Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այս անգամ առանձնացրել ենք ֆիլմեր, որոնք լի են նորաձևությամբ, գլամուրային հավաքույթներով, պոդիումների ետնաբեմերով, սիրունիկ աղջիկներով և ոլորտի գիգանտներով։ Դե ինչ, բարի դիտում։
Նորաձևության ոլորտը դաժան ու վայրի աշխարհ է, որտեղ պետք է «կենդանի մանլ». վերոնշյալ ֆիլմը դրա վառ ապացույցն է։ Այն պատմում է Ջեսի անունով մի աղջկա մասին, ով երազում է դառնալ հայտնի մոդել: Դպրոցն ավարտելուց հետո Ջեսին մեկնում է Լոս Անջելես, որ փորձի իրականացնել երազանքը: Ջեսիին միանգամից ընդունում և սիրում են, քանի որ նա ինքնատիպ է ու գրավիչ: Գեղեցկուհին, սակայն, չէր էլ կարող պատկերացնել, որ երազանքի իրականացման ճանապարհին մրցակիցները, նրանց նախանձը, ատելությունը կարող են մեկընդմիշտ զրկել իրեն հայտնի լինելու հնարավորությունից, և նույնիսկ՝ կյանքից:
Դիզայներներ, լուսանկարիչներ, ամսագրերի խմբագիրներ, թղթակիցներ. Ռոբերտ Օլտմենը բոլորին հավաքել է իր հեգնական ֆիլմում։ Ձգողականության կենտրոնը Փարիզն է, ժամանակը՝ նորաձևության շաբաթ։
Մոդելինգը բոլոր դեռահաս աղջիկների թաքուր երազանք է, և դժվար թե ոռևէ մեկը հրաժարվի գովազդում նկարահանվելու առաջարկից: Երբ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Էմման նման առաջարկ է ստանում առանց մտածելու մեկնում է Փարիզ՝ երազանքի ետևից: Էմման չէր էլ կարող պատկերացնել, որ ճանապարհն այդքան բարդ կլինի և կատարելությունը զոհեր կպահանջի: Էմման սիրահարվում է լուսանկարչին, բայց մոդելային աշխարհը շատ դաժան է սիրո հանդեպ, և աղջիկը ընտրություն պետք է կատարի, քանի որ չես կարող մեկ կրակոցով երկու հարց լուծել: Գուշակեք, թե նա ինչ ընտրություն է կատարել:
Կենսագրական ֆիլմը պատմում է նորաձևության ոլորտում ամենահեղափոխական կերպարներից մեկի՝ Կոկո Շանելի մասին։Նա ցանկանում էր գտնել իր տեղը սիրո քաղաքում և պատրաստ էր անել ամեն բան: Անսպասելիորեն Կոկոն սիրահարվում է, բայց ճակատագիրը շատ շուտով խլում է իրենից սիրելիին: Այդուհետ նորաձևության աշխարհի թագուհին իր ողջ էներգիան նվիրում է աշխատանքին:
Հաջորդ կենսագրական ֆիլմը նորաձևության մեկ այլ հսկայի՝ Իվ Սեն-Լորանի մասին է։ 60-ականներին դիզայները լողում էր փառքի և սիրո մեջ. նա շատ պահանջված էր և սիրված: Գունեղ, շլացուցիչ դիալոգներով ֆիլմը փորձում է հանդիսատեսին տեղափոխել 60-ականների աշխարհ:
Ֆիլմը ներկայացնում է«Vogue» ամսագրի առեղծվածային ու հետաքրքիր ստեղծուման պատմություն։ Ֆիլմի կենտրոնում Աննա Վինտուրն է՝ ամսագրի գլխավոր խմբագիրն ու նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։
Գավառական աղջիկ Անդրեան երազում էր լրագրող դառնալու մասին։ Համալսարանն ավարտելուց հետո նա ստանձնում է ամենակարող Միրանդա Փրիսթլիի օգնականի պաշտոնը։ Վերջինս նյույորքյան ամենախոշոր նորաձևության ամսագրերից մեկի՝ «Runway»-ի խմբագիրն էր։ Անդրեան շատ էր երազում նման աշխատանքի մասին՝ չիմանալով, թե ինչպիսի նյարդային լարվածության հետ է այն կապված։
Լուսանկարիչ Բիլ Կանինգհեմին կարելի է համարել փողոցային նորաձևություն կերտողներից մեկը, երբ լուսանկարչության վետերանը տեսախցիկով դուրս եկավ Նյու Յորքի փողոցներ, բոլորը սկսեցին հագնվել հենց նրա համար։
Գեղեցկուհի Օդրիի լավագույն ու ամենահայտնի ֆիլմերից մեկն է։ Հոլի Գալայթլին գեղեցիկ երիտասարդ կին է, որի մասին կարծիքները հակասական են: Ոմանք նրան սիրում են, իսկ ոմանք էլ՝ հակակրանք են զգում նրա հանդեպ: Հոլիին չեն հուզում մարդկանց կարծիքները. նա վայելում է իր կյանքը, երեկույթներ կազմակերպում, հետաքրքրվում նորաձևությամբ և … սիրահարվում:
Ռեբեկան խելագարվում է նոր հագուստի համար. աղջիկը երազում է դառնալ «Ալետ» ամսագրի լրագրողներից մեկը, սակայն նրա բախտը չի բերում և Բեկին ուշանում է հարցազրույցից: Գեղեցկուհին աշխատանքի է ընդունվում Լյուկ Բրենդոնի մոտ՝ որպես բիզնես լրագրող: Ժամանակի ընթացքում Լյուկը սիրահարվում է Ռեբեկային, բայց նրան մեծ հիասթափություն է սպասում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո