10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան - VNews

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Հավատա՝ քո լոգարանում ու խոհանոցում առկա է այն ամենը, ինչ պետք է խնամված տեսք ունենալու համար։ Մենք առանձնացրել ենք մի քանի հեշտ լայֆհաքեր, որոնք կօգնեն թարմ տեսք ունենալ։

Արագացրու նյութափոխանակությունը

Դրա համար քեզ ընդամենը հարկավոր է մեղր, դարչին և ջուր։ Եռացրու 250 մլ. ջուր, ավելացրու մեկ թեյի գդալ դարչին և մոռացիր հեղուկի մասին, մինչև այն կդառնա սենյակային ջերմաստիճանի։ Այնուհետև ավելացրու երկու թեյի գդալ մեղր։ Ստացված հեղուկի կեսը խմիր առավոտյան՝ սոված փորին, մյուս կեսը քնելուց առաջ։ Մեկ շաբաթ՝ մինուս մեկ կլիոգրամ. ահա, թե ինչ արդյունք է քեզ սպասվում։

Չորացած շուրթերի դեպքում…

Շուրթերի չորության դեմ պայքարելու համար կարող եք ընդամենը խառնել շականակագույն շաքարավազ, մեղր և ձիթապտղի յուղ։ Սա թե արդյունավետ, թե շատ համեղ սկրաբ է՝ ձեր շուրթերի համար։ Շաքարը մաքրում է չորացած մաշկը, իսկ մեղրն ու ձիթապտղի յուղը խոնավեցնող ու սնուցող հատկություն ունեն։

Թարմացրու դեմքդ

Խնձորի քացախը հիանալի ալտերնատիվ տարբերակ է, եթե ձեռքիդ տակ դեմքի տոնիկ չկա։ Այն չորացնում է ակնեները և մաքրում է մաշկը։ Սակայն, հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ քացախը կարող է չորացնել մաշկը. դրանից խուսափելու համար կարող եք քացախին ավելացնել մի քիչ մեղր և լավանդայի յուղ։ Ի դեպ, ստացված «տոնիկը» կարելի է սառնարանում պահել շուրջ մեկ շաբաթ։

Լվացվիր յուղով

Իհարկե, բավականին կասկածելի է հնչում, սակայն հարկավոր է ընդամենը մեկ անգամ փորձել ու համոզվել։ Եթե ջրի փոխարեն լվացվես ձիթապտղի յուղով, ապա մաշկդ շատ ավելի մաքուր կլինի ու այլևս կարիք չի լինի խոնավեցնող քսուկ օգտագործելու։ Դե ինչ, փայլուն ու ձիգ մաշկ՝ մեկ լայֆհաքի շնորհիվ։

Մազերի չորության դեմ…

Մեզ անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և 5 ճաշի գդալ կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը տաքացրեք տաք ջրի մեջ, խառնեք յուղերը ապակե տարայի մեջ: Տաքացրեք այն գոլորշու վրա: Տաք վիճակում քսեէ մազերի ողջ երկայնքին ու փաթաթեք սրբիջով: Պահեք մոտ 20 րոպե, այնուհետև լավ լվացեք։

Սպիտակ ատամների համար…

Ընդամենը հարկավոր է ավելացնել ատամի մածուկին մի քանի կերակրի սոդա։ Այդքան բան։

Փայլուն մաշկի համար

Այս դիմակը մաշկին փայլ հաղորդելու լավագույն միջոցներից մեկն է։ Հարկավոր է ելակ, վարսակի փաթիլներ ու ձիթապտղի յուղ։ Եռացնում ենք վարսակի փաթիլները 3-5 րոպե,  3−4 ելակներից ստանում ենք միասեռ զանգված և ավելացնում մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Նախապես լավ լվացվեք՝ տաք ջրով և ստացված զանգվածը դեմքին պահեք 10−15 րոպե։ Դիմակի պատրաստման մեկ այլ եղանակ էլ՝ իմ լոգարանից ձեր լոգարան։ 

Շրջանակներ աչքերի տակ

Վերցրեք մեկ թեյի գդալ սեւ թեյ եւ 1/4 բաժակ եռացրած տաք ջրում լուծեք այն: Մեկ ժամ լուծույթը թրմեք, հետո խնամքով քամեք: Բամբակե բարձիկներն այս լուծույթում թրջեք եւ դրեք խնդրահարույց հատվածներին: Մեկ ժամվա ընթացքում հարկավոր է 2 անգամ փոխել բարձիկները: Գործողության ավարտին մաշկը սառը ջրով լվացեք եւ սնուցող խոնավեցնող կրեմ քսեք:

Մոռացիր ճյուղավորված մազերի մասին…

Դիմակ պատրաստելու համար հարկավոր է 20 գրամ ընդեղեն և 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Բլենդերով մանրացրեք ընդեղենը և խառնեք ձիթապտղի յուղի հետ։ Ստացված զանգվածը քսեք մազերի ծայրերին, թողեք 20-30 րոպե և լվացեք։

 

 

 

 

 

 

 

 

 

 


5 ոճային լուք աշնան համար

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

10 մեյք-ափ լայֆհաք Քայլի Ջեններից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Մաշկի խնամք տնային պայմաններում. դիմակ

Գեղեցկության, «Bodypositive»-ի ու կարծրատիպերի մասին. Զառա Ղազարյան

Բյութի-խորհուրդներ կորեուհիներից