10 բան, որ գուցե չգիտես «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի մասին - VNews

10 բան, որ գուցե չգիտես «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի մասին

Երեկ՝ մայիսի 18-ին, Թել Ավիվում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ իր «Arcade» երգով հաղթող ճանաչվեց Նիդերլանդների ներկայացուցիչը՝ Դունկան Լոուրենսը։ Ժյուրիի անդամների գնահատականներով Լոուրենսը հայտնի մրցույթի 3-րդ տեղում էր, բայց հանդիսատեսի ցանկությունը երգչին հաղթողի տեղում տեսնելն էր։ Երկրորդ տեղում հայտնվեց Իտալիայի ներկայացուցիչը՝ Mahmood-ը, որը կատարում էր «Soldi» ստեղծագործությունը, իսկ երրորդ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է՝ «Scream» երգով։

1․ Դունկան Լոուրենսը ծնվել է 1994 թ․-ի ապրիլի 11-ին։ Նրա իրական անունը Դունկան դե Մուր է։

2․ Դունկանը դեռ մանկուց է տարված եղել երաժշտությամբ և 12 տարեկանից շատ լավ դաշնամուր է նվագել։

3․ Երաժիշտը իր ՖԲ-յան էջում պատմել է, որ դժվար մանկություն է ունեցել․

«Դպրոցում ես «գեր» էի, «չափազանց տգեղ», «համասեռամոլ» և միշտ «հիմար շորեր և ակնոց» էի կրում։ Ինձ միշտ ցավեցնում էին, իսկ իմ միակ երազանքը շարունակում էր երաժշտությունը մնալ»։

4․ Այս ամենի արդյունքում երգիչը լուրջ խնդիրներ է ձեռք բերում, որոնց դեմ պայքարում է արդեն ավելի հասուն տարիքում։ Իսկ նրան բուժում էր երաժշտությունը՜։

5․ Դունկանի կյանքի ամեն օրն անցնում է դաշնամուրի դիմաց՝ երգերի երաժշտություն և բառեր գրելով։

6․ 2014 թ․-ին երաժիշտը մասնակցել է Հոլանդիայի «Ձայնը» նախագծին, որտեղ դուրս է մնացել կիսաեզրափակչից։

7․ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթողը, չնայած այն փաստին, որ ունի բավական շատ հեղինակային ստեղծագործություններ, դեռևս չունի ոչ մի ալբոմ։

8․ Դունկանը հաղթող «Arcade» երգի մասին խոսելիս ասում է, որ այն գրվել է դեռ այն տարիներին, երբ նա ռոք-ակադեմիայի ուսանող էր։ Երգը նա նվիրել է իր սիրելիին, որը մահացել է երիտասարդ տարիքում։

9․ Երաժիշտը բիսեքսուալ է․ այս մասին նա հայտարարել է իր ՖԲ-յան էջում և ասել, որ մեծ թեթևություն է բոլորին հայտնել՝ ինչպիսին է նա․

«Ամենամեծ քայլս հենց սա է եղել․ ես սկսեցի ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ»։

10․ Երգիչը միշտ չէ, որ հանդես է եկել որպես անհատ-կատարող։ Նա երգել է նաև խմբերում։ «The Slick and Suited» խմբի հիմնադիրը հենց Դունկանն էր, որը 2016 թ․-ին որոշեց լքել այն։

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

Ինչպիսի՞ն էր «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը․․․

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

TOP 5. Եվրատեսիլ 2019-ի ամենաշատ դիտում ունեցող երգերը

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Մադոննան Եվրատեսիլ 2019-ում

Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

Լուսանկարիչը նկարել է հեքիաթային Նիդերլանդները (լուսանկարներ)

Վան Գոգի կտավների մոտիվներով Vans-ը հավաքածու կթողարկի

«Եվրատեսիլ 2019»-ը կարող է տեղափոխվել Ավստրիա. Իսրայելը քաղաքականացնում է մրցույթը

Ո՞ր երկրներն անցան Եվրատեսիլ 2018-ի եզրափակիչ