fbpx

10 բան, որ գուցե չգիտես Շերի մասին

Շեր կամ Շերլին Սարգիսյան. երգչուհի, որի փառքն ու հայտնիությունը չեն նվազում 60-ականներից մինչև մեր օրեր: Երգչուհի, որի հաջողությունները թվարկելու համար բավական երկար ժամանակ կպահանջվի: Երգչուհի, որի եզակի ձայնը կճանաչեն բոլորը՝ առաջին իսկ հնչյուններից:

Ներկայացնում ենք 10 փաստ, որ գուցե չգիտեք անմահ հիթերի հեղինակ Շերի մասին:

1. Երգչուհին ծնվել է 1946 թ.-ի մայիսի 20-ին: Մինչև պաշտոնապես Շեր դառնալը երգչուհին Շերիլին Սարգիսյան ԼաՊիեր Բոնո Օլմենն էր:

2. Զարմանալի է, բայց երգչուհին դիսլեքսիայի պատճառով այդպես էլ չի ավարտել ավագ դպրոցը:

3. Շերը միշտ չէ, որ հանդես է եկել որպես անհատ-կատարող: Իր կարիերայի սկզբում երգչուհին հաճախ երգել է տարբեր հայտնի խմբերի բեք վոկալում:

4. Մի անգամ Շերն ասել է.

«Ես անգամ պատրաստ եմ սպանել մարմնիս համար»:

5. Շերը թողել է մայրական տունը 16 տարեկանում: Այս ժամանակ մայրը նրան ասել է.

«Հաջողակ լինելու համար անպայման չէ շատ գումար աշխատել: Ապրի՛ր, երեխաներ ունեցի՛ր և միշտ հավատա՛ ուժերիդ: Միշտ գեղեցիկ մնա և երգիր, որ սոված չմնաս»:

6. Շերն իր հարցազրույցներում հաճախ ասում է, որ ամենաշատը վախենում է աղքատությունից, քանի որ մեծացել է աղքաթ ընտանիքում.

«Աղքատությունը միշտ ներսումս է»:

7. Իր առաջին դաջվածքը Շերն արել է 27 տարեկանում, իսկ ավելի ուշ վերացրել այն: Երգչուհին ասում է, որ այսօր դաջվածքներն այլևս ձանձրալի են, քանի որ ամեն երկրորդը դրանցից ունի:

8. Ըստ Շերի՝ դու երբեք չես կարողանա մեծություն դառնալ, քանի դեռ թեթև չես նայում այն պահերին, երբ «հիմար» ես երևացել:

9. Դերասանական տաղանդը Շերին անցել է նրա մայրիկից՝ Ջորջիա Հոլթից, որը 50-ականներին խաղում էր կոմեդիաներում:

10. Շերն ասում է, որ վատ տրամադրությունից ազատվելու միակ միջոցը վազքուղին է: Այն երբեք չի հիասթափեցնում:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

 


7 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին

10 խորհուրդ անգլերեն սովորելու համար

Փաստեր Տիգրան Համասյանի մասին…

Հակիրճ փաստեր կնոջ մարմնի մասին

Քրիստինա Ագիլերա. երգչուհու մասին՝ փաստերով

10+10 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չգիտեն

Վալերի Բրյուսով. փաստեր

Գորան Բրեգովիչ. 5 փաստ երաժշտի մասին համերգին ընդառաջ

9 փաստ «Միսս Տիեզերք 2019»-ի մասին

10 փաստ համբուրվելու մասին

20 անհավանական փաստ կենդանիների մասին

10 փաստ Հրանտ Թոխատյանի մասին

5 հոլիվուդյան բանտարկված աստղ

10 ամենաթանկ ռետրո մեքենաները

10 փաստ բուդդայականների մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ Արամ Mp3-ի մասին, որ գուցե չգիտեք