-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ֆիլմ, որոնք կցնցեն և կտպավորեն իրենց ռեժիսորական և օպերատորական աշխատանքով: Այս ֆիլմերը պետք է դիտեն հատկապես նրանք, որոնք ցանկանում են զբաղվել կինեմատոգրաֆով:
ռեժ.՝Մարկ Կարո, Ժան-Պիեր Ժյոնե
օպերատոր՝Դարիուս Խոնջի
դերերում՝Պասկալ Բենեզեկ, Դոմինիկ Պինոն ևն
Այս ֆիլմը, թեպետ կատակերգություն է, այնուամենայնիվ կարող է ցնցել ձեզ և անգամ անհարմարություն պատճառել ձեզ: Ֆիլմի գլխավոր հերոսները հայր և դուստր են, որոնք ապրում են մի մեծ, շատ մեծ տանը: Հայրը մսագործ է և հարևաններին միշտ թարմ մսով է ապահովում, սակայն ոչ ոք չգիտի, որ իրականում դա մարդու միս: Մսագործը, սակայն, խնդրի առաջ է կանգնած. վերջինիս դուստրը սիրահարվում է հոր զոհերից մեկին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝Ալեքսանդր Սակուրով
օպերատոր՝Տիլման Բյութներ, Բերնդ Ֆիշեր, Անատոլի Ռադիոնով
դերերում՝Սերգեյ Դրեյդեն, Լեոնիդ Մոզգովոյ ևն
Գլխավոր հերոսը պատահաբար հայտնվում է 1700 թ. Էրմիտաժում, սակայն պատկերացում էլ չունի, թե ինչպես է դա հնարավոր: Չցանկանալով բաց թողնել առիթը, նա շրջում է թանգարանի սրահներով և հանդիպում է ֆրանսիացի մի ճամփորդի, որը նրան առաջարկում է միասին ճամփորդել:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝Թերենս Մալիկ
օպերատոր՝Էմանուել Լյուբեցկի
դերերում՝Քոլին Ֆարել, Քրիստիան Բեյլ ևն
Ֆիլմի իրադարձությունները տեղափոխում են մեզ 17-րդ դար, Ամերիկա: Գլխավոր հերոսը, ում մարմնավորել է Քոլին Ֆարելը սիրահարվում է հնդկացիների արքայադստեր Պոկախոնտասին: Չնայած բրիտանացիների ու հնդկացիների միջև պատերազմին ու ակնհայտ ատելությանը՝ նրանք չեն կարողանում դիմադրել այդ զգացմունքին, բայց ի՞նչ է սպասվում սիրային զույգին վերջում:
Այֆ ֆիլմը հերիք է Մալիկի ռեժիսորական ոճի մասին լիակատար կարծիք կազմելու համար. գեղեցիկ տեսարաններով, երաժշտությամբ, սիրով ու քնքշությամբ հարուստ այս ֆիլմը ասես արվեստի գործ լինի: Բացահայտում, որ մեկընդմիշտ կփոխի ամեն բան:
Ֆիլմի օպերատորը օսկարակիր Էմանուել Լյուբեցկին է, որը մի քանի անգամ համագործակցել է ռեժիսորի հետ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝Թարսեմ Սինգխ
օպերատոր՝Քոլին Ուոթքինսոն
դերերում՝Լի Փեյս, Ռոբին Սմիթ ևն
Այս ֆիլմի նկարահանումները անց են կացվել 18 երկրների 26 տարբեր վայրերում:
Սև ավազակը, աֆրիկացի ստրուկ Օտամը, հնդիկ փիլիսոփան, իտալացի հեղափոխական Լուիջին և բնագետ Չարլզ Դարվինը աճպարար Ռոյի հեքիաթի հերոսներն են, որոնք երբեք չեն լքում նրան: Ռոյն իր հեքիաթի մասին պատմում է 5-ամյա մի աղջկա և աղջկան այն շատ է դուր գալիս: Երբ Ռոյին հայտնում են, որ իր սիրած աղջիկը դավաճանել է նրան, որոշում է ինքնսապան լինել, սակայն բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվում է 5-ամյա աղջիկը և Ռոյը շարունակում է պատմել իր հեքիաթը՝ մոռանալով իր բոլոր խնդիրները:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
ռեժ.՝Թերենս Մալիկ
օպերատոր՝Էմանուել Լյուբեցկի
դերերում՝Բրեդ Փիթ, Շոն Փեն, Ջեսիքա Չեսթեյն ևն
Այս կինոնկարը սիրվեց հանդիսատեսի կողմից իր անկեղծությամբ, սիրո նուրբ ու ինքնամոռաց դրսևորումներում, հուզիչ խոսակցություններով և խոստովանություններով այն համալրեց շատ շատերի ֆիլմադարանը:
Ընտանիք: Երեք եղբայր: Մեզ, սակայն, հետաքրքրում է 11-ամյա Ջեքը: Տղան հետևում է մորը, լսում է հոր խրատներն ու հետևություններ անում ինքն իր ներսում: Ծնողներից յուրաքանչյուրը փորձում է երեխային իր կողմ քաշել ու իր ճիշտը պարտադրել: Կկարողանա արդյո՞ք Ջեքը գտնել իրեն ու իր սեփական ճիշտը՝ առանց ծնողներին ցավ պատճառելու: Կկարողանա արդյո՞ք հաղթահարել ցավը, կորուստն ու մահը:
2011 թ. ֆիլմն արժանացավ «Ոսկե արմավենու»:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո