10 բան, որ սպանում է կանացի էներգիան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բան, որ սպանում է կանացի էներգիան

Կինն իսկապես երջանիկ է, միայն եթե նրան հաջողվում է ինքնադրսևորվել և ինքնահաստատվել իբրև կին, իբրև սոցիումի մի մաս, իբրև անհատականություն և իր գործի մասնագետ, հետո նաև՝ իբրև մայր: Այս բոլոր սոցիալական դերերը առանձին հատկանիշներ ու ջանքեր են պահանջում, սակայն մեկը մյուսին, ոչ մի դեպքում, չի հակասում: Այո՛, կարելի է լինել հաջողակ, պինդ գործարար, խնամված ու սիրված կին և հոգատար մայր. այս ամենը համատեղելի է: Ամբողջ խնդիրն այն է, թե կա՞ արդյոք կնոջ մեջ հենց այն կանացի էներգիան, որն օգնում է նրան վստահ քայլել այս բոլոր դերերին ընդառաջ:

Կյանքը պարզ բան չէ. հայտնի ճշմարտություն է, ու այդ բարդությունների տեղատարափը կարող է սպանել կնոջ մեջ այն էներգետիկան, ինչի մասին խոսեցինք: Ինչի՞ց է հարկավոր խուսափել և ո՞րն է կնոջ գլխավոր թշնամին: Ոմանք կպնդեն՝ մեկ այլ կինը, սակայն շատ ավելի զորեղ են այն ներքին թշնամիները, որոնք առաջանում են մեր մեջ ու հարվածում ներսից:

Սեփական մարմնի մասին հոգատարության բացակայությունը

Կինը բարձրացնում է ու բարելավում է իր էներգետիկան, երբ հոգ է տանում իր առողջության ու արտաքինի մասին: Անխնամ ու հիվանդ կինը որքան թույլ է ֆիզիկապես, կրկնակի թույլ է հեգեպես ու էներգետիկայով:

Զգացմունքների բացակայություն

Հայտնի մոլորություն է. կինը պիտի և պարտավոր է միշտ դրական լինել, եթե անգամ չլինել, ապա գոնե ձևացնել, դե իսկ ժպիտն ու ծիծաղը պիտի անպակաս լինեն նրա դեմքից: Իսկ բոլոր բացասական լիցքերը, անգամ թեթև մտահոգությունն ու տխրությունը պիտի բաժին հասնի միայն բարձին: Ո՛չ, էմոցիոնալ չափն անց համեստությունը, զգացմունքային ինքնամփոփությունը միայն նվազեցնում են կնոջ էներգետիկան ու վերջինիս բազմազանությունը:

Հոբբիի բացակայություն

Որքա՜ն կարևոր է ծանր աշխատանքային, կամ ուղղակի կենցաղախեղդ օրվանից հետո լիցքաթափվել ու լիցքավորվել սիրելի զբաղմունքի վրա: Կինը պիտի հոբբի ունենա, դա ոչ միայն ավելի հետաքրքիր կդարձնի նրան որպես անհատականություն, այլև դրական լիցքերի հիանալի աղբյուր կհանդիսանա:

Ստեղծագործության բացակայություն

Կինը պիտի ստեղծի, դա նրա բնության մեջ է, ցանկացած բան, ինչը ծնունդ է առնում նրա ձեռքերից կամ մտքից ինչ-որ չափով ստեղծագործություն է, որը թույլ չի տալիս, որ նրա կանացի էներգետիկան քարանա: Մի որևէ հիասքանչ բան ստեղծելով՝ կինն ինքն է հիասքանչ դառնում, այսինքն հիասքանչ լինելու զգացողություն է ունենում. չէ՞ որ  մենք այն ենք, ինչպիսին մեզ զգում ենք: Հիշեք, աշխատանքից ու հոգսերից ազատ օրերը բազմոցին, հորիզոնական դիրքով անցկացնելու տարբերակը ձեր դեգրադացման ու ձեր էներգետիկայի կորստի լավագույն հիմքն է:

Իշխելու ցանկություն

Այո, որքան էլ որ մենք ֆեմինիզմի կողմնակից լինենք, այնուամենայնիվ, ամենուր և բոլորին իշխելու ցանկությունը, բոլոր տեսակ ու բոլոր հարազատ-բարեկամ-ընկերների խնդիրները ինքներս լուծելու անհիմն պատրաստակամությունը արհեստական չորություն ու կոպտություն է հաղորդում մեզ, ինչն էլ, համաձայնեք, բացակայում է կնոջ բնույթից:

