10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին - VNews

10 բան, որ գուցե չգիտես «Չեռնոբիլ» սերիալի մասին

Երեկ՝ հունիսի 4-ին ցուցադրվեց HBO ամերիկյան հեռուստաալիքի «Chernobyl»/«Չեռնոբիլ» մինի-սերիալի վերջին 5-րդ սերիան: Սերիալը, որը փորձում է նորովի և հնարավորինս ճիշտ ներկայացնել Չեռնոբիլի  ատոմակայանի՝ 1986 թ.-ի աղետն ու դրա հետևանքները, կարճ ժամանակահատվածում կարողացավ դառնալ մեր օրերի ամենասիրված և ամենաքննարկվող սերիալներից մեկը:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ «Chernobyl»-ի մասին, որ գուցե դեռ չգիտեք:

1. Սերիալի հեղինակը Քրեյգ Մեիզինն է, որը հայտնի է որպես «Scary Movie 3» և «Superhero Movie» ֆիլմերի սցենարիստ: Մի քանի կոմեդիա հեղինակելուց հետո «Չեռնոբիլը» Քրեյգի առաջին լուրջ պատմական դրաման է:

2. Օրերս ավարտվեց HBO-ի «Գահերի խաղը» աղմկահարույց սերիալը և դժվար էր հավատալ, որ մոտ ժամանակներում ինչ-որ սերիալ կգերազանցի «Գահերի խաղի» սահմանած ցուցանիշները, բայց «Chernobyl»-ը կարողացավ: Այս սերիալն ավելի շատ է դիտվել, քան «Գահերի խաղի» վերջին սեզոնը:

3. Շատերին թվում է՝ «Chernobyl»-ը միայն HBO-ինն է, բայց իրականում HBO-ն աշխատել է Sky հեռուստացանցի հետ:

4. Քրեյգ Մեիզինի մոտ սերիալ նկարահանելու գաղափարը ծնվել է միայն 5 տարի շարունակ Չեռնոբիլի աղետն ուսումնասիրելուց հետո:

5. Սերիալի ռեժիսորը Յոհան Ռենքն է, որին շատերը կհիշեն որպես ռեփեր Stakka Bo: Ռեժիսորը տեսահոլովակներ է նկարահանել Մադոննայի և Դեյվիդ Բոուիի համար:

6. Ռեժիսորը մի քանի սերիա է նկարահանել «Քայլող մեռյալների», «Վիկինգների» և այլ սերիալների համար, բայց «Չեռնոբիլը» ռեժիսորի առաջին մինչև վերջ արված աշխատանքն է:

7. Քրեյգ Մազինը «Չեռնոբիլի» մասին ասում է.

«Սերիալում ներկայացված է Չեռնոբիլի աղետի իրական պատմությունը: Մենք խաբելու շանս անգամ չունեինք: Մարդիկ, որոնք ապրել են ատոմակայանի աղետը դեռևս ողջ են: Մեր պարտքն էր պատմել ճիշտը: Արդար է… Ախր աղետի արդյունքում այս մարդիկ կորցրել են իրենց հարազատներին, հիվանդացել, մի քանի տարով կարճացրել սեփական կյանքերը»:

8. «Chernobyl» սերիալում չկան սևամորթ դերասաններ, ինչն էլ ստիպել է որոշ հայտնիների սերիալի ստեղծագործական կազմին մեղադրել ռասսայական խտրականության մեջ:

9. Սկզբում Քրեյգը որոշել էր սերիալը նկարահանել հենց Պրիպյատ քաղաքում, բայց ըստ նրա՝ հին Պրիպյատից այլևս ոչինչ չէր մնացել: «Chernobyl»-ը նկարահանվել է Լիտվայում:

10. Զարմանալի է, որ սերիալի սաունդթրեքն ատոմակայանի գործունեության ընթացքում հնչող ձայների ամբողջություն է: Երաժշտություն, որին չի կպել մարդու ձեռքը: Նրանք պարզապես ձայնագրել են այն, ինչը կատարվում է ատոմակայանում:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…

Ո՞վ է Ջորջ Սորոսը. փաստեր

Փաստեր, որ գուցե չգիտես. [բանակների մասին]

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասին

Շոն Քոնների. փաստեր

Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին