10 կատարում Քենդրիկ Լամարից - VNews

10 կատարում Քենդրիկ Լամարից

Post image1118 34 - 10 կատարում Քենդրիկ Լամարից

Ներկայացնում ենք մեր ժամանակների լավագույն ռեփերներից մեկի՝ Քենդրիկ Լամարի լավագույն 10 կատարումները:

“Humble”

Ռեփ սիրող մարդկանց համար “HAMBLE” կատարումը, որը թարգմանաբար նշանակում է «Եղիր համեստ», ասես հիմն լինի: Այն «լույս աշխարհ» է եկել 2017 թ. մարտի 30-ին Vevo ալիքով: Արդեն կարճ ժամանակ անց երգը վերածվեց հիթի, որը հեղինակավոր “Billboard” ամերիկյան ամենամսյա ամսագրի, ինչպես նաև  ” Billboard Hot 100“-ի կողմից արժանացավ 1-ին հորիզոնականի: Երգը ռեփերի 4-րդ “DAMN” ալբոմից է և արժանացել է Գրեմմիի՝ «Լավագույն ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ», ինչպես նաև «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:
Բացի այդ երգն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների:

“Alright”

Այս սև ու սպիտակ երգը Լամարի ամենահայտնի կատարումներից մեկն է. այն ներառված է ռեփերի 3-րդ “To Pimp a Butterfly” ալբոմում: Երգը թողարկվել է 2015 թ. հունիսի 30-ին և նույն տարի էլ հռչակվել է տարվա լավագույն կատարում: Գրեմմի 58-րդ ամենամյա մրցանակաբաշխությանն այն հաղթել է «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեփ կատարում» և «Տարվա երգ» անվանակարգերում:

 

“DNA”

Այս կատարումը  “DAMN” ալբոմից է: Տեսահոլովակը թողարկվել է ապրիլին: Ամերիկացի դերասան Դոն Չիդլը նկարահանվել է տեսահոլովակում:
Հեղինակավոր “Billboard” ամսագրի տարվա 100 լավագույն կատարումների շարքում “DNA”-ն գրավում է 31-րդ հորիզոնականը:

m.A.A.d city

Այս կատարումը ներառված է Քենդրիկի 2-րդ՝  “Good Kid, M.A.A.D City” ալբոմում: Հեղինակավոր “Billboard Hot 100”-ի  հիթերի շարքում այն գրավում է 75-րդ հորիզոնականը:

“i”

Երգը ռեփերի 3-րդ To Pimp a Butterfly ալբոմից է: Այն թողարկվել է 2014 թ. և արժանացել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն ռեփ երգ» անվանակարգերում:

Swimming Pool (Drank)

Այս կատարումը թողարկվել է 2012 թ. և ներառված է  “Good Kid, M.A.A.D City” ալբոմում: Հեղինակավոր “Billboard Hot 100”-ում այն սկսել է 100-րդ հորիզոնականից, կարճ ժամանակ հետո կտրուկ աճ է գրանցել, հասնելով 55-րդ,  այնուհետև՝ 32-րդ, իսկ վերջում՝ 17-րդ հորիզոնական:

Bitch, Don’t Kill My Vibe

Այս կատարումը Լամարի 2-րդ “Good Kid, M.A.A.D City” ալբոմից է: Ամերիկյան “Billboard Hot 100”-ի հիթերի շարքում այն 32-րդ հորիզոնականում էր:

ELEMENT

Երգը թողարկվել է 2017 թ. և  “DAMN” ալբոմից է:

Poetic Justice

Այս երգը Լամարի 2012 թ. 2-րդ “Good Kid, M.A.A.D City” ալբոմից է: “Billboard Hot 100”-ի ցանկում այն զբաղեցրել է 76-րդ հորիզոնականը, սակայն մի կարճ ժամանակ հետո հայտնվել է 26-րդում:

King Kunta

Այս երգը Քենդրիկի 3-րդ “To Pimp a Butterfly” ալբոմից է, որը թողարկվել է 2015 թ.: Երգի տեսահոլովակը նկարահանվել է ռեփերի ծննդավայրում՝ Քոմփթոնում, Կալիֆորնիա:

 

Կառուցի՛ր քո սեփական բուրգերը, գրի՛ր քո սեփական հիերոգլիֆներով։

Քենդրիկ Լամար