10 ֆիլմ, որ էկրանավորվել են մեր սիրելի գրքերի հիման վրա - VNews

10 ֆիլմ, որ էկրանավորվել են մեր սիրելի գրքերի հիման վրա

Eat Pray Love - 10 ֆիլմ, որ էկրանավորվել են մեր սիրելի գրքերի հիման վրա

Իսկ դո՞ւք դիտել եք հայտնի և սիրված գրքերի այս էկրանավորումները:

1. Նախաճաշ Թիֆանիի մոտ/Завтрак у Тиффани/Breakfast at Tiffany’s, 1961

Ռեժ.՝ Բլեյք Էդվարդս
Դերերում՝ Օդրի Հեփբըրն, Ջորդ Պեպարդ ևն

Հանրահայտ գրող Թրումեն Կապոտեի «Նախաճաշ Թիֆանիի մոտ» 1958 թ. գրքի հիման վրա էկրանավորված ֆիլմ:
Հոլի Գալայթլին գեղեցիկ երիտասարդ կին է, որի մասին կարծիքները հակասական են: Ոմանք նրան սիրում են, իսկ ոմանք էլ՝ հակակրանք են զգում նրա հանդեպ: Հոլիին չեն հուզում մարդկանց կարծիքները. նա վայելում է իր կյանքը, երեկույթներ կազմակերպում, հետաքրքրվում նորաձևությամբ և … սիրահարվում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Մարտական ակումբ/Бойцовский клуб/Fight Club, 1999

Ռեժ.՝ Դեյվիդ Ֆինչեր
Դերերում՝ Էդվարդ Նորթոն, Բրեդ Փիթ ևն

Չակ Պալանիկի 1996 թ. համանուն գրքի հիման վրա էկրանավորված այս ֆիլմի գլխավոր հերոսը Թայլեր Դարդենն է, որը զբաղվում է օճառի վաճառքով և համոզված է, որ զարգացումը թույլերի և անինքնավստահների համար է, իսկ ինքնակործանումը այն է հանուն ինչի պետք է ապրել: Բացի այդ Թայլերը գաղտնի Մարտական ակումբի անդամ է, որտեղ ամեն օր տեղի են ունենում առանց կանոնների մարտեր:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Ուղղակի միասին ենք/Просто вместе/Ensemble, c’est tout, 2007

Ռեժ.՝  Քլոդ Բերի
Դերերում՝ Օդրի Տոտու, Գիյոմ Կանե ևն

Աննա Գավալդայի 2004 թ. համանուն բեսթսելլերի հիման վրա էկրանավորված ֆիլմ, որի գլխավոր հերոսուհին անհաջողակ աղջիկ Կամիլան է, որը ապրում է շատ մռայլ և անհետաքրքիր կյանքով: Օրերից մի օր նա ծանոթանում է իր հարևաններից մեկի՝ Ֆրանկի հետ և նրանք ընկերանում են: Սակայն շուտով ընկերական այս կապը վերածվում է սիրավեպի: Սիրավեպ, որ ցավ կպատճառի երկուսին էլ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

4. Ընթերցողը/Чтец/The Reader, 2008

Ռեժ.՝ Սթիվեն Դոլդրի
Դերերում՝ Ռեյֆ Ֆայնս, Քեյթ Ուինսլեթ, Բրունո Գանց ևն

Օսկարակիր այս ֆիլմն էկրանավորվել է գերմանացի հայտնի պրոֆեսոր Բերնհարդ Շլինկի 1995 թ. «Ընթերցողը» համանուն գրքի հիման վրա:
Մայքլ Բերգը 52 ամյա տղամարդ է, ով իր կյանքում հասել է այն ամենին, ինչի մասին միշտ երազել է: Մայքլը սակայն հանգիստ չունի. նա հիշում է անցյալի սխալները, իր ամենամեծ սիրուն և այն ամբողջ ցավը, որ նա պատճառել է այդ կնոջը: 40 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը երբեք հանգիստ չեն տա նրան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

5. Միայնությունը համացանցում/Одиночество в сети/[email protected] w sieci, 2006

Ռեժ.՝ Վիտոլդ Ադամեկ 
Դերերում՝ Մարիա Ագերո, Շիմոն Բոբրովսկի ևն

Այս ֆիլմն էկրանավորվել է լեհ հայտնի ժամանակակից գրող Յանուշ Վիշնևսկու համանուն ստեղծագործության հիման վրա:
Էվան ապրում է Լեհաստանում, իսկ Յակուբը՝ Գերմանիայում: Նրանք ծանոթանում են սոցիալական կայքում: Օր օրի երիտասարդ տղամարդն ու կինն էլ ավելի են մտերմանում և մի գեղեիցկ օր որոշում են հանդիպել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

Քեյթ Ուինսլեթի հարցազրույցը. «The Guardian»

Disney-ը հրապարակել է «101 դալմատիններ»-ի պրիքվելի առաջին պաստառը

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Մայլի Սայրուսը խոսել է իր սեռական կողմնորոշման մասին

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը

Վերաիմաստավորելով և վերգտնելով կյանքի նշանակությունը. 5 ֆիլմ

Ինչ ֆիլմ դիտել տանը, երբ սիրտդ ուզում է ճամփորդել. «Մեծ ճողփյուն»

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Կարանտինային նորաձևություն. ինչ խալաթներ են կրում հայտնի ֆիլմերում