fbpx

10 գիրք, որ 2019-ին կդառնա ֆիլմ

2018թ.-ին բազմաթիվ գրքեր վերածվեցին ֆիլմերի, սակայն 2019-ն այդ մասով ավելի հարուստ է լինելու: Այս տարի մի շարք սիրված ու հայտնի ստեղծագործություններ կդառնան նոր պրոեկտներ՝ հայտնի դերասաններով ու նոր լուծումներով: VNews-ն ընտրել է այդպիսի գիրք-ֆիլմերից այն տասը, որոնք արդեն հասցրել են մեծ ոգևորություն մտցնել ֆիլմասեր-գրքասերների շրջանում:

1. Սթիվեն Քինգ՝ «Այն. Գլուխ երկու»/ «It. Chapter 2»

Թողարկման օրը՝  սեպտեմբերի 5

Դերերում՝ Բիլ ՍքարսգարդՋեյմս ՄաքԷվոյ, Ջեսիկա Չեսթեյն, Քսավյե Դոլան

Նկարագիրը՝ 2017թ.-ի աշնանը թողարկված և Սթիվեն Քինգի «Այն» գրքի հիման վրա նկարահանված համանուն հայտնի ֆիլմի երկրորդ մասը նույնպես կցուցադրվի 2019-ին: «Այն. Գլուխ երկու» ֆիլմի դեպքերը տեղի են ունենում առաջին ֆիլմի դեպքերից 27 տարի հետո, երբ «Անհաջողակների ակումբի» երեխաներն արդեն չափահաս են: Նրանք տեղափոխվել են Դերրիից՝ այն քաղաքից, որտեղ նրանց հետապնդում էր Փենիուայս ծաղրածուն, սակայն նրանք ստիպված են լինում վերադառնալ, երբ ստանում են մի վշտացնող զանգ: Նրանք փորձում են պահել խոստումը, որն է վերադառնալ ու վերջնականապես ոչնչացնել Փենիուայսին:

2. Ջենիֆեր Նիվեն՝ «Բոլոր լուսավոր վայրերը»/ «All The Bright Places» 

Թողարկման օրը՝ դեռ հայտնի չէ

Դերերում՝ Էլ Ֆենինգ, Ջասթիս Սմիթ

Նկարագիրը՝ Սա գուցե աշխարհի ամենառոմանտիկ ու ամենատխուր գրքերից մեկն է: Այն հրատարակվել է 2015թ.-ին ու միանգամից դարձել բեսթսելեր: «Բոլոր լուսավոր վայրերը» պատմում է Ֆինչի ու Վայոլեթի պատմությունն, ու թե ինչպես է Ֆինչը սովորեցնում Վայոլեթին ապրել, մինչդեռ ինքն ուզում է մահանալ:  Գլխավոր հերոսների միջոցով հեղինակն ընթերցողներին ներկայացնում է մի պատմություն, որը լի է սիրով, կյանքի մասին մտորումներով, ազատությամբ, բազմաթիվ արկածներով ու ճանապարհորդություններով:  Գիրքը կստիպի ձեզ ժպտալ, ծիծաղել, լաց լինել, իսկ այն կարդալուց հետո՝ միշտ հիշել ու կյանքին այլ գույներով նայել:

3. Աննա Թոդ՝ «Հետո»/ «After»

Թողարկման օրը՝ ապրիլի 2

Դերերում՝ Ջոզեֆին Լենգֆորդ, Հիրոու Ֆայնս Թիֆին

Նկարագիրը՝ ստեղծագործությունը, որը սկզբում գրվել է որպես ֆանֆիքշն ու տեղադրվել օնլայն հարթակում այժմ արդեն ֆիլմ է դարձել: Իսկապես հինալի ու անսահմանափակ են համացանցի հնարավորությունները: Գիրքը պատմում է նոր քոլեջ ընդունված Տեսայի մասին, որը գիտի, թե ինչ է ուզում կյանքից. համենայնդեպս նա այդպես է կարծում: Սակայն շուտով նա բախվում է Հարդին Սքոթի հետ, որը միանգամայն տակնուվրա է անում նրա կյանքը: Ի՞նչ է իրականում ուզում Հարդինը Տեսայից և ի՞նչ է Տեսան ուզում կյանքից…

4. Նիկոլա Յուն՝ «Արևը նույնպես աստղ է»/ «The Sun is Also a Star»

Թողարկման օրը՝ մայիսի 17

Դերերում՝ Յարա Շահիդի, Չարլզ Մելթոն

Նկարագիրը՝ Նատաշան միայն գիտությանն ու փաստերին է հավատում, և ոչ թե ճակատագրին կամ երազանքներին, որոնք երբեք չեն իրականանա: Նա հաստատ այն աղջիկներից չէ, որոնք մի տղայի են հանդիպում Նյու Յորքի զբաղված փողոցներում ու սիրահարվում նրան, երբ իր ընտանիքն ու ինքը 12 ժամից պետք է տեղահանվեն ԱՄՆ-ից ու ետ գնան Ջամայկա: Դենիելը միշտ լավ որդի ու ուսանող է եղել և միշտ արդարացրել է իր ծնողների սպասելիքները: Նա երբեք պոետ կամ երազկոտ չի եղել: Բայց երբ նա հանդիպում է Նատաշային, հասկանում է, որ գուցե ճակատագիրն այլ բան է պատրաստել իր ու Նատաշայի համար:

5. Ջոն Գրին՝ «Ալյասկայի որոնումներում»/ «Looking For Alaska»

Թողարկման օրը՝ հոկտեմբերի 18

Դերերում՝ Չարլի Փլամմեր, Քրիսթին Ֆրոսեթ

Նկարագիրը՝ Ջոն Գրինն իր առաջին գիրքը գրել է քոլեջում իր հետ կատարկված որոշ դեպքերի հիման վրա: Ստեղծագործությունը պատմում է դեռահաս Մայլզ Հոլթերի մասին, որը նոր է ընդունվել քոլեջ, որտեղ էլ հանդիպում է մի քանի երիտասարդների ու ընկերանում նրանց հետ: Նա ծանոթանում է նաև Ալյասկա Յանգ անունով մի աղջկա հետ ու սիրահարվում նրան: Աղջիկն օգնում է Մայլզին իր սեփական հրեշների դեմ պայքարել ու հասունանալ: Միևնույն ժամանակ Ալյասկան իր սեփական խնդիրներն ունի, որոնց դեմ պայքարելն այդքան էլ հեշտ չի լինելու: Գիրքն այս տարի կվերածվի 8 էպիզոդից բաղկացած մինի սերիալի և կթողարկվի Hulu ալիքով:

1 2

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

21-րդ դարի աստղերը հայտնի կտավների հերոսներ են դարձել

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

«Հաղթի՛ր կամ մահացիր. առաջնորդության կանոններ «Գահերի խաղից»

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին