Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Արդյո՞ք «անհաջողակ»-ի պիտակը դատավճիռ է. դժվար թե, մենք հակված ենք համարել, որ այն բնութագիր է, որը ձևավորվում է մի շարք հատկանիշների համագումարից: Այժմ փորձենք հասկանալ, թե որոնք են անհաջողակ լինելու նախանշանները: Դե ինչ, փնտրեք ձեզ այս հոդվածում և ջանացեք չգտնել:

Անհաջողակի 10 մատնիչ հատկանիշները

1. «Եթե մարդու ճակատին գրված է»

Այո՛, այո՛ անհաջողակները ամեն ինչ բարդում են ճակատագրի փխրուն ուսերին: Դա պասիվ մոտեցում է սեփական կյանքի հանդեպ: Ինչպես ասում էր «Ոսկե Ցլիկ»-ի կենտրոնական հերոսներից մեկը՝ Շուրա Բալագանովը «Մենք կուշտ ենք, գուցե ինչ-որ տեղ մեզ սպասում է երջանկությունը», և ստանում գլխավոր հերոսի պատասխանը՝ «Միգուցե նա նաև թևե՞րն է թափահարում անհամբերությունից»: Երջանկությունը ոչ ոքի չի սպասում, այն պետք է բռնել, նրան պետք է դուր գալ: Ի դեպ, հարկ է ոչ միայն պայքարել առաջացած խնդիրների դեմ, այլև երբեմն ինքնուրույն ձեռնարկել «կյանքի պրոֆիլակտիկ վերանորոգում»:

2.«Կրկին բախտս չբերեց»

Անհաջողակները կարծում են, որ դժբախտություններ միայն նրանց հետ են պատահում: Նախ և առաջ՝ կյանքում ամեն բան պատահում է, թե՛ լավ, թե՛ վատ: Երկրորդ՝ այդ ամենը տեղի է ունենում բառացիորեն բոլորի և յուրաքանչյուրի հետ առանց բացառությունների: Տհաճ բաների մի մասն, իհարկե, նրա արդյունքն է, որ մենք ժամանակին չենք հոգացել մեր մասին: Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ մեր դժբախտությունների մեջ մենք միակը չեն, ադեկվատ ընդունել իրավիճակը, որը չենք կանխարգալել և փորձել գլուխ հանել դրանից:

3.«Երևի ես դրա համար չեմ ստեղծված»

Նրանց համար ցանկացած փոքրիկ պարտություն դատավճիռ է և նպատակից հետ կանգնելու հիմնավոր պատճառ: Անգամ ամենահաջողակների կյանքում պարտություններ քիչ չեն եղել, երբեմն դրանք եղել են իսկապես ծանր ու առաջին հայացքից՝ անուղղելի, սակայն դրանք պատճառ չեն դարձել, որ նրանք հանձնվեն և բաց թողնեն այն, «ինչի համար, իսկապես, ստեղծված են եղել»:

4.«Դե, ոմանց բախտը բերում է»

«Բախտի տանել-բերելը» մեր ցանկություններին չի ենթարկվում, փոխարենը կան բաներ, և դրանք շատ են, որոնք ենթարկվում են մեր անմիջական ղեկավարությանը՝ մեր ժամանակի պլանավորումը, մեր վատնած ջանքերի ուղղությունը: Ձեր ուշադրությունը սևեռեք կառավարելի բաների վրա, իսկ բախտը, ոնց էլ չլինի, մի օր կժպտա:

5.«Դե չգիտեմ, գուցե և դա այդպես է, կամ ոչ»

Անհաջողակների խոսքն անվստահ է, զուրկ է ամեն տեսակ հստակություններից: Միտքն ուղիղ արտահայտելու փոխարեն նրանք դիմում եմ ամեն տեսակ վերացական բառերի օգնությանն ու չեն կարողանում իրենց ասելիքը տեղ հասցնել:

6.«Ի՞նչ կասես, քեզ դուր եկա՞վ»

Անհաջողակները անվերջ ուզում են արժանանալ շրջապատի հավանությանը: «Դուք դեմ չե՞ք՝ մի երկու խոսք ասեմ». գործնական քննարկման ընթացքում, որտեղ յուրաքանչյուրն իր տեսակետն է արտահայտում, նրանք իրենց ելույթը սկսում են այս տեսակ արտահայտությամբ ու անմիջապես նվազեցնում իրենց ասելիքի նշանակությունը:

7.«Ես, իհարկե, մասնագետ չեմ և դրանից ոչինչ չեմ հասկանում, բայց կարծում եմ…»

Նրանք միշտ նվազեցնում են սեփական անձի նշանակությունը: Վերոնշյալ արտահայտությունն օգտագործելուց հետո մարդիկ, որպես կանոն, կհամաձայնեն ձեզ հետ: Սա ոչ թե վկայակոչում է ձեր համեստությանը, այլ ցույց տալիս, որ դուք ինքներդ չեք հավատում ձեզ և ձեր ասածին:

8.«Ինչպես դու կամենաս»

Նրանք միշտ առաջնահերթությունը տալիս են ուրիշների ցանկություններին: «Ես դեմ չէի լինի նաև աղանդեր պատվիրել, բայց եթե դուք ուզում եք դուրս գալ՝ դուրս գանք». այսպես դուք ցույց եք տալիս, որ ձեր պահանջներն ու ցանկությունները միշտ երկրորդ տեղում կլինեն:

9. «Թեև ես պիտի վաղը շուտ արթնանամ, բայց, խնդիր չկա, քեզ տուն կհասցնեմ»

Նրանք ասում են «այո» այն ժամանակ, երբ ցանկանում են ասել «ոչ»: Նրանք չեն ուզում որևէ մեկին վիրավորել կամ նեղացնել՝ ինչ-որ հարցում մերժելով: Սա 6-րդ կետի տրամաբանական շարունակությունն ու հետևանքն է. նրանք ուղղակի ուզում են դուր գալ բոլորին՝ անգամ սեփական անհարմարության հաշվին:

 


Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես

Գարուն է գալիս. 10+1 փաստ

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն

10 բան, որ սպանում է կանացի էներգիան

Սուրբ Աթոս Լեռ. այն ամենն, ինչ հետաքրքիր է

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Չգրված օրենքներ, խախտումներ ու խորհուրդներ առաջին ժամադրության համար

Գահակալության 10 նշանավոր դրվագ. Պապ թագավոր

10 խորհուրդ անգլերեն սովորելու համար

Փաստեր Տիգրան Համասյանի մասին…

Քրիստինա Ագիլերա. երգչուհու մասին՝ փաստերով

10+10 փաստ տղամարդկանց մասին, որ կանայք չգիտեն