Տղամարդկային պարտականություններ

Իհարկե, եթե հարկ եղած դեպքում դուք կարող եք ինքներդ փոխել ձեր մեքենայի անվադողը, ապա հավատացնում ենք, դրանից ավելի սեքսուալ ու սիրուն տեսարան դժվար է պատկերացնել: Խոսքը երևույթի ծայրահեղ ընկալման ու կիրառության մասին է. մի փորձեք ամեն բան վերցնել ձեր ուսերին, առավել ևս, եթե միայնակ չեք ու թեթև սրտով կարող եք հյուրասենյակի լամպը փոխելու գործը վստահել ձեր տղամարդուն, կամ գոնե կիսել նրա հետ ծանր տոպրակները տուն հասցնելու պարտավորությունը: Թույլ տվեք տղամարդկանց «օգնել» ձեզ, ցույց տալ իրենց ֆիզիկական ուժը. չէ՞ որ վերջիվերջո ոչ ոք կասկածի տակ չի դնում այն փաստը, որ ամուր մկաններ պահանջող գործերից տղամարդիկ ավելի լավ են գլուխ հանում:

Մրցակցություն

Մրցակցության մեջ մտնելու կործանարար գայթակղությունը բարդ է հաղթահարել, սակայն ավելի քան անհրաժեշտ է: Կանացի էներգիան ուղղակի խեղդամահ է անում, երբ դուք մրցակցության ու հակամարտության մեջ եք մտնում մեկ այլ կնոջ հետ: Դա ոչ միայն վկայակոչում է ձեր ցածր ինքնագնահատականը, այլև ահռելի նյարդեր ու էներգիա խլում ձեզնից: Միակ կինը, ում հետ դուք կարող եք և պիտի համեմատվեք դուք ինքներն եք: Հիշեք՝ ինչպիսի՞ն էիք 1 տարի անց, արդյո՞ք կյանքին հաջողվել է ձեզ գցել կենցաղի ճիրաններն ու խլել ձեր հմայքը, թե՞ ոչ:

Ընկերուհիների բացակայություն

Սա և՛ պատճառ է, և՛ հետևանք: Հետևանք է, կրկին, անինքնավստահության, գուցե նաև անհետաքրքիր ու շփման եզրեր չգտնող անձնավորություն լինելու: Ամուր, առողջ, լավ կանացի էներգետիկայով ընկերուհիները միմիայն կբարձրացնեն ձեր սեփականը: Նրանք յուրատեսակ էներգիայի աղբյուր կհանդիսանան ձեզ համար, և լավագույն դեպքում դուք էլ՝ նրանց:

Սեփական անձի վրա ծախսվելիք ժամանակի բացակայություն

Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ, ժամանակ հատկացրեք վերոնշյալ բոլոր խորհուրդներին հետևելու համար, կամ գուցե ձեր սեփական ուղիները գտնելու: Ժամանակ գտեք ձեզ գեղեցկացնելու, երիտասարդացնելու, զարգացնելու, կրթելու, սիրելու համար: Մի քիչ ժամանակ և մի քիչ միայնություն. ահա թե ինչ է ձեզ պետք: Մի վախեցեք ինքներդ ձեզ հետ մենակ մնալուց: Մի վախեցեք ձեզնից: Սիրեք ձեզ:


7 ճշմարտություն ՝հայտնի հոգեբանից

6 նախանշան, որ նա ձեզ դավաճանում է

Բարձր էմոցիոնալ ինտելեկտով մարդկանց 12 հատկանիշ

նրանք սիրուն են, կայացած են բայց… միայնակ [ինչու՞]

Ինչու է մեռնում սերը ամուսնությունից հետո․․․

7 պատճառ, թե ինչու են խելացի մարդիկ ավելի դժբախտ

Ի՞նչ է պատմում քո սիրելի գույնը քո մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Ինչու՞ ենք մեր տրամադրությունը բարդում եղանակի վրա…

Ինչպե՞ս չամուսնալուծվել կարանտինին…

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Ինքանամեկուսացման փիլիսոփայություն

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես