fbpx

10 խորհուրդ կանանց Միշել Օբամայից [երջանկանալու ու երջանկացնելու արվեստը]

Ինչպե՞ս լինել լավ կին, լավ մայր, ունենալ կարիերա, հասցնել ամեն բան, սիրել սիրվել ու հաջողություն բերել սեփական կյանք, ինչպե՞ս երեխաներին ու ամսունուն ևս դարձնել հաջողակ ու ոգեշնչել բարձունքներ հաղթահարել ու հասնել ամենամեծ ձեռքբերումների:

Այս ամենն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ, բայց ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի կինը՝ Միշելը, կարծես թե, գտել է գաղտնիքը, որով էլ փորձում է կիսվել աշխարհի կանանց հետ:

խորհուրդ 1 . առաջնահերթությունները ճիշտ դասավորեք

Իմաստությունն իր դռներն իմ առաջ բացեց այն ժամանակ, երբ ավագ դուստրս 4 ամսական էր:
Երեխայի ծնունդը ամուսնուս կյանքում առանձնահատուկ փոփոխություն չէր բերել, նա էլի առաջվա պես առավոտյան մարզանք էր անում, իսկ ես, դե, չէի հասցնում… Դա ինձ սկսեց նյարդայնացնել: Ու երբ ես համեմատեցի մեր օրակարգերը, հասկացա, որ ինձ մոտ առաջնահերթությունների դասավորման սխալ կա:

Ես որոշեցի, որ եթե առաջին կերակրելուց մի քիչ շուտ արթնանամ, կհասցնեմ ինձնաով զբաղվել: Ես սկսեցի 4,30 արթնանալ` առավոտյան: Դա իրոք դժվար բան է, բայց ժամանակի հետ սովորում ես:

Ինչքան մոտ է նպատակը, այնքան ուժեղ է դրան հասնելու ձգտումդ:

խորհուրդ 2 . ձեր անձի ու մայրության միջև ճիշտ սահմաններ գծեք

Իմ մայր ինձ իր սեփական փորձով է ցույց տվել, թե ինչպիսին չպիտի լինի կինը: Նրա համար առաջին տեղում միշտ երեխաներն էին, նա ինքն իր մասին միշտ մոռանում էր: Իսկ ավելի ուշ, երբ սկսեց գիտակցել իր սխալները, ինձ խորհուրդներ էր տալիս՝ ինչպես նույնը չկրկնեմ:

Զոհ մի եղեք, բալանս գտեք և կկարողանաք հիանալի մայր լինել, կհասցնեք հանգստանալ, պլաններ կազմել և կարիերա կառուցել:

խորհուրդ 3 . ինքներդ ձեզ թույլ տվեք երջանիկ լինել

Մի՛ վախեցեք ինքներդ ձեզ ասել. «Ես ամենագլխավորն ու կարևորն եմ ամուսնուս կյանքում»: Դա ձեզ կօգնի գիտակցել այն տեղը, որը զբաղեցնում եք նրա կյանքում, թույլ կտաք նրան էլ իր սեփական դերակատարումն ունենալ ընտանիքի ու երեխաների դաստիարակության մեջ:

Ցավոք, աղջիկներին նման բաներ չեն սովորեցնում: Բոլոր աղջիկներն էլ ինձ պես միայն սեփական փորձով ու սխալներով են հասնում նման իմաստության: Ես դուստրերիս հետ շատ եմ խոսում նման թեմաներով, հուսամ՝ իրենք իմաստուն կդառնան ավելի վաղ, քան ես:

խորհուրդ 4 . թույլ տվեք ինքներդ ձեզ երջանիկ լինել

Ձեր ինքնազգացողությունը հիմնականում կախված է ձեզանից: Եվ հիշեք, ամեն բան փոխկապակցված է. ներքին հոգեվիճակը, դիետան, ֆիզիկական առողջությունը: Ես անդադար սովորում եմ ընտրել այն, ինչն ինձ երջանկություն կբերի, այն, ինչ իձ համար նշանակություն կունենա:

Երբ ես երջանիկ եմ, կարող եմ երջանկացնել նաև ամուսնուս: Նա միշտ ասում է. «Հասկացիր՝ ինչ ես ուզում իրոք այս կյանքից», քանի որ նա հասկացել էր, որ իմ երջանկությունից է կախված շատ բան մեր կյանքում:

խորհուրդ 5 . կյանքի ամեն տարին որպես պարգև ընկալեք

Ես տարիքից չեմ վախենում, ծերանալուց էլ: Նայում եմ մորս, որը յոթանասունն անց է, նա երջանիկ է ու թեթև: Ես էլ տարիքի հետ ինձ ավելի լավ եմ զգում, ավելի լավ եմ ճանաչում, ավելի փորձառու եմ, կարողանում եմ ղեկավարել շատ բաներ, որ առաջ չէի կարողանում:

1 2

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

Օշոն ասել է․․․

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…

Ի՞նչ են լսում Բարաք և Միշել Օբամաներն այս ամռանը

Բարաք ու Միշել Օբամաներ. Մի սիրո պատմություն առաջինների մասին

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…

Էլվիս Փրեսլին ասում է…

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Րաֆֆին ասում է…

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարն» ասում է…

Էմմա Ուաթսոնն ասում է…

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Հուլիոս Կեսարն ասում է…