10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել - VNews

10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

Untitled 1 19 - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

Մեր նախորդ հրապարակումերից մեկում պատմեցինք 10-ը կին ճարտարապետների մասին, որոնք իրենց մեծ ներդրումն ունեն  ժամանակակից ճարտարապետության մեջ: Այժմ Ձեր ուշադրությանն ենք բոլոր ժամանակների լավագույն 10-ը կին լուսանկարիչների ամբողջ աշխարհից:

1.Sally Mann

Sally Mann-ը 66-ամյա ամերիկացի լուսանկարիչ է, որը հայտնի է իր ընտանեկան և մանկության լուսանկարների շարքով: Լուսանկարիչն իր սև սպիտակ ֆոտոշարքերում մշտապես անդրադառնում է մանկության, սեքսուալության և մահվան թեմաներին: Նա համարվում է ամենահակասական ու պրովոկացիոն լուսանկարիչներից մեկը:

abb5c68031f1daac40eebc78c8fcb745 - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

Sally Mann-ի «Քենդի ծխախոտը» 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարներից է, որում պատկերված երիտասարդ նախադպրոցական աղջիկն ուղղակիորեն նայում է տեսախցիկի մեջ և ռեզոնանսի  ենթարկում դիտողին:

Candy Cigarette 1989 by Sally Mann - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել
“Candy Cigarette” (1989) by Sally Mann

2.Vivian Maier

Ամերիկյան փողոցային լուսանկարչության նշանավոր դեմքերից է Vivian Maier-ը: Լուսանկարիչն իր կյանքի մեծ մասն ապրել է Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում` 40 տարի աշխատելով որպես երեխաների դայակ: Ցավոք նրա լուսանկարչական տաղանդը հայտնի դարձավ միայն նրա մահից հետո: Vivian Maier-ը թողել է շուրջ 150.000 լուսանկար և 30.000 նեգատիվ:

06HEIR master1050 - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

Դրանք հիմնականում սթրիթ լուսանկարներ են Նյու-Յորքից, Չիկագոյից և Լոս-Անջելեսի տարբեր հատվածներից: Դոկումենտալ և փողոցային լուսանկարիչների կողմից մինչև օրս մեծ հետաքրքրություն է վայելում Vivian Maier-ի Rolleiflex ֆոտոխցիկով արված ինքնանկարները:

ab333585a85365541d477f189e563d54 - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

3. Annie Leibovitz

Anna-Lou կամ Annie Leibovitz անունը կապվում է մի շարք հայտնի անունների հետ: John Lennon, Leonardo DiCaprio, Adele, Kim Kardashian և շատ ու շատ մեգա անուններ, որոնց լուսանկարել է պրոֆեսիոնալ դիմանկարների լուսանկարիչը: 1970 թվականից սկսած Leibovitz-ն աշխատել է Rolling Stone ամսագրում, իսկ 1983 թվականից մինչև օրս լուսանկարում է Vanity Fair ամսագրի համար և շարունակում ներկայացնել հայտնիների դիմանկարները: Annie Leibovitz-ի աղմկահարույց աշխատանքներից է Rolling Stone ամսագրի համար արված մերկ John Lennon-ի և Yoko Ono-ի համբույրի հայտնի լուսանկարը, որն արվել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին` երաժշտի սպանությունից մի քանի ժամ առաջ:

ccc33517501c21cb4f644caab6b14a1f - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

4.Nan Goldin

64-ամյա Nan Goldin-ը նյույորքցի լուսանկարիչ է, որը հայտնի է իր համարձակ լուսանկարների շարքերով, որտեղ մշտապես գերակշռում է LGBT թեման: Լուսանկարիչը վավերագրում է սիրո, սեքսուալության, գլամուրի, գեղեցկության, ցավի ու մահվան թեմաները:

Goldin SP Berlin 980x656 - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

Նրա տեսողական լեզուն տալիս է ժամանակի «սոցիալական դիմանկարը», որտեղ, շրջակա միջավայրից բացի, հաճախ նաև հենց ինքը` լուսանկարիչն է:Nan Goldin-ը հայելի է ինքն իր և շրջապատող աշխարհի առաջ:

1220344 - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

5.Tina Modotti

Tina Modotti-ն իտալացի լուսանկարիչ, մոդել, դերասանուհի և քաղաքական ակտիվիստ է: 17 տարեկանում Modotti-ին ընտանիքով տեղափոխվում է Միացյալ Նահանգներ և սկսում աշխատել Հոլիվուդում: 1921 թվականին ծանոթանալով ամերիկացի լուսանկարիչ Էդվարդ Ուեսթոնի հետ` մեկ տարի անց նրա հետ մեկնում է Մեքսիկա:

800px Tina Modotti Edward Weston - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

Պատահական չէ, որ լուսանկարչի անունը կապվում է նաև նկարչուհի Ֆրիդա Կալոյի հետ: Ֆրիդան և Modotti-ին բացի այն, որ կիսում էին նույն գաղափարները, նաև մտերիմ էին: Frida Kahlo-ի մի շարք լուսանկարների հեղինակը հենց իտալացի Modotti-ին է:

Modotti and Kahlo Flickr - 10 կին լուսանկարիչ, որոնց պետք է ճանաչել

Modotti-ի համար լուսանկարչությունը սոցիալական միջավայրի փոփոխության լավագույն փաստաթուղթ էր:

1 2

Սովետական ճարտարապետության խորհրդանիշները

Magnum Photos-ի լավագույն լուսանկարներից մի քանիսը

Առնոս Մարտիրոսյան. Ֆեշն լուսանկարիչ

19-րդ դարի Փարիզը Նադարի 7 լուսանկարներում

Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Տարկովսկի Լուսանկարիչը

Lուսանկարչական մրցույթ` Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի առիթով

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Լի Միլեր. Ման Րեյի և Պիկասոյի մուսան, ով լոգանք ընդունեց Հիտլերի լողասենյակում

Կանայք 1-ին և 2-րդ աշխարհամարտերում. միջազգային ֆոտոարխիվ

Իմ 5 լուսանկարներն ու դրանց պատմությունները. Սամվել Սևադա

փոքրիկ Քիմ Քանրդաշյանը [լուսանկարներ]

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

National Geographic-ի 15 լուսանկար, որ կանգնեցնում են ժամանակը

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]