10+ բան, որ գուցե չգիտեք Եվրոպայի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10+ բան, որ գուցե չգիտեք Եվրոպայի մասին

  • Մոտ 4մլն քառակուսի մետր տարածք ունենալով հանդերձ Եվրոպան երկրորդ ամենափոքր աշխարհամասն է աշխարհում՝ Ավստրալիայից հետո: Բայց չնայած իր փոքր չափերին այն բավականին խիտ է բնակեցված: Բնակչության թվով Եվրոպան երրորդն է՝ Ասիայից և Աֆրիկայից հետո:

 

  • Եվրոպայում կա 46 պետություն: Ռուսաստանը դրանցից ամենամեծն է և զբաղեցնում է աշխարհամասի մոտ 40 %-ը:

 

  • «Եվրոպա» բառի ծագումն ու բացատրությունը դեռևս հայտնի չէ: Որոշ մարդիկ կարծում են, որ այն ծագել է Զեվսի բազմաթիվ կանանցից մեկի՝ Եվրոպայի անունից: Ոմանք հավատացած են, որ անունը ծագել է հունական «eurus» բառից, որը նշանակում է լայն, մյուսներն էլ՝ որ անունը ծագել է սիրիական «ereb»՝ արևմուտք բառից:

 

  • Եվրոպայում մարդիկ խոսում են 200-ից ավելի լեզուներով:

 

  • Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքում գոյություն ունի «Վիկտոր Հյուգո» անունով փողոց:

 

  • Երբ Մեծ Բրիտանիայում մարդիկ 100 տարեկան են դառնում, կամ տոնում են իրենց ամուսնության 60-ամյակը, թագուհին նրանց համապատասխան բացիկ է ուղարկում:

 

  • Շվեդիայի՝ Twitter-ի պաշտոնական էջն ամեն շաբաթ տրվում է մի պատահական քաղաքացու՝ այն ղեկավարելու համար:

 

  • Շվեյցարիայում ավելի շատ բանկեր կգտնեք, քան ատամնաբուժարաններ:

 

  • Եվրոպայի ամենաշատ այցելվող վայրը ոչ թե Էյֆելյան աշտարակը կամ Բիգ Բենն են, այլ Փարիզի Դիսնեյլենդը:

 

  • Ռուսաստանում կա մոտ 13.000 չբնակեցված գյուղ:

 

  • Բրյուսելի օդանավակայանում ավելի շատ շոկոլադ է վաճառվում, քան աշխարհի այլ մասերում:

 

  • Լաստանավով Իսպանիայից Աֆրիկա գնալն ընդամենը կես ժամ կխլի ձեզանից:

 

  • Եվրոպայի ամենաերկար անուն ունեցող գյուղաքաղաքն է Ուելսում գտնվող Լլանվայրպուլլգուինգիլլգոգերիխուիրնդրոբուլլլլանտիսիլիոգոգոգոխ-ը: Այն նաև աշխարհի ամենաերկար անուն ունեցող երկրորդ վայրն է. առաջին տեղում է Նոր Զելանդիայում գտնվող Տաումատաուկատանգիինգակոաոաոուտամատեապոկանուենուկիտանատահու-ն:


Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Ալֆոնս Դոդեն ասել է…

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի ևս 5 կարևորագույն ֆիլմ

Բոկաչչոյից մեր օրեր…

Կինոքննադատները խորհուրդ են տալիս [Իտալիայից Ալեսանդրա դե Տոմասի]

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Հերթը հասավ Լազուրե ափին…

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…