10 հետաքրքիր փաստ Խորվաթիայի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 հետաքրքիր փաստ Խորվաթիայի մասին

Ֆուտբոլային ինտրո… 2018 թվականի հուլիսի 15-ը նշանավորվեց Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով: 20 տարի անց ֆրանսիացիները արդեն երկրորդ անգամ նվաճեցին Մունդիալի գավաթը՝ երկրորդ տեղում թողնելով Խորվաթիային՝ 4:2 հաշվով: Սա ֆուտբոլային անցուդարձի մեջ արդեն պատմական իրողություն է: VNewsCulture-ը Խորվաթիայի երկրպագուների և բոլոր հետաքրքրասերների համար ներկայացնում է 10 փաստ Խորվաթիայի մասին:

  1. Աշխարհի ամենափոքր քաղաքը Խորվաթիայում է

Խորվաթիան միջերկրածովային պետություն է Եվրոպայում: Խորվաթիայի ամենախոշոր քաղաքաքներից ու մայրաքաղաքը՝ Զագրեբն է: Իսկ աշխարհի ամենափոքր քաղաքը խորվաթական Խումն է, որը գտնվում է Խորվաթիայի կենտրոնական մասում Իստրիա թերակղզու՝ Բուզետ համայնքում: 1993 թվականին քաղաքը գրանցվել է Գինեսի Ռեկորդների գրքում, որպես ամենափոքր քաղաքն աշխարհում: 2011 թվականի տվյալներով քաղաքում բնակվում է  27 մարդ: 

    2.Փողկապի կրելու սովորույթը եկել է Խորվաթիայից

Ասում են հենց Խորվաթիայում է սկիզբ առել փողկապ կրելու սովորույթը, իսկ որոշ լեզուներ «փողկապ» բառը վերցրել են խորվաթերենից։ Երեսնամյա պատերազմի տարիներին ֆրանսիացիներին դուր է եկել այն, թե ինչպես են խորվաթ հեծյալները շարֆերը կապում իրենց վզին։ Ֆրանսիացիները, մատնացույց անելով խորվաթների կրծքավանդակը, հարցրել են՝ «Ի՞նչ է սա», նկատի ունենալով շարֆը։ Խորվաթները կարծել են, թե հարցնում են՝ «Ո՞վ ես դու» ու պատասխանել են՝ «Խորվաթ»։«Փողկապ» բառը նման ձև ունի նաև եվրոպական մի շարք այլ լեզուներում։

 

3. Աշխարհում 6 ամենամեծ ամֆիթատրոններից մեկը նույնպես գտնվում է Խորվաթիայում

Պուլա քաղաքը, որտեղ և գտնվում է ամֆիթատրոնը Ադրիատիկ ծովի Իստրիա թերակղզու արևմտյան ափին է: Քաղաքի ամբողջ տարածքը 62,080 քառակուսի կիիլոմետր է: Պուլան, ինչպես Զագրեբը խորվաթական ամենամեծ քաղաքներից է: Հայտնի է, որ Պուլայի ամֆիթատրոնը կառուցվել է առաջին դարում՝ ավելի քան 23 հազար հանդիսատեսի համար: Ամֆիթատրոնը գործում է մինչ օրս:

 

4. Դալմատինների անունը կապվում է Խորվաթիայի հետ

Շների այս ցեղատեսակը մի քանի հազարամյակ է ինչ գոյություն ունի և հայտնի է, որ նրանց անվանումը կապված է Խորվաթիայի Դալմաթիա երկրամասի անվան հետ:

 

5. Դուբրովնիկ … ազատություն կամ մահ

Դուբրովնիկը քաղաք է Դալմաթիայում, որը հայտնի է որպես միջազգային առողջարան և խոշոր նավահանգիստ: Քաղաքի լատիներեն Ռագուզա անվանումը Իտալերենում պահպանվել է մինչև հիմա, այն առաջացել է Ադրիատիկ ծովի կղզիներից մեկից: 7-րդ դարում առաջացավ սլավոնական, խորվաթական բնակավայրը՝ Դուբրովա անվամբ ի պատիվ շրջակա կաղնու պուրակի: Դարերի ընթացքում անվան երկու տարբերակներն էլ զուգահեռաբար օգտագործվել են առօրյա լեզվում: Քաղաքը Ռագուզա են անվանել ռոմանական բնակչության ժառանգները, Դուբրովնիկ՝ խորվաթները։ Քաղաքի հնագույն կարգախոսն է՝ Ազատություն կամ մահ:

6. Նուդիստական լողափ՝ Խորվաթիայի Դալմաթիա շրջանում

Բրաչ կղզին ամենագեղեցիկ կղզիներից մեկն է Ադրիատիկ ծովում Խորվաթիայից դեպի հարավ: Այս կղզին նույնպես կապվում է Խորվաթիայի պատմական Դալմաթիա շրջանի հետ: Այն այժմ Խորվաթիայի զբոսաշրջային կենտրոններից մեկն է: Կղզին  մի կողմից շրջապատված է փշատերև անտառներով, իսկ մյուս կողմը ձգվում է մինչև ափ, որտեղ զբոսաշրջիկների մի մասը գալիս են վինդսերֆինգով զբաղվելու, իսկ մյուս մասը՝ հանգստանում են նուդիստական լողափում:

7. Froggyland՝ Գորտերի թանգարան 

Այո, Խորվաթիան հայտնի է նաև իր տարօրինակ թանգարաններով, որոնցից մեկն էլ Գորտերի թանգարանն է: Froggyland-ում  ցուցադրված է 500-ից ավել գորտեր, որոնց կյանքը ներկայացված է մարդկային կյանքին ու զբաղվածությանը հնարավորինս մոտ: Մարմնամարզիկ, գրքամոլ ու ատամնաբույժ գորտեր և սա դեռ մի մասն է:

8. Խզված հարաբերությունների և կոտրված սրտերի թանգարան

Տարօրինակ թանգարանների շարքը շարունակելով խոսենք խզված հարաբերությունների կամ կոտրված սրտերի թանգարանի մասին: 2010 թվականին Խորվաթիայի թանգարանը կազմեց տհաճ հիշողությունների յուրատեսակ հավաքածուներ և ներկայացրեց 600 ցուցանմուշ սիրային նամակներ, հագուստներ, հարսանյաց զգեստ ու տարբեր իրեր խզված հարաբերությունների հերոսներից: Կազմակերպիչները որոշել են կոտրված սրտերի թանգարան բացել, երբ բաժանվել են իրենց մտերիմներից: Երբ համացանցում տարածվեց այս թանգարանի գոյության մասին, ցուցանմուշներ ուղարկվեցին  ամբողջ աշխարհից: Ասում են՝ թանգարանում այլևս տեղ չկա նոր իրերի համար:

9. Ոչ թե Խորվաթիա՝ այլ «Hrvatska»

Այո՛ Խորվաթները իրենց երկիրը կոչում են՝ «Hrvatska»: Անվանումը սերբախորվաթերեն է և ստացել է խորվաթ ժողովրդի անունից:

10. Առաջին մեխանիկական գրչի հայրենիքը

Սլավոլյուբ Էդուարդ Պենկալան ազգությամբ քիմիկոս ու գյուտարար էր: Պենկալան ուներ լեհի, նիդերլանդացու և հերայի ծագում: Քիմիկոսը հայտնի էր իր մի շարք հայտնագործություններով՝ ատամի խոզանակ, առաջին խորվաթական ինքնաթիռ, մեխանիկական մատիտ ու գրիչ, վերջինս՝ 1906 թվականին էր:

 

 

 

 


Օնլայն թանգարաններ՝ արվեստոտ կարանտինի համար

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Մատենադարան

10 հայտնի թանգարան, որ կարող եք այցելել առցանց

Տեսնել Ռեմբրանդի կտավները՝ նոր մահանալ

Թանգարան սելֆիի սիրահարների համար (լուսանկարներ)

Սելֆի, որի արդյունքում վնասվել են Դալիի և Գոյայի կտավները

Երբ մարդիկ թանգարանում գտնում են իրենց նմանակներին

Ստորջրյա թանգարան Մալդիվներում

Թանգարան, որտեղ ստացվում են ամենաոճային լուսանկարները

14 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ոք

Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