10 կորեական ֆիլմ, որ պետք է դիտել - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

10 կորեական ֆիլմ, որ պետք է դիտել

Ռոմանտիկ, պատմական, էքշն, դետեկտիվ, բժշկական ժանրերի ու 2017թ.-ի լավագույն  դոռամաների մեր ցանկերը ներկայացնելուց հետո սահուն կերպով անցնում ենք կորեական ֆիլմերին: ՎիվառոՆյուզը մեկ վայրում հավաքել է 10 կորեական ֆիլմ, որոնք յուրահատուկ են իրենց սցենարային գծով, նկարահանման որակով, ասելիքով ու կարևորությամբ: Ահա այն 10 ֆիլմերը, որոնք առաջարկում ենք անպայման դիտել:

1. Հրաշք 7-րդ բանտախցում/ Miracle in Cell No 7/ Чудо в камере №7

Թողարկման տարեթիվը՝ 2013

Ժանրը՝ կատակերգական մելոդրամա

Դերերում՝ Րու Սոն Րյոն, Փաք Շին Հյե, Քալ Սո Վոն

Նկարագրություն՝ Լի Յոն Գոն մանկամիտ մարդ է, որին սխալմամբ մեղադրում են սպանության մեջ ու բանտարկում: Նա ընկերանում է իր խցի մյուս մարդկանց հետ, որոնք էլ օգնում են նրան փոքրիկ դստերը բերել իրենց բանտախուց: Նրանք անում են ամեն բան, որպեսզի ոչ ոք չնկատի երեխային:

2. Գնացք դեպի Բուսան/ Train to Busan/ Поезд в Пусан

 Թողարկման տարեթիվը՝ 2016

Ժանրը՝ սարսափ, թրիլլեր

Դերերում՝ Գոն Յու, Ջուն Յու Մի, Մա Դոն Սոկ

Նկարագրություն՝ Փոքրիկ Սու Ան իր կյանքից գրեթե միշտ բացակայող հորը՝ Սոկ Վուին, խնդրում է որպես ծննդյան նվեր իրեն տանել Բուսան՝ մորը տեսնելու համար: Նրանք որոշում են գնալ գնացքով, որտեղ էլ ծանոթանում են տարբեր մարդկանց հետ: Սակայն ճանապարհի կեսին գնացքը կանգ է առնում. գնացքում մի վիրավոր կին կա, որը վտանգավոր վարակի կրող է: Շուտով գնացքում եղած մարդկանց ահռելի մասը վերածվում է զոմբիի: Սոկ Վուն ու դեռ չվարակված մարդկանց նպատակն է գնացքում գոյատևելը: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի ֆիլմերի փառատոնի ժամանակ ու արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» և «Սարսափ/թրիլլեր ժանրի լավագույն ֆիլմ» մրցնակներին:

3. Հիշողությունների գիշեր/ Forgotten/ Ночь воспоминаний

Թողարկման տարեթիվը՝ 2017

Ժանրը՝ միստիկա, թրիլլեր

Դերերում՝ Քան Հա Նըլ, Քիմ Մու Յոլ

Նկարագրություն՝ Ջին  Սոկի եղբորն առևանգում են: 19 օր անց նա վերադառնում է, սակայն ոչինչ չի հիշում, միևնույն ժամանակ Ջին Սոկը սկսում է տարօրինակ բաներ նկատել ու տեսնել: Ամեն ինչ այն չէ, ինչ թվում է:

4. Միշտ/ Always/ Всегда

Թողարկման տարեթիվը՝ 2011

Ժանրը՝ մելոդրամա

Դերերում՝ Սո Ջի Սաբ, Հան Հյո Ջու

Նկարագրություն՝ նախկին բռնցքամարտիկ Չան Չյոլ Մինը փակվել է ինքն իր ներսում ու չի ուզում ոչ մի կապ ունենալ արտաքին աշխարհի հետ, բայց շուտով նա հանդիպում է մի կույր աղջկա՝ Հա Ջոն Հվային, որի հետ ամուր կապ է զգում: Սակայն նրանց անցյալում տեղի ունեցած մի ճակատագրական դեպք կարող  է «վերադառնալ» ու քանդել այն, ինչ կառուցել են:

5. Բաթլշիփ կղզի/ The Battleship Island/ Пограничный остров

Թողարկման տարեթիվը՝ 2017

Ժանրը՝ պատմական, էքշն

Դերերում՝ Սոնգ Ջուն Կի, Սո Ջի Սաբ, Հուան Ջուն Մին

Նկարագրություն՝ ճապոնացիները 400-ից ավելի կորեացիների ստիպողաբար աշխատեցնում են Բաթլշիփ կղզու ածխահանքերում: Կորեացիները որոշում են վերջ տալ ստրկությանն ու փախչել: Արդյո՞ք կկարողանան նրանք դա գլուխ բերել:

1 2

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Կորեերեն հեշտ բառեր, որ կարող եք օգտագործել առօրյայում

Դուա Լիպան համագործակցել է հարավկորեական BLACKPINK խմբի հետ