10 բան, որ գուցե չգիտես հայտնի «Summertime» երգի մասին - VNews

10 բան, որ գուցե չգիտես հայտնի «Summertime» երգի մասին

«Summertime». երգ, որը պետք է գրվեր և դառնար ամենահայտնին, երբեք չհնացողը, սերունդների սիրելին և, ի վերջո, ամենաիսկական և մաքուր ՋԱԶԸ՜: Այո՛, դժվար կլինի գտնել մեկին, որը գոնե մեկ անգամ լսած չի լինի ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար Ջորջ Հերշվինի այս հայտնի գործը, բայց անգամ երգի հավատարիմ երկրպագուները որոշ բաներ հաստատ բաց են թողել: Երգի ստեղծումից մինչև տարածումը՝ մեր հոդվածում:

1. 1930-ականների Ամերիկայում ծնվում է նոր օպերա, որն էլ իր հետ բերում է մի ստեղծագործություն, որը ջազ էր դառնալու, մաքուր ջազ: Ջորջ Հերշվինը «Porgy and Bess» օպերայի համար գրում է հայտնի «Summertime»-ը:

2. Երգի համահեղինակն է Հերշվինի եղբայրը՝ Այրա Հերշվինը:

3. Քչերը գիտեն, որ այս ստեղծագործության հիմքում ուկրաինական հայտնի օրորոցայիններից մեկն է՝ «Ой ходить сон коло вікон»-ը: Հերշվինն այն լսել է, երբ Ուկրաինայի ազգային երգչախումբը համերգներով հանդես էր գալիս Նյու Յորքում: Կարելի է ասել, որ «Summertime»-ը «Ой ходить сон коло вікон»-ի բլյուզի ռիթմերի վրա հիմնված տարբերակն է:

4. «Porgy and Bess» օպերայի ցուցադրումից արդեն մի տարի հետո «Summertime»-ը և օպերային բեմերը կարելի է ասել բաժանվեցին: Սկզբում այն ջազ մատուցմամբ ներկայացրեց Բիլի Հոլիդեյը, հետո երգը դարձավ գրեթե բոլոր «իրենց հարգող» ջազ երաժիշտների երգացանկի անբաժան մասնիկը:

5. «Summertime»-ի սեփական տարբերակներն են ներկայացրել Լուի Արմսթրոնգը, Էլլա Ֆիցջերալդը, Մայլ Դևիսը, Օսկար Փիթերսոնը, Ուիթնի Հյուսթոնը, Ջենիս Ջոփլինը և «The Beatles»-ը:

6. «The Beatles»-ի «Summertime»-ը Ռինգո Սթարի և խմբի մյուս տղաների առաջին համատեղ աշխատանքն է: Ավելի ուշ երգի սեփական տարբերակն է ներկայացնում Փոլ ՄաքՔարթնին, որն ընդգրկում է գործը իր «Снова в СССР» ալբոմում:

7. «Summertime»-ն այն գործն է, որն ունի ավելի շատ քավր կատարումներ, քան «The Beatles»-ի հայտնի «Yesterday»-ը:

8. «Porgy and Bess» օպերայի իրական հաջողությունը կապվում է 1950-ականների հետ. Ջորջ Հերշվինն այն չհասցրեց տեսնել և զգալ:

9. «Summertime» վերջին ստեղծագործությունն է, որը հանդիսատեսի առջև երգել է Ջենիս Ջոփլինը: Հենց այս երգով էլ ավարտվել է 1970 թ.-ի Ջոփլինի կյանքի ամենավերջին համերգը:

10.  Ջորջ Հերշվինի այս հայտնի գործը թարգմանվել է տարբեր լեզուներով՝ հոլանդերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ևն:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ջազի պատմությունը

She Loves You. մի երգի պատմություն

Հայտնի մարդկանց քիչ հայտնի հետաքրքիր պատմությունները

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Beatles-ի հայտնի լուսանկարի պատմությունն ու «թաղման» վարկածը

Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»-ն հայերեն

«The Beatles». Փոլ ՄաքՔարթնին և Ռինգո Սթարն էլի երգեցին միասին

Փոլ ՄաքՔարթնին և «Aerosmith»-ի Սթիվեն Թայլերը միասին «The Beatles» են երգել

Beatles-ի «All You Need Is Love»-ը հայերեն թարգմանությամբ

“Dialog Project”-ի հիմնադիր Տիգրան Սուչյանը՝ նախագծի մտահղացման, անվան ընտրության և նպատակի մասին

Ջազային Հայաստանը. 10+ բան, որ գուցե չգիտես հայաստանյան ջազի մասին

1970-ականներ. Աստղերի ետնաբեմյան արկածները

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

«HAY-AT JAZZ». Հայը՝ ջազում, ջազը՝ բակում. Ջազոտ օրեր Գյումրիում

Էտա Ջեյմսն ասել է…