10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից - VNews

10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից

Հայրապետ - 10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից

21-րդ դարը կնոջը տալիս է գեղեցիկ լինելու բոլոր հնարավորությունները: Գրավչության իր կանոններով մեզ հետ կիսվել է մոդել, հաղորդավարուհի, միշտ խնամված և կանացի Լյուսի Հայրապետյանը:

10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից

1. Բազմիցս համոզվել եմ, որ ջուր խմելը շատ կարևոր է, բայց սխալ եմ համարում այդքան պարտադրող լիտրերը: Պետք է խմել ըստ օրգանիզմի պահանջի: Իսկ եթե չկա պահանջ, ընտելացնել` քչից սկսելով:

2. Լավ մաշկը կապված է լավ նյութափոխանակության/մարսողության, արյան լավ շրջանառության, բարձր իմունիտետի, վիտամիններով հարուստ առողջ սննդի, առողջ, ճիշտ ժամերին լիարժեք քնի և, իհարկե, ժպտացող հոգու հետ:

67312270 2613031292043177 8608014441516105728 n - 10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից

3. Ողջ կյանքում գրիմը/մեյքափը մաքրել եմ հոսող ջրով` առանց հատուկ հեղուկների: Երևի դա էլ իր դերն ունի այդքան հաճախ հնչող հարցում, ՝«Լուս, ո՞նց ես անում, որ դեմքդ սենց փայլում ա»:

4. Մորաքույրս ինձ սովորեցրել է դեմքը թարմացնելու լավ միջոց. հացի թեփով պիլինգ լողանալուց հետո: Շատ եմ խորհուրդ տալիս: Ուժեղ բան է:

71817245 2748237998522505 8037852593759715328 n - 10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից

5. Ամռանը սովորություն ունեմ դեմքիս քսելու կերածս մրգերի մնացորդները` ծիրան, սալոր, սպիտակ թութ… Վարունգի կեղևը եղանակ չի ճանաչում:

60561422 2490539900958984 7788727173283577856 n - 10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից

6. Գազար շատ կերեք:

7. Սպորտով զբաղվելը և տեմպի մեջ մնալը նույնպես կարևոր է:

74670694 2805042172842087 2795786511537143808 n - 10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից

8. Սերը, սիրո բոլոր դրսևորումները` լինի համբույր թե գուրգուրանք, հիմնովին և ոտքից գլուխ կապված են գեղեցիկ, առողջ և բավարարված լինելու հետ:

9. Շատ կարևոր է օրգանիզմը ժամանակ առ ժամանակ մաքրելն ու ռեստարտ անելը:

48363491 2266557570023886 4487140840245821440 n 960x640 - 10 բյութի-խորհուրդ Լյուսի Հայրապետյանից

10. Եվ վերջապես, փորձեք շփվել դրական տվող այլ ոչ տանող մարդկանց հետ: Փորձեք միայն լավ մտքերին ճանապարհ տալ: Մեր մտքերը, դժկամությունը, ընչաքաղցությունը, ագահությունը, նախանձը մեր իսկ թշնամիներն են և դարի ամենատարածված հիվանդությունների հիմքը: Եղեք բարի, կամեցող և ճիշտը խոսող ու, կարևորը, ժպտացեք հաճախ ինքներդ ձեզ, որովհետև ունեք այն, ինչ ունեք և որովհետև ապրում եք: Շնորհակալ լինելը շատ կարևոր բան է: Արտաքին գեղեցկությունն առաջին հայացքի համար է, որն առանց ներքին գեղեցկության ուղղակի կենսունակ չէ, ակնթարթային է ու անգամ վանող:


10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

2021-ի ամենանորաձև դեկոլտեները

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

5 ոճային լուք աշնան համար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել