10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 բյութի-գաղտնիք բրազիլուհիներից…

Բրազիլուհիներն առանձնանում են իրենց վառ, հարուստ, սեքսուալ ու գրավիչ կերպարներով. մենք էլ որոշեցինք առանձնացնել այդ շքեղ կանանց բյութի-գաղտնիքները:

Բրազիլուհիների բյութի-գաղտնիքները

1.Գույներ, գույներ

Բրազիլուհիները երբեք չեն կաշկանդվում փորձել նորն ու անսովորը, չեն վախենում երբեմն ծիծաղելի տեսք ունենալ ու համարձակել: Նրանք անխնա փորձեր են անում թե՛ մազերի, թե՛ շպարի հետ: Բրազիլուհիների շպարի սիրելի պարագան գունավոր, փայլփլուն ստվերաներկն է, նրանք այն օգտագործում են ուղղակի աշխատանքի գնալիս, և ոչ ոք նրանց թարս չի նայում: Շպարը նրանց համար գույների խաղ է, որտեղ հաղթում է նա, ով առանձնանում ու աչքի է ընկնում:

2.Ավելի շատ սեքս

Բրազիլացիների պատկերացմամբ գեղեցկությունը ուղիղ համեմատական է սեքսուալությանը և այն երբեք շատ չի լինում: Բրազիլուհիները երբեք համեստ չեն եղել և չեն ամաչել սեփական մարմնից. որքան ավելի մեծ են բարեմասնությունները, այնքան ավելի լավ: Բրազիլուհիներին մանկուց սովորեցնում են սիրել սեփական մարմինը՝ ինչպիսին էլ այն լինի, իսկ հետագայում՝ տղամարդկանց ուշադրության արդյունքում, նրանցից յուրաքանչյուրն իրեն ցանկալի է զգում:

3. Ծավալը եղանակ է փոխում

Բրազիլուհիները սիրում են, որ ամեն ինչ մեծ ծավալ ունենա, հատկապես, երբ խոսքը գնում է սանրվածքի մասին: Բրազիլուհիների ծավալուն մազերի գաղտնիքը կոկոսի յուղն է. կանայք այն օգտագործում են ամեն տեսակ մազերի խնամքի համար: Բոլոր բրազիլուհիները կփաստեն՝ մի կողմ նետեք քիմիական նյութերն ու բնական միջոցներ օգտագործեք:

4. Լույսն օգտակար է

Բրազիլուհիները չեն թաքցնում իրենց մարմինն արևից: Նրանք պնդում են, որ իրենց թուխ մաշկը գրավիչ ու սեքսուալ է: Արևը նաև բաց երանգ է տալիս մազերին, իսկ ցանկացած բրազիլուհու երազանքը շիկահեր լինելն է:

5. Խնամք, մշտական խնամք

Բրազիլուհիների խնամքի ծեսը կառուցվում է խոնավեցման վրա: Ամեն առավոտ լոգանքին հաջորդում են բազմատեսակ քսուկների ու բնական յուղերի կիրառումը, ինչը բրազիլուհիների մաշկը դարձնում է շատ ավելի փայլուն: Երեկոյան խնամքի մեջ են մտնում կնճիռների առաջացումը կանխող քսուկները. այո՛, կնճիռները բոլոր կանանց թշնամին են ու բրազիլուհիները բացառություն չեն:

6. Մերսում

Բրազիլիայում չափազանց տարածված են դիմամկանների մարզումները, որոնք օգնում են, որ մաշկի ձիգ մնա, իսկ ծերությունը հնարավորինս ուշ վրա հասնի: Այդ սովորությունը բարելավում է նաև արյան շրջանառությունը, ինչն էլ մեծ դրական ազդեցություն է թողնում մաշկի հարթ երանգի վրա:

7. Փոփոխություններ

Բրազիլուհիները շուտ են ձանձրանում մեկ կերպարից և ամեն անգամ ինչ-որ նոր բան են փորձում: Ամեն 3-4 ամիսը՝ մեկ բրազիլուհին ամբողջապես փոխում է իր կերպարը՝ նոր սանրվածք, մազերի նոր գույն, նոր դիմահարդարում, նոր ոճ:

8.Պլաստիկ վիրահատություններ

Բրազիլուհիների համար պլաստիկ վիրահատություններ կյանքի սովորական ու նորմալ բաղկացուցիչներից են: Թվում է, թե դա հակասում է նրանց՝ «սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս» օրենքին, սակայն նրանք պնդում են, որ կարող են սիրել իրենց կրծքերը, բայց երբեք դեմ չեն այն ավելի գեղեցիկ դարձնել:

9.Մատնահարդարում

Հավատացեք՝ դուք կարող եք հանդիպել չշպարված կամ գրեթե կիսամերկ բրազիլուհիների, սակայն առանց մատնահարդարման բրազիլուհիների դուք երբեք չեք տեսնի: Չնայած ֆինանսական կարգավիճակին, բոլոր բրալիզուհիներն անխտիր ամեն օր խնամում են իրենց ձեռքերը:

10. Գազարի հյութ

Բրազիլուհիների մաշկի գրավիչ գույնի գաղտնիքներից մեկն էլ գազարի հյութն է, այն պարունակում է մեծաքանակ «Ա» վիտամին, որը նախ և առաջ պաշտպանիչ հատկություն ունի, բացի այդ թույլ է տալիս վարդագույն արևայրուքի երանգ ստանալ: Այն հարկավոր է սկսել խմել արևաշատ հանգստի մեկնելուց երկու շաբաթ առաջ:

 

 

 

 

 

 

 

 

 


Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես