10 բան, որ գուցե չգիտես գրքերի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ գուցե չգիտես գրքերի մասին

Գրքասերների համար չկա ավելի լավ բան. քան նոր ու լավ գրքեր «բացահայտելը»: Շատերս մեր ամենասիրելի գիրքը/գրքերն անգիր ենք հիշում և գիտենք դրանց հետ կապված ամեն բան, սակայն ոչ բոլորը գիտեն գրքաշխարհի մասին հետևյալ փաստերրը՝

1. Աշխարհում գոյություն ունի 129մլն-ից ավելի գիրք: 2010թ.-ին Google-ը հաշվարկեց ու ներկայացրեց ողջ աշխարհում գոյություն ունեցող գրքերը: Ըստ նրանց տվյալների այդ թվականին կար հրատարակված 129.864.880 գիրք: Արդեն 2018թ.-ին, հիմնվելով այդ տվյալների վրա, շատ աղբյուրներ հաշվարկեցին ավելի քան 145մլն գիրք: 

2. Աշխարհի ամենաթանկարժեք գիրք Լեոնարդո դա Վինչիի 18 էջանոց «Լիսթերի աշխատությունն» է: Այն 1994թ.-ին վաճառվել է 30,8մլն դոլարով, ինչն այսօր համարժեք է $52մլն դոլարին: 

3. «Պաշտոնական» անուն կա գրքի հոտի հանդեպ ունեցած սիրո համար՝ «Բիբլիոզմիա»: 

4. Տպագրված ամենաեեեեեեեեեեեեեերկար նախադասությունն ընդգրկում է 823 բառ: Ըստ Barnes and Noble հրատարակչության այդ նախադասությունը Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» ստեղծագործության մեջ է: Այն կարող եք գտնել այստեղ

5. Նախկինում գրքի հեղինակի անունը չէին գրում շապիկի վրա: Գրքերի շապիկներն արվեստի գործեր էին համարվում, որոնք զարդանախշերով, նկարներով, կաշվից ու երբեմն էլ ոսկուց էին լինում, և այնտեղ հեղինակի անվան համար տեղ չկար:

6. Տպագրիչ մեքենայով գրված առաջին գիրքը հեղինակել է Մարկ Տվենը: Նա բազմաթիվ նամակներում նշում է, որ այդ գիրքը «Թոմ Սոյերի արկածները» ստեղծագործությունն է, սակայն շատ պատմաբաններ ու կենսագիրներ հավատացած են, որ Մարկ Տվենն առաջին անգամ տպագրիչ մեքենայով գրել է ոչ թե այդ գիրքը, այլ «Կյանքը Միսիսիպիի վրա» ստեղծագործությունը: Նրանք այս եզրակացությունն անում են նրա գրքերի ժամանակագրության պատճառով: 

7. Աշխարհի ամենաշատ ընթերցված 3 գրքերն են «Աստվածաշունչը», «Պետական և քաղաքական գործիչ Մաո Ցզե-Դունի մեջբերումները» և «Հարի Փոթեր» գրքաշարը: 

8. Աշխարհի ամենաընթերցասեր երկիրը Իսլանդիան է: Գուցե պատճառը ցուրտ եղանակն է, կամ գուցե այլ բան, բայց մի բան հստակ է՝ Իսլանդիայի բնակիչները շատ են սիրում գրքեր կարդալ: 

9. Ամենաառաջին գիրքը, որը երբևէ նկարագրել են «բեսթսելեր» բառով Ալիս Բրաունի՝ 1889թ.-ին հեղինակած «Բնության հիմարներ» ստեղծագործությունն է: 

10. Ամենաերկար վիպաշարը, որ երբևէ գրվել է ֆրանսիացի հեղինակ Մարսել Փրուսթի «Կորսված ժամանակի փնտրտուքներում» ստեղծագործությունն է: 20-րդ դարի ամենակարևոր ստեղծագործություններից մեկը համարվող այս գործում կա 9,609,000 տառ: 

 

 


հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին