Լրացուցիչ

Ընտրել լեզուն

10 ֆիլմ, որ կընկերակցեն ձեզ Ամանորի տոներին

home - 10 ֆիլմ, որ կընկերակցեն ձեզ Ամանորի տոներին

Տոներին չձանձրանալու համար առաջարկում ենք ձեզ դիտել սիրո, ընկերության, հավատարմության մասին այս 10 հետաքրքիր և ջերմ ֆիլմերը:
Տոներն են մոտենում, վայելե՛ք:

1. Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անո՛ւշ/Ирония судьбы, или С легким паром!, 1975

Ռեժ.՝ Էլդար Ռյազանով
Դերերում՝ Անդրեյ Մյագկով, Բարբարա Բռիլսկայա, Յուրի Յակովլև ևն

Ամեն տարի Նոր տարուն ընդառաջ Ժենյան ընկերների հետ գնում է բաղնիք՝ լիցքաթափվելու: Այս անգամ նա այնքան է խմել, որ առանց գիտակցելու նստել է Լենինգրադ ուղևորվող ինքնաթիռը և հայտնվել է մի անծանոթ կնոջ տանը: Ճակատագրի հեգնա՞նք …
Այս հանդիպումը ճակատագրական էր հերոսների համար:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Ֆանին և Ալեքսանդրը/Фанни и Александр/Fanny och Alexander, 1982

Ռեժ.՝ Ինգմար Բերգման 
Դերերում՝ Քրիստինա Ադոլֆսոն, Բյորե Ահլստեդտ ևն

Ֆանին և Ալեքսանդրը քույր և եղբայր են: Երեխաները երբեք սիրո և ջերմության պակաս չեն զգացել: Նրանք միշտ վայելել են իրենց մանկությունը, սակայն երբ ընտանիքում դժբախտություն է տեղի ունենում, նրանց կյանքը հիմնովին փոխվում է:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

3. Տանը Միայնակ/Один дома/Home Alone, 1990

Ռեժ.՝Քրիս Կոլամբուս
Դերերում՝ Մաքոլեյ Կալկին, Ջո Պեշի, Քեթրին Օ՛Հարա ևն


Այս ֆիլմը պատմում է Քևին Մաքքալիսթեր անունով մի տղայի մասին, որը մնում  է տանը միայնակ. Քևինի ծնողները մոռանում են որդուն և մեկնում են հանգստանալու: Քևինը միայնակ է. ի՞նչ անել: Քիչ-քիչ տղան համակերպվում է միայնության հետ, ավելին՝ նրան «այցելության» են գալիս հանցագործներ Հարին և Մարվը: Սակայն տղան չի հանձնվի. նա կպայքարի այդ սրիկաների դեմ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

4. Ինչպես Գրինչը առևանգեց Սուրբ Ծնունդը/Гринч – похититель Рождества/How the Grinch Stole Christmas, 2000

Ռեժ.՝ Ռոն Հովարդ
Դերերում՝ Ջիմ Քերրի, Թեյլոր Մոմսեն ևն

Կտոգրադ քաղաքում ապրում է Գրինչ անունով մի տղամարդ: Նրան ոչ ոք չի սիրում, քանի որ Գրինչը կանաչ է, մազոտ և շատ տգեղ: Գրինչն ատում է Սուրբ Ծնունդը. մարդիկ ուրախանում են, մինչդեռ Գրինչը ձանձրանում է միայնությունից: Նա գողանում է Սուրբ Ծնունդը՝ այսպիսով վրեժ լուծելով մարդկանցից:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

 5. Ընտանիքի մարդը/Семьянин/The Family Man, 2000

Ռեժ.՝ Բրեթ Ռաթներ 
Դերերում՝ Նիկոլաս Քեյջ, Թեա Լեոնի ևն


Այս ֆիլմի հերոս Ջեքը դժվար ընտրության առաջ է կանգնած: Նա պետք է որոշի՝ ցանկանում է լինել խոշոր ընկերության նախագահ և մնալ միայնակ, թե՝ աշխատել որպես վաճառող առևտրի կենտրոնում և լինել ընտանիքի հայր:
Թվում է, թե ոչ մի դժվար բան չկա այս ընտրության մեջ, սակայն  Ջեքը պետք է պատրաստ լինի հետևանքներին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

Մեգան Մարքլի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերը

Նիկոլաս Քեյջը հանդես կգա ռեժիսորի կարգավիճակում

8 հաջողակ մարդ, որ չեն ավարտել համալսարանը և դիպլոմ չունեն

Հեղափոխության մասին լավագույն ֆիլմերը

Միլոշ Ֆորմանի լավագույն ֆիլմերը

Ջիմ Քերրին նոր դետեկտիվ ֆիլմի գլխավոր դերում

Մեր ժամանակների լավագույն սև ու սպիտակ ֆիլմերը

Ինգմար Բերգմանն ասել է…

Ֆիլմեր սիրո և մարդկային բարդ փոխհարաբերությունների մասին

Հայտնի գրքերի ամենալավ էկրանավորումները

Կոեն եղբայրների 5 լավագույն ֆիլմերը

Քեմերոն Դիասի 5 ամենահիշվող դերերը

Հայկական կերպարներ հայտնի և սիրված ֆիլմերում

Դասականների հետքերով. 5 ֆիլմ Լուիս Բունյուելից

5 ֆիլմ դրամաների սիրահարների համար

10 հայտնի դերասանուհի, որ դարձել է նաև ռեժիսոր