fbpx

10 հետաքրքիր փաստ Wikipedia-ի մասին

Ինտերնետային հանրագիտարան Wikipedia-ն հիմնադրվել է 2001 թվականին Ջիմի Ուելսի և Լարի Սանգերի կողմից, այն կարճ ժամանկում մեծ ճանաչում է ձեռք բերել և այժմ համարվում է ամենաշատ այցելություններ գրանցող ինֆո-տիրույթներից մեկը:

Vnews-ն առանձնացրել է 10 հետաքրքիր փաստ Wikipedia-ի մասին:

10 փաստ Wikipedia-ի մասին

1.Գաղտնիք չէ, որ Wikipedia-ն թույլ է տալիս տարբեր փոփոխություններ մտցնել իր էջերում: Կայքի պատմության մեջ ամենաշատ փոփոխությունների ենթարկված էջը նվիրված է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին. նրա էջը փոփոխվել է 45,862 անգամ:

2.Wikipedia-ում գրանցված է շուրջ 27 մլն. մարդ, այն դեպքում, երբ ադմինիստրատորների թիվը կազմում է 13000. այս օգտատերերը իրավունք ունեն արգելափակել ուրիշ օգտատերերի կամ ջնջել նրանց կատարած փոփոխությունները:

3.2006 թվականին պարզ դարձավ, որ ԱՄՆ պառլամենտի մի քանի անդամներ փոփոխել են իրենց մասին տեղեկությունն ի օգուտ իրենց: Նրանցից մեկն էր ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Այս դեպքից հետո 1 շաբաթ շարունակ ԱՄՆ ողջ պառլամենտը արգելափակված էր:

4. 2007 թվականին Wikipedia-ի ազդեցիկ ադմինիստրատորներից մեկին՝ Ռայան Ջորդանին մեղադրեցին խարդախության մեջ. բանն այն է, որ Ջորդանը, որը ներկայանում էր Essjay կեղծանվամբ, ստել էր՝ ասելով, որ աստվածաբանական գիտությունների դոկտոր է: Պարզ դարձավ, որ նա իր գրառումների մեծ մասն ուղղակի վերցրել էր գրքից:

5.2013 թվականին ուկրաինացի աստղագետների կողմից հայտաբերված աստերոիդը կոչվեց «274301 Wikipedia»:

6.Այսօր Wikipedia-ն հասանելի է 288 տարբեր լեզուներով:

7. Wikipedia-ի լիբերալ հակվածությանը դեմ արտահայտվող պահպանողականները 2006 թվականին ստեղծեցին մի հարթակ, որը կոչվեց Conservapedia: Այդտեղ կարելի է հանդիպել հերքող ու քննադատող հոդվածներ էվոլյուցիայի տեսության, գլոբալ տաքացման ու Բարաք Օբամայի մասին:

8.Շատերը բողոքում են, որ Wikipedia-ի տեղեկատվությունն այնքան էլ հավաստի չէ: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ հանրագիտարանում տեղ գտած ինֆորմացիայի մեծ մասին վստահաբար կարելի է հավատալ:

9. Այդուհանդերձ, Wikipedia-ն բազմիցս հայտարարել է սուտ լուրեր հայտնի մարդկանց մահվան մասին, նրանց թվում են հայտնվել Թեն Քենեդին և երգչուհի Մայլի Սայրուսը:

10.Wikipedia-ն պաշտոնական հիմն ունի, որը կոչվում է «Hotel Wikipedia»: Վերջինիս երաժշտությունը վերցված է The Eagles խմբի  «Hotel California» երգից: