտանիքում՝ 1928թ.-ին Ստամբուլում: Սկզբնական կրթությունը ստացել է Պոլսի Մխիթարյան դպրոցում և դեռ դպրոցական տարիներից աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում: Ուսումը շարունակել է  Կեդրոնական վարժարանում: Այնտեղ ուսանելու տարիներին սկսել է հաճախել Մուհսին Էրթուղրուլի թատերական խմբակ:

Հայրս թատերական ու կինոաշխարհի բոլոր մարդկանց հետ ընկեր էր, թատրոնի մեջ եմ մեծացել: Սցենարիստ էի ուզում դառնալ… 

2. Ստամբուլի  համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում ուսանելու տարիներին աշխատել է նաև տեղի տարբեր խմբագրություններում:

3. 1960-ական թվականներին նրա լուսանկարները հայտնվել են տարբեր հեղինակավոր գրքերի շապիկներին, ինչպես նաև օգտագործվել Тime, Life, Horizon, Newsweek և այլ պարբերականներում:

4. 1961թ.-ին հայտնվել է անգլիական ամենամյա «Լուսանկարչական տարեգիրք» ամսագրի «Աշխարհի լավագույն 7 լուսանկարիչները» ցանկում:

5. Գյուլերի աշխատանքները պահպանվում են Փարիզում գտնվող «Ֆրանսիայի ազգային», Նյու Յորքի «Ջորջ Իսթմեն», Նեբրասկայի «Շելդոնի հիշատակի արվեստի» և այլ թանգարաններում:

6. Գյուլերի լուսանկարչական արխիվում կա մոտավորապես 800.000 լուսանկար: 

7. Արա Գյուլերն իր լուսանկարներում պատկերել է Արևմտյան Հայաստանի հին քաղաքները, Ստամբուլը և այն երկրները, որտեղ երբևէ եղել է:

Եթե այդ նկարները չլինեին, Ստամբուլը չէին ճանաչի, ոչ մեկը չէր նկարել Ստամբուլը. երկու-երեք ֆրանսիացի, գերմանացի զինվորների կադրեր օկուպացման ժամանակ, բայց դրանք արժեքավոր չէին:

8. Նա նկարել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Գանդին, Սալվադոր Դալին, Ուինսթոն Չերչիլը, Վիլյամ Սարոյանը, Ալֆրեդ Հիչքոքը, Արամ Խաչատրյանը և Պաբլո Պիկասոն

9. 1964թ.-ին Գյուլերը լուսանկարել է Աֆրոդիսիաս հնագույն քաղաքը և դրա ավիրակները, ինչի շնորհիվ հնագետները սկսել են ուսումնասիրել տեղանքն ու պարզել են, որ այն հունական, հելենական ժամանակաշրջանի հնագիտական քաղաք է, որը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարում, իսկ քաղաքը հիմնադրվել է մեկ դար անց։ 2017թ.-ին Աֆրոդիսիասն ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

10. 2013թ.-ին Գյուլերը ժամանել էր Հայաստան: Հայաստանի ազգային պատկերասրահում ամփոփվում էին աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված նրա ավելի քան 100 լուսանկարները: Ցուցահանդեսը կրում էր «Բարև ձեզ» խորագիրը:

11. 2018-ին Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում բացվել է Արա Գյուլերի թանգարանը, որտեղ ցուցադրված են նրա լուսանկարները, նոթերը, տեսանյութերը և անձնական իրերը: Նրա տուն թանգարանի առաջին հարկում էլ գտնվում է «Արա» սրճարանը, որը արվեստագետների ամենասիրելի հավաքատեղիներից մեկն է:


Իլյա Խրժանովսկու «Դաու» մեգամասշտաբային նախագիծը ապրիլին հասանելի կլինի համացանցում

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ռեմբրանտ. հանճարի կործանումը

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Նյու Յորքում կցուցադրվեն Արա Գյուլերի լուսանկարները

 Գրականությո՞ւն, թե՞ ոչ [Հովհաննես Հովակիմյան]

Լեոնարդո դա Վինչիի նոր նկար է բացահայտվել նրա մեկ այլ հայտնի նկարի տակ

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Մերիլին Մոնրոն՝ Էդ Քլարկի օբյեկտիվում

Եթե հայտնի բրենդները անիմե-կերպարներ լինեին

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ հայտնի լուսանկարիչների օբյեկտիվում

Արշիլ Գորկի. Լավագույն նկարները

3D դաջվածքներ, որ չափազանց իրական են թվում

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Մարկ Տվենը և նրա սիրելի կատուները (լուսանկարներ)