10 բան, որ գուցե չգիտես Անջելինա Ջոլիի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ գուցե չգիտես Անջելինա Ջոլիի մասին

Անջելինա Ջոլին աշխարհի ամենահայտնի ու սիրված դերսանուհիներից է, որը շարունակ հիացնում է իր վայրի և յուրահատուկ գեղեցկությամբ: Ջոլին երկրպագուների մեծ բանակ ունի, որոնք, թվում է՝ գիտեն ամեն բան դերասանուհու մասին:

Մենք փորձել ենք առանձնացնել 10 բան հոլիվուդյան հայտնի աստղի մասին, որ գուցե դեռևս չգիտեք:

1. Ջոլին դերասանուհու ազգանունը չէ: Նրա իսկական ազգանունը, որից դերասանուհին վաղուց հրաժարվել է, Վոյթ է: Իսկ «ջոլի» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է գեղեցիկ:

2. Փոքր տարիքում դերասանուհին մի տարօրինակ սովորություն է ունեցել. նա հաճույք է ստացել ինքն իրեն ցավեցնելով:

3. Առաջին լուրջ սիրային հարաբերությունները Ջոլին սկսել է 14 տարեկանում: Նրա սիրելին ապրել է Ջոլիի մայրական տանը: Դերասանուհին հաճախ է հիշում.

«Նա ապրում էր մեր տանը: Մայրս էր այդպես որոշել: Կա՛մ ես լինելու էի փողոցում և անելու էի այն ամենը, ինչ խելքիս փչեր, կա՛մ սիրելիիս հետ ապրելու էինք մեր տանն ու քնելու էինք մայրիկիս կողքի սենյակում: Մորս որոշումը ճիշտ էր: Ես շարունակում էի ամեն առավոտ դպրոց գնալ, իսկ առաջին լուրջ հարաբերություններս ինձ չվնասեցին»:

4. Ջոլին ու նրա եղբայրը ասես մեկ մարդ լինեն: Բացի այն փաստից, որ նրանք շատ նման են, նրանց կարելի է միասին տեսնել գրեթե ամենուր: Իսկ Ջոլիի և եղբոր կրքոտ թվացող համբույրներն այդպես էլ հանելուկային են մնում երկրպագուների մի մեծ բանակի համար:

5. Ջոլին կարևոր առաջարկներ է ստացել դեռ դեռահաս տարիներից. Նա նկարահանվել է Լենի Կրավիցի (Stand By My Woman), «Rolling Stones»(Anybody Seen My Baby) և այլ հայտնի կատարողների ու խմբերի տեսահոլովակներում:

6. Դերասանուհին ասում է, որ հասցրել է փորձել թմրանյութերի բոլոր հնարավոր տեսակները և ամենաշատը հավանել է մարիխուանան:

7. Անջելինայի միակ սերը Փիթը չէ. նա ամուսնացած է եղել Բիլի Բոբ Թորնթոնի հետ: Նրանց հարսանիքը տևել է 20 րոպե: Այդ օրը Ջոլին և Բոբը ջինսեր էին կրում:

8. Ջոլին ու Բրեդ Փիթը սիրահարվում ու սկսում են հանդիպել, երբ Դեփը դեռ ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ:

9. Երկար ժամանակ Անջելինան հանդիպել է մոդել-դերասանուհի Ջեննի Շիմիցի հետ:

10. Դերասանուհին խոստովանում է, որ վեգան լինելը կարող էր նրան սպանել. Ջոլին տարիներ շարունակ կտրականապես հրաժարվել էր մսից և չէր կարողացնում այլ մթերքներով լրացնել դրա բացը:

11. Ջոլին կարողանում է ինքնուրույն ինքնաթիռ վարել:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ 

Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի. 12 տարի միասին, հիմա՝ առանձին

Անջելինա Ջոլին ասում է…

Անջելինա Ջոլիի նոր ֆոտոշարքը Harper’s Bazaar-ի համար

 

 

 


Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

10 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր